Շատերն ասում են, որ Ղարաբաղի շուրջ վերջին 20 տարում ոչինչ չի փոխվել: Մինչդեռ հակամարտության շուրջ աշխարհաքաղաքականությունն էական, եթե ոչ արմատական փոփոխություններ է կրել: Ուկրաինայի շուրջ հակամարտությունը, Ռուսաստանի նոր դերը, Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև ավելի խորը հակասությունները և այլն: Կարո՞ղ է արդյոք այս ամենը հանգեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր իրավիճակի առաջացմանը:
Եթե վերջին 20 տարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ փակուղային իրավիճակում ոչինչ չի փոխվել, ապա գլոբալ աշխարհաքաղաքականության մասով`ԱՄՆ, Եվրամիություն, Ռուսաստան, Չինաստան, և տարածաշրջանային`Ռուսաստան, Թուրքիա, Իրան, փոփոխություններ տեղի են ունեցալ, և միանգամայն էական: Հետագայում դա կարող է իր հետքը թողնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Սակայն, ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները մոտ դիրքորոշումներ են զբաղեցնում փոխզիջումային Մադրիդյան սկզբունքների հիման վրա, բանակցությունների ճանապարհով խաղաղության ձեռքբերմանն իրենց կողմնակցության առումով: Արդյոք ՄԽ համանախագահող տերությունների այս համաձայնությունը կպահպանվի հետագայում`Ուկրաինայում ճգնաժամի սրման դեպքում, դժվար է ասել:
Այս առումով ցանկալի է օգտագործել հնարավորությունների գոյություն ունեցող պատուհանը` եթե ոչ հակամարտության կարգավորման հարցում բեկման, ապա էական առաջխաղացման նպատակով: Ես ուշադրությունը կհրավիրեի ոչ միայն գլոբալ, այլ նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության վրա: Այսպես, եթե 20-25 տարի առաջ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային գերիշխումն ակնհայտ էր, ներկայումս իրավիճակն այլ է: Գյումրիում, Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական ռազմակայանները, նույնիսկ դրանց ուժեղացման ուղղությամբ ձեռնարկված բոլոր միջոցներից հետո, չեն կարող համեմատվել անգամ Հարավային Կովկասի երկրների ռազմական ներուժի հետ`էլ չխոսելով Թուրքիայի ու Իրանի մասին: Ժողովրդագրական, տնտեսական և քաղաքական առումով Թուրքիան և Իրանը թեև դեռևս զիջում են Ռուսաստանին, տարբերությունն արագ կրճատվում է: Ի դեպ, վերջին քառորդ դարում զգալիորեն փոխվել է նաև ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասի երկրների միջև: Եթե ԽԱՀՄ փլուզման պահին Ադրրբեջանը մոտ երկու անգամ գերազանցում էր Հայաստանին բնակչության թվաքանակով, այժմ գերազանցում է եռակի անգամ: Նկատի ունենալով, որ ծնելիությունն Ադրբեջանում չորս անգամ ավելի բարձր է, քան Հայաստանում, իսկ հայերի շրջանում միգրացիոն տրամադրություններն զգալի են`ժողովրդագրական անհամաչափությունը կշարունակի խորանալ: Եթե երկու տասնյակ տարի առաջ Հայասատանի տնտեսությունը կազմել է ադրբեջանական տնտեսության 60%-ը, ապա հիմա` ընդամենը 16-18%-ը: Անցյալի ռազմական հավասարությունից քիչ բան է մնացել, և ադրբեջանական զինված ուժերն այսօր ինչպես թվաքանակով, այնպես էլ սպառազինությամբ զգալիորեն գերազանցում են հայկական զինված ուժերին:
2014 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՙսառեցված՚ ղարաբաղյան հակամարտության պայմաններում սահմանին մի քանի տասնյակ երիտասարդ է զոհվել: Մեր երկրներում բացատրում են դա ներքաղաքական իրավիճակով, նախընտրական շրջաններով, կարևոր պայմանագրերի ստորագրմամբ: Ի՞նչ կարծիքի եք Դուք:
Ցավելով յուրաքանչյուր երիտասարդի մահվան համար, կիսելով նրանց հարազատների վիշտը`ես մոլորության մեջ չէի հայտնվի հետագայում դրանց կրկնման բացառման հնարավորության հաշվով`առանց Ղարաբաղի շուրջ խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացման: Չեմ կարծում, թե զինված ուժերի շփման գծում զինծառայողների, հաճախ նաև քաղաքացիական անձանց մահը կապված է որևէ ներքաղաքական կամ նախընտրական պատճառների հետ: Պատերազմը ավարտված չէ, այլ ձեռք է բերվել հրադադար`ամուր խաղաղության վերաբերյալ պայմանավորվածություն ձեռքբերելու նպատակով: Քանի դեռ դա տեղի չի ունենում, որքան էլ ցավալի է, տեղի են ունենալու զինված ընդհարումներ, գնդակոծություններ, հետախուզական բնույթի լոկալ գործողություններ:
Հայաստանի պաշտպանության նյախարարը ԵԱՀԿ ՄԽ միջնորդներին առաջարկել է սահմանին միջադեպերի հետաքննության նպատակով հանձնաժողով ստեղծել: Միջնորդները հրաժարվել են`վկայակոչելով ՙմիջոցների պակասը՚: Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված նման համակարծությունը:
Նմանօրինակ առաջարկներն, ըստ էության, նպատակաուղղված են գոյություն ունեցող ստատուս-քվոյի կոնսերվացմանը: Միջնորդներն իրատեսորեն հասկանում են, որ առանց խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացման, հրադադարի ռեժիմի խախտումներն անհնար է բացառել: Հետևաբար`նրանք ավելի շատ մտահոգված են, թե ինչպես կանխեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մասնավորապես,Հայաստանի հետ ժողովրդական դիվանագիտությամբ զբաղվող Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի նկատմամբ վերջին ճնշումները, կարծես, Մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ընդառաջ գնալու Ադրբեջանի իշխանությունների ցանկության մասին չեն վկայում: Ինչո՞վ են պայմանավորված նման քայլերը:
Խաղաղարարների նկատմամբ ճնշումների մասին խոսելը` կապված լրագրող Ռաուֆ Միրկադիրովի նկատմամբ քրեական գործ հարուցելու և ձերբակալման հետ, չափազանցված են: Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրենը և աշխատակիցներն այդ գործում ներգրավված են բացառապես վկայի ցուցմունքներ տալու համար: Հայաստանում ևս բազմիցս մարդիկ են ձերբակալվել`Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով: Դուք ավելի լավ կիմանաք, թե որքանով էին հիմնավորված նման մեղադրանքները:
Ռաուֆ Միրկադիրովին վաղուց գիտեմ և ուզում եմ հավատալ, որ նրան կհաջողվի պաշտպանել իր բարի անունը և հերքել իրեն ներկայացված մեղադրանքները: Եզրակացություններ կարելի է անել հետաքննության ավարտից հետո միայն: Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու Ադրբեջանի կառավարության անպատրաստակամության մասին բոլոր խոսակցություններին, դրանք սխալ կարծիքներ են: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է խաղաղարար համաձայնագրի շուրջ առարկայական բանակցություններին, սակայն շահագրգռված չէ իմիտացիոն բանակցությունների կամ հակամարտության կարգավորման պատրանք ստեղծող ՙհամապարփակ համաձայնագրերի՚ կնքման հարցում:
Ձեր կարծիքով, Ադրբեջանի ազգային անվտանգությանն ի՞նչ սպառնալիքներ այսօր գոյություն ունեն, բացի հայկական սպառնալիքից: Արդյո՞ք իսլամիստական շարժումները սպառնում են երկրի ազգային անվտանգությանը:
Ադրբեջանի անվտանգությանն ուղղակի սպառնալիքներ, բացի Հայաստանից բխող սպառնալիքներից, չկան: Ադրբեջանը ձգտում է բարիդրացիական հարաբերություններ կառուցել սահմանակից բոլոր երկրների հետ: Ռուսաստանի հետ մենք իրականացրել ենք սահմանազատում: Իրանի հետ սահմաններն ամրագրված են դեռ խորհրդային ժամանակներից: Իրանի և Թուրքմենստանի հետ Կասպիայում շահերի անհամապատասխանության հետ կապված վիճահարույց հարցերը լուծվում են բանակցությունների միջոցով: Ինչ վերաբերում է ջիհադական իսլամական խմբերին և շարժումներին, դրանցից բխող սպառնալիքները, վերջին ժամանակներս, իրոք, մեծացել են: Սակայն, Ադրբեջանի անվտանգության ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, կրոնական ծայրահեղականության հակված խմբերին: Ադրբեջանն ակտիվորեն փոխգործակցում է Ռուսաստանի հետ նմանօրինակ ծայրահեղական խմբերի չեզոքացման ուղղությամբ: Ադրբեջանը համագործակցում է նաև Թուրքիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի հետ հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակներում: Ադրբեջանական իրավապահ մարմինների գործողությունների արդյունավետության մասին վկայում է այն փաստը, որ վերջին տարիներին ջիհադական ուժերին չի հաջողվել որևէ ահաբեկչական գործողություն կազմակերպել Ադրբեջանում: Բոլոր նման փորձերը ժամանակին հայտնաբերվել ու չեզոքացվել են: