Մանկական եվրատեսիլ-2014-ում Հայաստանը ներկայացնող Բեթին
երրորդ տեղն է զբաղեցրել: Բեթին (Էլիզաբեթ
Դանիելյան) մրցույցում հանդես է եկել People of the sun երգի կատարմամբ:
Մրցույթում հաղթել է Վինչենցո Կանտյելան` Իտալիայից, իսկ «արծաթը» բաժին է ընկել Քրիսիե
Տոդորովային, Հասան և Իբրահիմ Իգնատովներին` Բուլղարիայից: Մանկական եվրատեսիլ-2014-ն ընթացել է նոյեմբերի 15-ին
Մալթայում:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Մանկական եվրատեսիլում
Հայաստանը ներկայայցրած Մոնիկա Ավանեսյանը 6-րդ տեղն էր զբաղեցրել: