Arminfo.info



 Շաբաթ, 12 Հուլիսի 2014

Բաբայան Էլիտա

Մարինե Կարապետյան. Ամերիաբանկը խոշոր բիզնեսի մասին. խնդիրներ և լուծումներ

Մարինե Կարապետյան. Ամերիաբանկը խոշոր բիզնեսի մասին. խնդիրներ և լուծումներ

 Դուք խոշոր փոխառուների հետ աշխատելու մեծ փորձ ունեք, հետևաբար խնդրում
ենք հարցազրույցի ընթացքում հանդես գալ որպես անկախ փորձագետ և բացատրել, թե ինչո՞ւ
փոխառուների նկատմամբ այդպիսի պահանջկոտության ու որոշակի կոշտության պայմաններում
բանկերը չկարողացան կանխատեսել խոշոր բիզնեսի մարտահրավերները: Իսկ արդյունքում,
առաջին եռամսյակում բանկերի շահույթը կրճատվեց գրեթե մեկ երրորդով:
Այնուամենայնիվ, ո՞րն էր այստեղ բանկերի վրիպումը:


Գնահատելով փոխառուի
ֆինանսական վիճակը, բանկերը երբեք չպետք է անտեսեն մակրատնտեսական ցուցանիշները,
քանի որ դրանց փոփոխությունը ցույց է տալիս մոտեցող ճգնաժամի մոտեցումը, կամ էլ
այս կամ այն ոլորտի անկումը: Իսկ երբ բանկը կատարում է փոխառուի վիճակի խորը
վերլուծություն, ներառելով նաև տվյալ բիզնեսի վրա մակրոտնտեսական կոնյունկտուրայի
ազդեցությունը, ապա սկզբնական փուլում սպառնալիքների և ռիսկերի բացահայտումն ավելի
քան հնարավոր է: Իսկ այստեղ կարևոր նշանակություն ունի պոտենցիալ փոխառուների
սթրես-թեստավորումը, որը թույլ է տալիս բացահայտել նրա խոցելիությունը երկրում և
աշխարհում փոփոխվող տնտեսական իրավիճակի նկատմամբ, ընդհանրապես:


 Իսկ ի՞նչ են ասում սթրես-թեստավորման արդյունքները մեր փոխառուների
պարագայում: Նշեք հայրենական տնտեսության այսօրվա ամենախոցելի ոլորտները:


 Սկսած 2010 թվականից
արտաքին և ներքին ճգնաժամերի նկատմամբ մեր ցանկում ամենախոցելի ընկերություններն
են կառուցապատողները, ինչպես նաև նրանց մատակարարները: Ճգնաժամի հետևանքով էապես
նվազեց ոչ միայն մեր հայրենակիցների, այլ նաև Սփյուռքի ներկայացուցիչների
գնողունակությունը, որոնք հիմնականում բնակարաններ էին գնում էլիտար շենքերում,
ինչպես նաև իրենց ազգակիցներին օգնում էին բնակարանների գնման հարցում:
Արդյունքում, այսօր մատերի վրա կարելի է հաշվել Երևանում ամբողջովին բնակեցված
բազմաբնակարան էլիտար շենքերի քանակը: Այսինքն, շինարարության ոլորտում մինչև
ճգնաժամը ներդրվել էին մեծ գոմարներ, բայց դրանց վերադարձն առայժմ չի հաջողվում:


 Մենք ժամանակին կարողացանք
բացահայտել այդ ոլորտի դժվարությունները և փորձեցինք կրճատել ոչ միայն
կառուցապատողներին ու շինանյութեր արտադրողներին տրամադրվող վարկերի ծավալները,
այլ նաև դիվերսիֆիկացնել մեր վարկային պորտֆելը:


 Բիզնեսը լրացուցիչ ֆինանսավորման նպատակով դիմում է երկու դեպքում`երբ
առաջացել են ֆինանսական դժվարություններ և անհրաժեշտ է մարել պարտքերը, կամ էլ`երբ
բիզնեսն աճում է: Իսկ բանկերն աշխատում են վարկեր տրամադրել հիմնականում եկամտաբեր
բիզնեսին, այսինքն`ընդլայնման նպատակով: Ստացվում է, որ բիզնեսի մի շատ կարևոր
օղակ հաճախ մնում է առանց բանկային ֆինանսավորման: Շա՞տ են արդյոք հայտերն աճող
ձեռնարկություններից:


 Բանկին են դիմում
ամենատարբեր փոխառուներ, տարբեր նպատակներով, ինչպես նոր բիզնես հիմնելու և
գործողը զարգացնելու, այնպես էլ բիզնեսի ֆինանսական սանացիայի նպատակով:
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը 2013 թվականի վերջին հասավ մոտ 350
մլն.ԱՄՆ դոլարին համարժեք դրամի (վարկային գծերի, օվերդրաֆտների հետ միասին, առանց
լիզինգի և ֆակտորինգի), ընդ որում, խոշոր ձեռնարկություններին տրամադրված վարկերի
մասնաբաժինը կազմեց դրա 76%-ը: Ներկայումս Ամերիաբանկի կորպորատիվ պորտֆելը
կազմում է մոտ 390 մլն.ԱՄՆ դոլար, իսկ խոշոր ձեռնարկություններին տրամադրված
վարկերը` 280 մլն.ԱՄՆ դոլար:


 Ինչպես ցանկացած բիզնես,
բանկային գործունեությունը նույնպես հետապնդում է եկամուտ, հետևաբար, բանկի համար
նույնպես կարևոր է բիզնեսում հաջողակ լինելը, ինչպես ընկերությունների համար,
որոնք վարկ ստանալու նպատակով դիմում են բանկին: Բացի այդ, բանկերը
պատասխանատվություն են կրում նաև այն միջոցների համար, որոնք նրանց վստահում են
ավանդատուներն ու ներդրողները, և այս առումով մենք պարզապես չունենք սխալվելու
իրավունք: Հետևաբար, մեղադրել բանկերին, որ նրանք հիմնականում ֆինանսավորում են
վարկունակ բիզնեսը, համաձայնվեք, արդարացի չէ:


 Ըստ Ձեր հետազոտությունների, ներկայումս ո՞ր բիզնեսն է ցուցադրում աճ:


 Հետազազոտելով տնտեսության
տարբեր ոլորտներ, մենք եկանք եզրակացության, որ այսօր աճի ամենամեծ ներուժն ունեն
այն ընկերույթունները, որոնք գործում են գյուղատնտեսության ոլորտում,
մասնավորապես, ջերմոցային տնտեսությունները, անասնապահական ֆերմաները, վերամշակման
արդյունաբերությունը, ինչպես նաև էներգետիկան, մասնավորապես, վերականգնվողը:


 Այսինքն ընտրել եք այն ոլորտները, որոնցում դեռևս կարելի է դիտել
մրցակցությո՞ւն:


 Ոչ այնքան: Օրինակ,
էներգետիկայի ոլորտում դժվար է խոսել մրցակցության մասին, քանի որ էներգետիկ
պրոդուկցիայի միակ սպառողը «Հայաստանի էլցանցեր» ընկերությունն է, և
էլեկտրաէներգիայի սակագներն էլ սահմանում է Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովը: Հետևաբար, էներգետիկայի համար կարևոր չափանիշը ոչ թե մրցակցությունն
է, այլ երաշխավորված սպառումը: Ագրարային ոլորտի համար մրցակցությունը կարևոր է,
բայց ավելի կարևոր է այն, որ այսօր կա գյուղատնտեսական ապրանքների արտահանման
հնարավորություն: Ներքին սպառումը նույնպես բավականին բարձր է:


 Ինչպե՞ս է փոխվել, այսպես կոչված, արտահանումային կողմնորոշում ունեցող
ընկերությունների ֆինանսական վիճակը: Չէ՞ որ այժմ նրանց համար կանաչ լույս են
ապահովում…


Օրինակ, մեր հաճախորդների
գործերն ընթանում են դեպի վեր: Մասնավորապես, խոսքը գնում է ջերմոցային
տնտեսությունների մասին: Վերջին ժամանակներս մենք էապես ավելացրել ենք այդ
նախագծերի վարկավորումը: Իսկ 2 տարի առաջ դրանց ֆինանսավորոմը համարվում էր
ռիսկային, քանի որ այդ տնտեսություններն, ըստ էության, ստեղծվեցին զրոյից:


 Հարկային մեծ բեռը ձեռնարկություններին ստիպում է վարել կրկնակի
հաշվապահություն: Արդյո՞ք դա բանկերին չի խանգարում պոտենցիալ փոխառուների
ֆինանսական վիճակը և բանկի վարկային ռիսկը պատշաճ կերպով գնահատելիս:


 Կրկնակի հաշվապահությունն,
իհարկե, մեծ պրոբլեմն է ստեղծում բիզնեսի ֆինանսական վերլուծության ընթացքում,
քանի որ առաջանում է ֆինանսական ինֆորմացիայի արժանահավատության խնդիրը: Բայց չի
կարելի չնկատել, որ վերջին տարիներին մեր տնտեսությունն ընթանում է եկամուտների
լեգալացման ճանապարհով, կրճատելով ստվերային տնտեսության մասնաբաժինը, ինչը
բարձրացնում է նաև մեր վերլուծության որակը և կանխատեսումների արժանահավատությունը:
Բացի այդ, շատ բանկեր, այդ թվում նաև Ամերիաբանկը, փոխառուից պահանջում են
աուդիտորանկան եզրակացություն, որը երաշխավորում է նրա ֆինանսական ինֆորմացիայի
արժանահավատությունը:


 


Ինչպիսի՞ դժվարությունների կարող են բախվել բանկեըը կառավարության վերջերս
կայացրած որոշման կապակցությամբ, որով վերացվեց պարտադիր աուդիտի անցկացումը:


 Շատ ընկերություններ
աուդիտ են անցկացնում ոչ միայն օրենքի պահանջով, այլ իրենց փայատերերին ու
բաժնետերերին արժանահավատ ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու նպատակով:
Այսինքն, ընկերությունների մի մասը շարունակում է աուդիտի անցկացման պրակտիկան և
կարող է այն ներկայացնել բանկի պահանջով:


 Կարելի՞ է արդյոք վստահորեն հայտարարել, որ մեգառեգուլյատորի որոշ
պահանջներ, օրինակ, փոխառուի ֆինանսական վիճակի գնահատման առումով, կարող են
բանկերի համար լինել ոչ այնքան ձեռնտու`տնտեսության իրական հատվածը վարկավորելիս:


 Բանկային ոլորտը
հանդիսանում է ամենակազմակերպվածներից մեկը: Արդյունավետ է նաև ոլորտի
օրենսդրությունը: Եվ այստեղ մեծ է Կենտրոնական բանկի ավանդը: Պատասխանելով Ձեր
հարցին նշեմ, որ մեգառեգուլյատորի պահանջները չեն սահմանափակում իրական հատվածի
վարկավորման աճը, հարցն, ավելի շուտ, կայանում է նրանում, որ ԿԲ սահմանափակումները
վերաբերվում են մեկ վարկառուի ու նրան փոխկապակցված անձի վարկի առավելագույն
գումարի սահմանաչափին: Իսկ  համապատասխան
նորմատիվը սահմանվել է բանկի կապիտալի 20%-ի չափով:


 Հայաստանը մեծ երկիր չէ, և
ազգակցական հարաբերությունները, հատկապես խոշոր բիզնեսում, տարածված երևույթ է: Բայց
դա չի նշանակում, որ երկու «ազգակցական » բիզնեսներ (որոնց հիմնադիրներն
ազգակցականներ են) ունեն ընդհանուր տնտեսական շահեր, քանի որ հաճախ դրանք տնտեսապես
ոչ մի կերպ չեն խաչվում, և այդ առումով նրանց վարկավորումը բանկի համար ռիսկեր չի
էլ պարունակում: Ընդ որում վերը նշված նորմատիվի շրջանակներում ազգականներ են
հանդիսանում ոչ միայն անմիջական ազգականները, այլ նաև, օրինակ, տեգրը, աները,
զոքանչը: Կարծում եմ, որ այս սահմանափակումը կապում է բանկի ձեռքերը:


 Այդ նորմատիվը վերանայելու նպատակով Դուք, հավանաբար, դիմել եք Կենտորանական
բանկին:


 Համատեղ քննարկումների
ընթացքում բանկը ներկայացրել է այդ հարցի վերաբերյալ իր մոտեցումները, բայց դա
երկար գործընթաց է, որը պահանջում է բանկային ողջ կառույցի երկարատև ու խորը
վերլուծություն:


 Վերջին ժամանակներս բանկերը հաճախ են հայտարարում դեպի հաճախորդն իրենց
կողմնորոշման մասին: Ընդ որում, բանկի նման դիրքորոշման հիմնական բնութագիրը պետք
է լինի, հավանաբար, առաջարկվող բանկային ծառայությունների արժեքը: Այս
համատեքստում, չե՞ք կարծում արդյոք, որ մեր բանկերի հայտարարությունները մի փոքր
համարձակ են:


 Խոսելով դեպի հաճախորդն ունեցած
կողմնորոշման մասին, մենք, առաջին հերթին, պետք է հաշվի առնենք, որ առաջարկվող
բանկային ծառայություններն ունեն տարբեր նպատակներ և հաշվարկված են շուկայի տարբեր
հատվածների համար: Այս առումով, խոսելով տարբեր գործառնութոյւնների և ՓՄՁ
վարավորման մասին, հնարավոր է, որ ավելի ճիշտ կլիներ ղեկավարվել հաճախորդի
նկատմամբ տվյալ ծառայության/պրոդուկտի առաջնահերթությունով, ինչը ենթադրում է
պրոդուկտի/վարկավորման տրամադրման հեշտացված կանոնակարգ, փոխառուից վարկի
ձևակերպման համար պահանջվող փաստաթղերի ցանկը նվազագույնին հասցնելու
հնարավորություն, ինչպես նաև վարկի տրամադրման մասին որոշման կայացման ժամկետի
կրճատում, ինչն էլ մենք անում ենք: Խոշոր փոխառուների պարագայում բանկը կիրառում է
համակարգային մոտեցում, որն ուղղված է տվյալ հաճախորդի ֆինանսական կարիքների բավարարմանը,
ինչը ոչ մի պարագայում չի ենթադրում միայն տոկոսադրույքների նվազեցում`
դեմպինգային մրցավազքերին մեր բանկը չի մասնակցում: Մենք փորձում ենք օգնել
հաճախորդին` իրեն համար ամենաօպտիմալ և շահավետ ֆինանսավորման ընտրության հարցում:
Բացի այդ, բանկը կորպորատիվ հաճախորդների աշխատակիցներին ու նրանց հետ
փոխկապակցված ֆիզիկական անձանց առաջարկում է արտոնյալ պայմաններով
ծառայություններ: Այսպիսով, կարող եմ վստահորեն պնդել, որ Ամերիաբանկը ոչ միայն
հայտարարում է  հաճախորդային կողմնորոշման
քաղաքականության կողմնակիցը լինելու և հաճախորդի ֆինանսական կարիքներն
առավելագույնս բավարարելու մասին, այլ դա իրականացնում է նաև գործնականում:


 Ինչո՞վ է պայմանավորված բանկի նման քաղաքականությունը: Չէ՞ որ, վերջիվերջո,
որքան էժան է պրոդուկտը, այնքան գրավիչ է:


 Դա այնքան էլ այդպես չէ:
Մենք փորձում ենք հասկանալ հաճախորդի իրական կարիքները, առաջարկելով նրան վարկային
զանազան պրոդուկտներ, մասնավորապես, կարճաժամկետ և երկարաժամկետ վարկեր, վարկային
գծեր, օվերդրագտներ, որոնք շատ հաճախ  համատեղվում են առևտրի ֆինանսավորման
գործիքների` երաշխիքների, կրեդիտիվների, լիզինգի և ֆակտորինգի հետ: Եթե, օրինակ,
հաճախորդն արտասահմանից պատվիրել է սարքավորում և իսկույն պետք է կատարի
կանխավճարը, մենք նրան առաջարկում ենք ձևակերպել ակրեդիտիվ, որի տոկոսադրույքն
ավելի ցածր է, քան վարկինը: Ու քանի դեռ սարքավորումը չի հասել հաճախորդին, նրա
համար գործում է արտոնյալ տոկոսադրույքը: Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք
նաև ձևակերպել վճարման հետաձգումով ակրեդիտիվ: Իրականում, բանկն ունի բազմաթիվ
կոմբինացված պրոդուկտներ, քանի որ նման մոտեցումները հնարավորություն են տալիս
նվազեցնել հաճախորդի ֆինանսական ծախսերը, միաժամանակ ապահովելով եկամտաբերության
բավականաչափ մակարդակ:


Ինչպե՞ս է խոշոր բիզնեսը բաժանված բանկերի միջև: Քանի՞ խոշոր հաճախորդ ունի
Ամերիաբանկը:


 Հայաստանի 100 խոշորագույն
հարկատուների կեսից ավելին հանդիսանում է Ամերիաբանկի հաճախորդը: Նշեմ, որ խոշոր
բիզնեսին տրամադրվող վարկերի ծավալով բանկն արդեն քանի երրորդ տարին է, ինչ
հանդիսանում է շուկայի առաջատարը: Չնայած այն բանին, որ վերջին տարիներին բանկի
քաղաքականությունն ուղղված է նաև ՓՄՁ բիզնեսի զարգացմանը և մանրածախի
վարկավորմանը, այնուամենայնիվ, բանկի վարկային պորտֆելում առյուծի բաժինը կազմում
են խոշոր բիզնեսին տրամադրվող վարկերը:


 Վերջին տարիներին բիզնեսում սկսել են ավելի հաճախ վստահել կանանց: Այդ
թեմայով կան զանազան հետազոտություններ, որոնց արդյունքները խոսում են այն մասին,
որ կանանցի դիվանագիտությունը թույլ է տալիս ավելի արդյունավետորեն լուծել
բիզնեսում առաջացած խնդիրները: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գնահատականներին և
տեսնո՞ւմ եք արդյոք տարբերություն` ղեկավարման ձեր և տղամարդ գործընկերների ոճերի
միջև:


 Կարծում եմ, որ այս
հարցում գենդերային հատկանիշի հիման վրա բաժանումը մեծ նշանակություն չունի: Եթե
խոսենք, օրինակ, վարկային մասնագետի աշխատանքի մասին, ապա շատ կարևոր է ունենալ պրակտիկ
փորձի վրա հիմնված պրոֆեսիոնալ կոմպետենցիա, ինտուիցիա և բնազդ: Իմ պրակտիկայում
եղել են դեպքեր, երբ փոխառուն ունեցել է ֆինանսական բարձր արդյունքներ, բայց
բնազդորեն` վստահություն չի ներշնչել: Եվ խորը վերլուծության արդյունքում պարզվել
է, որ այդ գեղեցիկ թվերի ետևում թաքնված են մեծ պրոբլեմներ:


 Եվ վերջին հարցը: Որքա՞ն է միջազգային կառույցներից Ամերիաբանկի ներգրաված
վարկերի ծավալը: Ստացվո՞ւմ է արդյոք հաջողությամբ տեղաբաշխել ներգրավված
միջոցները:


 Սկզբում նշեմ, որ բանկը
շատ սերտորեն է համագործակցում միջազգային կառույցների հետ և ունի ներգրավված
վարկերի բավականին մեծ ծավալ: Այդ վարկերը հիմնականում ուղղվում են ՓՄՁ ոլորտի,
վերականգնվող էներգետիկայի, իսկ վերջերս, նաև` էներգաարդյունավետության նախագծերի
ֆինանսավորմանը: Բոլոր այդ վարկերն էլ, որոնց ընդհանուր ծավալն այսօր կազմում է
273 մլն.դոլար, հաջողությամբ տեղաբաշխված են: Եվ դա ևս կրկին անգամ ապացուցում է, որ
բանկը կարողանում է հաջողությամբ կատարել իր առջև դրված խնդիրները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationThe Power of One Dram to the Road of Life Charitable Organization
Ardshinbank CJSC has announced about the launch of a new  refinancing business loanArdshinbank CJSC has announced about the launch of a new refinancing business loan
Georgia turns down US invite for official visit over `pre-condition`Georgia turns down US invite for official visit over `pre-condition`
 Transitional dictatorship in Armenia - opposition MP Transitional dictatorship in Armenia - opposition MP
Not a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  HovhannisyanNot a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  Hovhannisyan
FMs of Armenia, Ukraine discuss current situation in regionFMs of Armenia, Ukraine discuss current situation in region
Armenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in WashingtonArmenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in Washington
WFP sees need to change format of assistance provided to Artsakh refugeesWFP sees need to change format of assistance provided to Artsakh refugees
Parliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meetingParliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meeting
Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be "Azerbaijani lands"
Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation 
Actions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientistActions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientist
Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense 
Police actions in Kirants criminal - clergyman  Police actions in Kirants criminal - clergyman  
Struggle continues despite repressions - Suren PetrosyanStruggle continues despite repressions - Suren Petrosyan
Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior 
Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP 
U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers 
Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation 
"Tavush for the Motherland" movement calls on citizens to continue  acts of disobedience
Armenian authorities` actions in Kirants to have grave consequences -  opposition MPArmenian authorities` actions in Kirants to have grave consequences -  opposition MP
Armenia`s premier expounds on Armenia-Azerbaijan border delimitation  processArmenia`s premier expounds on Armenia-Azerbaijan border delimitation  process
$250mln package proposed for Armenian$250mln package proposed for Armenian
Police forces block roads leading to village of Kirants, bordering  AzerbaijanPolice forces block roads leading to village of Kirants, bordering  Azerbaijan
Armenia, NATO discussing prospects for expanding cooperationArmenia, NATO discussing prospects for expanding cooperation
Azerbaijan, Armenia confirm their participation in negotiations in  AlmatyAzerbaijan, Armenia confirm their participation in negotiations in  Almaty
Armenian, Azerbaijani FMs meeting has not yet been determined due to  lack of response from Armenia to this proposalArmenian, Azerbaijani FMs meeting has not yet been determined due to  lack of response from Armenia to this proposal
Omer Celik: Turkiye to monitor developments around Azerbaijan -  Armenia border agreement Omer Celik: Turkiye to monitor developments around Azerbaijan -  Armenia border agreement 
Peacekeepers` withdrawal from Karabakh continuesPeacekeepers` withdrawal from Karabakh continues
Mirzoyan told Al-Jazeera about Armenian-Azerbaijani normalization,  relations with Russia and expressed his position on situation in Gaza  StripMirzoyan told Al-Jazeera about Armenian-Azerbaijani normalization,  relations with Russia and expressed his position on situation in Gaza  Strip
Europe Nostra Vice President to visit ArmeniaEurope Nostra Vice President to visit Armenia
Acba Bank to start public placement of its next USD, AMD bonds on May  2Acba Bank to start public placement of its next USD, AMD bonds on May  2
Participation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and DevelopmentParticipation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and Development
MP: As a result of border delimitation Armenia to receive state  border to protect its sovereigntyMP: As a result of border delimitation Armenia to receive state  border to protect its sovereignty
Hungary blocks European Peace Facility`s support project for Armenia Hungary blocks European Peace Facility`s support project for Armenia 
RAU rector`s office term extended by 4 yearsRAU rector`s office term extended by 4 years
"5165" movement calls on all healthy forces of Armenia to unite for   salvation of motherland
Investigative Committee comments on beating of servicemen who  attended protests in KirantsInvestigative Committee comments on beating of servicemen who  attended protests in Kirants
Italian orchestra ROMA SINFONIETTA to perfom Ennio Morricone`s famous  compositions in YerevanItalian orchestra ROMA SINFONIETTA to perfom Ennio Morricone`s famous  compositions in Yerevan
Armenia`s government making unilateral concessions in Azerbaijan`s  favor - Tavush for the Motherland movementArmenia`s government making unilateral concessions in Azerbaijan`s  favor - Tavush for the Motherland movement
Armenia`s new rep to UNESCO appointed Armenia`s new rep to UNESCO appointed 
Border delimitation supposed to settle problems on other border  sectionsBorder delimitation supposed to settle problems on other border  sections
Armenia`s minister of defense hosts member of French Senate  CommitteesArmenia`s minister of defense hosts member of French Senate  Committees
Armenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MPArmenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MP
Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital 
Armenia`s territories gradually surrendered under the guise of Armenia`s territories gradually surrendered under the guise of "pilot  border delimitation" - opposition MP
All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia 
Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan 
Armenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of KirantsArmenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of Kirants
Journalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protestsJournalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protests
Idram and IDBank at Career City FestIdram and IDBank at Career City Fest
"Shirak for Motherland" movement holds  car rally in Gyumri in  support of Tavush residents 
As of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, AzerbaijanAs of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, Azerbaijan
"Mother Armenia" bloc calls on students to stand up in support of  Tavush residents
European Commission Director General travels to South Caucasus to  launch new initiativesEuropean Commission Director General travels to South Caucasus to  launch new initiatives
Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush 
Opposition MP files complaint against police Opposition MP files complaint against police 
When organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiatorWhen organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiator
Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008
"Tavush for the Motherland " demands from Armenian law enforcement  agencies to investigate report accusing Bagrat Srbazan of committing  crime