Հայաստանի և Ադրբեջանի
ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին
Ելիսեյան պալատում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հովանու ներքո, հաղորդում է
«Ֆրանսպրեսը»:
«Հանդիպման նպատակը
կողմերի երկխոսության ապահովումն է երկու
ամիս առաջ ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակի սրումից հետո», - գրում է
«Ֆրանսպրեսը», հաղորդելով, որ եռակողմ հանդիպումից բացի Օլանդն առանձին երկկողմ հանդիպումներ
կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:
Նախատեսվում
է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահների հետ: Իսկ պաշտոնական ճաշի ընթացքում երեք երկրների ղեկավարները
կքննարկեն կովկասյան տարածաշրջանի ապագայի գլոբալ հարցեր: