ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշումից հետո ԵՄ հետ
նրա հարաբերությունները դարձել են անհասկանալի: Այդ մասին մամուլի ասուլիսւոմ
հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Հրիսթեայի ասելով, կա նաև պայմանավորվածություն
ժողովրդավարական և հակակոռուպցիոն բարեփոխումների անցկացման շուրջ: «Մենք պատրաստ
ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ` մարդու իրավունքների
պաշտպանության, վիզային ռեժիմի պարզեցման բնագավառում», - ասել է նա:
Նա
հիշեցրել է տրանսպորտի և հաղորդակցությունների, ջրամատակարարման, աղբահանման,
միգրացիայի ոլորտներին ԵՄ առաջիկա ֆինանսական աջակցության մասին:
«Համագործակցության շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն: Նոր
իրողությունների պայմաններում Հայաստան-ԵՄ
հարաբերությունները նոր փուլ են թևակոխում», - հայտարարել է Հրիսթեան, հաղորդելով,
որ 2015 թվականի հունվարին Բրյուսելում կկայանան բանակցություններ Հայաստան-ԵՄ
հետագա համագործակցության մեխանիզմների հստակեցման շուրջ: