Ներկայացրեք ուկրաինական ճգնաժամի ներկայիս փուլի Ձեր տեսլականը և հեռանկարները, ինչպես նաև Ռուսաստանի դերն այդ հարցում:
Ուկրաինան 2014 թ. նոյեմբերին նուն վիճակում է, ինչ 2014 թ. մարտի վերջին, բայց` առանց Ղրիմի և երկրի արևելքի օկուպացված հատվածների: Ռազմավարական առումով Ուկրաինան մենակ է մնացել պատերազմում և ագրեսորի դեմ պայքարում: Նման վիճակ կանխատեսվել էր, և այն իրականություն է դարձել: Դժվար է ասել` լավ է դա, թե՞ վատ, և ում համար: «Ազատության կոալիցիաե ձևավորելու խղճուկ փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Քաղաքական առումով «նորմանդականե և «Մինսկիե ձևաչափերը տապալվեցին, ինչպես կանխատեսվում էր, այդ թվում` իմ կողմից: Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը, առաջին հերթին` այսպես կոչված, նախագահ Պորոշենկոն հասել են պահի, երբ նրանց քաղաքական ռազմավարությունները տապալվել են, իսկ նորերը նրանք ստեղծել չեն կարող, քանի որ չեն հասկացել հիմնականը` Ռուսաստանի հետ պատերազմի էությունը և աշխարհակարգի արմատական փոփոխության էությունը, որն այդ պատերազմը հարուցել է: Ամենայն հավանականությամբ, հենց դա է ամենասարսափելի վտանգն Ուկրաինայի համար` հատկապես հաշվի առնելով, որ Պորոշենկոյի և նրա խմբավորման ռազմավարական լեգիտիմությունը փոշիանում է անհավանական տեմպերով: Այս պայմաններում արդիական է դառնում հարցը, թե ով կլրացնի վակուումը ճգնաժամային պահին: Ռուսաստանը երկու ճանապարհ ունի: Առաջինը` նահանջել, այսինքն` հանձնվել: Երկրորդ` լայնամասշտաբ հարձակում սկսել: Հավանաբար, արդեն ընտրվել է երկրորդ ճանապարհը: Կարծում եմ` Պուտինը ժամանակ չունի: Այդ պատճառոով խոսք կարող գնալ օրերի, առավելագույնը` երկու շաբաթվա մասին: Կրեմլի բռնակալը ատ լավ գիտի, որ ոչ ոք Ուկրաինային օգնության չի գա:
Վաշինգտոնը հայտարարել է, որ ՙտեսադաշտում է պահում Ուկրաինային ռազմական աջակցության տարբերակները` վերջինիս իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հնարավորություններ ընձեռելու նպատակով՚: Իրականում ի՞նչ օգնություն է ցուցաբերվում Նահանգների կողմից Ուկրաինային:
Քանի դեռ Սպիտակ տանը գտնվում է Օբամայի վարչակազմը, ժողովրդավարության համաշխարհային հանրությունը նահանջելու է բռնապետական ռեժիմների հարձակումների ներքո: Ցավոք, բայց Ուկրաինան զրկվելու է ամերիկյան զենքից: Թող դա մնա անձամբ Օբամայի և նրա թիմի խղճի վրա: Փոխնախագահ Բայդենի այցը խորտակեց ամերիկյան զենք ստանալու բոլոր հույսերը: Միաժամանակ դա ահազանգ է Պորոշենկոյի համար: Նրան Վաշինգտոնն օգնել գրեթե չի ցանկանում: Ըստ երևույթին, խաղադրույք է արվում Յացենյուկի վրա: Բայց ի՞նչ կանի Յացենյուկը նոր կառավարության հետ միասին` առանց ամերիկյան զենքի: Ըստ որում, իրավիճակն իրականում շատ ավելի սարսափելի է` հաշվի առնելով, որ Բայդենը Կիևում հայտարարել է, որ ԱՄՆ-ը` ի դեմս Օբամայի, ՙուկրաինական ճգնաժամի՚ շուրջ բանակցություններին չի մասնակցի, և տեսնում է միայն ՙՄինսկի ձևաչափը՚: Այդպիսով` Օբաման միայնակ է թողել Ուկրաինային ագրեսորի հետ, ինչը և ցանկանում էր ռուս դիկտատորը: Իսկ թե որն է նման հրեշավոր խաղի հիմք հանդիսացել հարցի պատասխանն ակնհայտ է` Ուկրաինայի փոխանակումն Իրանի հետ: Իսկ թե ինչով դա կավարտվի, նույնպես պարզ է` ավելի շատ արյունահեղությամբ և աշխարհառազմավարական անկանախտեսելի կատակլիզմներով:
Այս իրավիճակում Ուկրաինան, բանակը, Ազգային գվարդիան պետք է դիմանան մինչև Կոնգրեսի նոր կազմի աշխատանքի սկսվելը: Կրեմլում շատ լավ հասկանու եմ դա, հետևաբար` ագրեսիայի մակարդակը չափազանց կմեծանա:
Սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ Է արել ԱՄՆ վարչակազմին զենքով ապահովել Ուկրաինային` ՙռուսական ագրեսիային դիմակայելու նպատակով՚: Ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ Ուկրաինայի իրավիճակի վրա և արդյո՞ք նման հեռանկարներ կան:
Շարունակելով ԱՄՆ-ու իրավիճակի վերլուծությունը` գրեթե չեմ կասկածում, որ Կոնգրեսի նոր կազմը կընդունի օրենքներ, որոնք ուղղված կլինեն Ուկրաինային տարբեր տեսակի, այդ թվում` ռազմական օգնության տրամադրմանը: Իսկ վետո դնելու դեպքում, թեև նման հավանականությունը շատ փոքր է, Օբաման կարող է բախվել իմպիչմենտի գործընթացի նախաձեռնման: Զենքը, որը խիստ անհրաժեշտ է Ուկրաինային, կտրուկ կփոխի ռազմավարական և ռազմական բալանսը, ինչը կհանգեցնի Պուտինի և նրա շրջապատի քաղաքական վարքագծի փոփոխության:
Գոյություն ունի կարծիք, որ Մայդանից հետո Ուկրաինան տարօրինակ կերպով հեռանում է Եվրոպայից` քաղաքական, քաղաքակրթական-մշակութային և տնտեսության տեսակետից: Ըստ երևույթին, ԵՄ հետ սոտրագրված AA-ն և DCFTA-ն գործնականում չեն իրականացվում: Ո՞րն է նման տարօրինակության պատճառը:
Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիրը գործնականանում նետվել է պատմության աղբահորը: Այնպես է ստացվել, որ Մայդանից ընդամենը մեկ տարի անց Ուկրաինան տարօրինակ կերպով հեռանում է Եվրոպայից` քաղաքական, քաղաքակրթական-մշակութային և տնտեսության տեսակետից: Ըստ որում, հարկավոր է տարանջատել ՙԵվրոպա՚ և ՙԵՄ՚ հասկացությունները: Ուկրաինան միանշանակ Եվրոպայի մաս է հանդիսանում, սակայն Ուկրաինան ԵՄ մաս չէ. նախագիծ, որն իր զարգացման բարդ ու անկանխատեսելի փուլ է մտել: Հեռացե՞լ է արդյոք Ուկրաինան ԵՄ-ից` միանշանակ այո: Սակայն, այդ հեռացումը տեղի է ունենում երկկողմանի կարգով: Վստահ եմ, որ Ասոցացման պայմանագիրն ուղղակի նետել են պատմության աղբահորը: Սկզբում Յանուկովիչն Ազարովի, իսկ հետո Պորոշենկոն ԱԳՆ ներկայիս ղեկավար Կլիմկինի հետ միասին, ով պետք է հրաժարական տա: Համոզված եմ, որ անհրաժեշտ է ԵՄ հետ նոր պայմանագիր նախապատրաստել: Ըստ որում, այն, թե ինչպիսի ԵՄ հետ Կիևը պետք է նոր պայմանագրեր ստորագրի, ամենաբարդ հարցն է իմ համար:
Ղրիմի պաշտոնյաները հայտարարել են Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթերի իրականացման մասին: Հայաստանի ավիացիոն իշխանությունները շարունակում են հերքել Հայաստան-Ղրիմ ուղիղ ավիահաղորդակցության առկայությունը: Արդյո՞ք դա հայ-ուկրաինկան հարաբերությունների վատթարացման չի հանգեցնի:
Դեպի Ղրիմ չարտոնված թռիչքների համար պատասխանատու Հայաստանի պետական կառույցներն ուղղակիորեն խախտում են ուկրաինական հատուկ օրենքներրը և ԱՄՆ, ԵՄ և այդ պատժամիջոցներին միացած երկրների` ներառյալ Ուկրաինան, կողմից պատժամիջոցների ռեժիմը: Միանշանակ դա էլ ավելի կվատթարացնի Հայաստանի հետ Ուկրաինայի` առանց այդ էլ ոչ հասարակ հարաբերությունները: Որքան էլ որ մեզ մոտ է Չեխիան, նոյեմբերի 20-ին Ուկրաինայի ԱԳՆ է հրավիրվել Չեխիայի Հանրապետության դեսպանը, որտեղ նրան խիստ դժգոհություն է հայտնվել Ուկրաինայի առնչությամբ Չեխիայի նախագահի հրապարակային հայտարարությունների հետ կապված: Հասկանալի չէ` ինչու՞ էլ ավելի վատթարացնել հայ-ուկրաինական հարաբերությունները` օկուպացված Ղրիմ ինչ-որ չվերթերի պատճառով: