Նոյեմբերի 5-ից ի վեր www.orange5.am հատուկ կայքն արդեն ունեցել է ավելի քան 21 000 այցելու: Orange-ի հինգերորդ տարեդարձի շրջանակներում մեկնարկած այս կայքում ներկայացված են Հայաստանում Orange-ի գործունեության հիմնական ուղղությունները: Կայքում հատուկ բաժին է առանձնացված նաև «Ապագայի մտքեր» մրցույթի համար, որը կայքի այցելուներին թույլ է տալիս իրենց գաղափարներով կիսվել Orange-ի հետ և ներդրում ունենալ ապագան փոխելու գործում: Մինչդեռ մրցույթի վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է՝ ավելի քան 4 100 այցելու արդեն հասցրել է իրենց առաջարկներն ուղարկել Orange-ին:
«Մեծապես ուրախ ենք տեսնել, որ մարդիկ ակտիվորեն այցելում են մեր www.orange5.am հատուկ կայքը՝ ավելի լավ ծանոթանալու Orange-ի և Հայաստանում վերջինիս գործունեության հետ: Ուրախությամբ նշում եմ նաև, որ «Ապագայի մտքեր» մրցույթն իսկապես մեծ հաջողություն է ունեցել, և մասնակիցների կողմից արդեն ստացել ենք բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ: Ցանկանում եմ շնորհալակություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կիսվել են մեզ հետ իրենց գաղափարներով, և խրախուսել Orange-ի ու այլ օպերատորների բոլոր բաժանորդներին մինչև նոյեմբերի վերջ այցելել կայք և ուղարկել իրենց առաջարկները», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հիշեցնենք, որ «Ապագայի մտքեր» մրցույթը բաց է բոլոր ցանկացողների համար մինչև նոյեմբերի 30-ը: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերին, և լավագույն 5 գաղափարների հեղինակներն Orange-ից կստանան iPhone 6 սմարթֆոն՝ որպես նվեր: