Arminfo.info



 Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014

Ստեփանյան Դավիթ

Ալեքսանդր Իսկանդարյան. Ռուսաստանին Հարավային Կովկասում հարկավոր չէ երկու բան` խաղաղություն և պատերազմ

Ալեքսանդր Իսկանդարյան. Ռուսաստանին Հարավային Կովկասում հարկավոր չէ երկու բան` խաղաղություն և պատերազմ

 


Հայաստանում
շատ վերլուծաբաններ և քաղաքական
գործիչներ հակված են եվրասիական
ընտրության հարցում նախագահի զիջողականությունը բացատրել Մոսկվայի կողմից նրան ցուցաբերվող աջակցությամբ, ինչը թույլ է տալիս
պահպանել իր իշխանությունը…


 


Չեմ
կարծում, թե արտաքին
լուրջ խաղացողների համար իրոք հետաքրքիր է Հայաստանի
ներքաղաքական կյանքի անցուդարձը: Հայաստանի դիրքավորումն արտաքին աշխարհում որոշվում է միանգամայն
այլ հասկացություններով և գործոններով:
Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության
շուրջ որոշում էր կայացրել
ոչ թե 2014 թվականի
հոկտեմբերի 10-ին, այլ` 2013 թվականի սեպտեմբերի 3-ին: Եվ
այն կկայացներ ոչ միայն
Սերժ Սարգսյանը, այլև Հայաստանի ցանկացած նախագահ, նույնիսկ` ամենաժողովրդավարական և օրինական
ճանապարհով ընտրվածը: Նա, պարզապես,
այլընտրանք չի ունեցել: Ղարաբաղ, անվտանգություն, Թուրքիա, Թուրքիայի ՆԱՏՕ անդամությունը, աշխարհագրական դիրքը Իրանի և Վրաստանի
միջև. այս բոլոր աշխարհաքաղաքական գործոններն ազդում են Հայաստանի
որոշումների վրա` անկախ նախագահի անձից: Հենց նույն Լևոն Տեր-Պետրոսյանն այդ մասին անկեղծորեն ասաց վերջին հանրահավաքում: Տեր-Պետրոսյանի կառավարությանը կարելի է մեղադրել
շատ մեղքերի համար, բացի ռուսամետությունից, քանի որ նրա
թիմի բոլոր անդամները արևմտամետ էին տրամադրված:


 


Բայց
Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման վերաբերյալ պայմանագիրը ստորագրեցին…


 


Անշուշտ:
Ղարաբաղյան պատերազմը թելադրում էր Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու կոշտ անհրաժեշտություն: Մեր հյուսիսային հարևան Վրաստանը երկու անգամ` Գամսախուրդիայի և Սահակաշվիլիի
օրոք, այլ կերպ վարվեց: Երկու անգամ էլ Վրաստանն
այլանդակեցին: Հենց այդ պատճառով Հայաստանի արտաքին դիրքավորումն այժմ էլ բացատրվում
է ամենառացիոնալ ընտրությամբ: Ընդ որում, անշուշտ, Հայաստանի վերնախավը կշարունակի Եվրոպայի հետ փոխգործակցության փորձերը հնարավորությունների 
թույլատրելի
միջանցքի շրջանակում: Հենց դա է
կոմպլեմենտարիզմը առկա հնարավորությունների շրջանակում: Մինչև սեպտեմբերի 3-ը Հայաստանի
հնարավորությունների միջանցքը միանգամայն այլ էր: Առանձնացնեմ
այդ միջանցքի երկու կարմիր գիծ.առաջինն անվտանգության գիծն է, որն
ապահովում է Ռուսաստանը: Իսկ երկրորդն առնչվում է  մենեջմենթին, զարգացման որոշակի մոդելներին, ներդրումային մթնոլորտին, որն ապահովում է Եվրոպան,
քանի որ այդ
մոդելները Ղազախստանում և Ռուսաստանում չկան: Եվ այդ
երկու գծերի միջև  էլ Հայաստանը փորձում է գոյատևել,
փոխառելով և այստեղից, և այնտեղից:
Ռեադմիսիայի, ԵՄ հետ պարզեցված վիզային ռեժիմի շուրջ պայմանագիրն ստորագրվեց սեպտեմբերի 3-ից հետո,
Սերժ սարգսյանն այցելեց  Ուելս, ելույթ ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում` սեպտեմբերի 3-ին հետո:
Այնպես որ, քաղաքականությունը
հնարավորինի արվեստ է, և
այսօր Հայաստանը գոյություն ունի հենց այդ շրջանակներում:


 


Հոկտեմբերի
13-ին Ռուսաստանի և Ադրբեջանի
պաշտպանության նախարարները ստորագրել են 2014-2015 թթ. գործողությունների ծրագիր: Միայն 2014 թվականին այդ պայմանագրի շրջանակում Մոսկվան Ադրբեջան կառաքի 1 մլն դոլարի սպառազինություն:


Ի՞նչ
նպատակ ունի այդ խաղը:


 


Ռուսաստանի
ներկայիս խաղը նպատակաուղղված է ստատուս-քվոյի պահպանմանը Հարավային Կովկասում, քանի որ Մոսկվային
մեր տարածաշրջանում պետք չէ երկու
բնա` խաղաղություն և պատերազմ:
Կրեմլի շարժառիթները երկու դպքում էլ նույնն
են, քանի որ ցանկացած
կողմի օգտին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը կհետևի Ռուսաստանի ազդեցության կորուստ: Եվ ինչպես
տեսականորեն Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման, այնպես էլ տեսականորեն
Ադրբեջանի կղմից ԼՂՀ նվաճման դեպքում Հայաստանին արդեն այդքան ավնտանգություն հարկավոր չի լինի:
Հետևաբար, Ռուսաստանի վարքագիծը տարածաշրջանում միանգամայն ռացիոնալ է, իսկ
վիրավորանքը, որով հեղեղված է հայկական
մամուլը իրականության հետ նվազագուն առնչություն անգամ չունի: Չէ որ
սպառազինությունների մատակարարումները տեղի են ունենում
ոչ միակողմանի: Իմանալով հաշվել` ես գիտեմ,
թե որքան արժե յուրքանչյուր երկաթի կտոր: Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ մի 15 րոպեում
կողքովս անցավ Ադրբեջանի մի քանի
ռազմական բյուջե: Ադրբեջանն այդ ողջ երակթեղենը գնում է նավթադոլարներով:
Որտեղի՞ց այդ ամենը Հայաստնաում, ի՞նչ փողերով ենք մենք այդ ամենը գնել: Եթե ոչ Ռուսաստանից`
որտեղի՞ց է բերվում
Հայաստանի և Ղարաբաղի բանակների սպառազինությունը: Չէ որ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշվեկշիռը պահպանվում է պատերազմի
վերսկսմանը խանգարելու աստիճանում:


 


Օգոստոսյան
ընդհարումները, որոնցում Ադրբեջանի կորուստները 9 անգամ գերազանցեցին հայկական կողմերի կորուստները, ցույց տվեցին, որ հաշվեկշիռը
և ստատուս-քվոն պահպանվում են ոչ
միայն ՙերկաթի՚ օգնությամբ, այլև երկու հայկական պետությունների սահմանները հակառակորդի ոտնձգություններից պաշտպանող զինծառայողների
կողմից…


 


Անշուշտ:
Այդուհանդներձ, օգոստոսին տեղի ունեցածը մասնավոր դեպք էր, որը
կշռաքար դրեց առկա բազմաշերտ հաշվեկշռի կշեռքին: Որևէ մեկը հաշվե՞լ է, թե
քանի միլիարդ է նստել  ԼՂՀ
արևելյան սահմանի էշելոնացված պաշտպանագիծը, ՀՕՊ համակարգերը: Կարծում եմ` մի
գումար, որը ԼՂՀ և Հայաստանի
բյուջեների ուժերից վեր է: Պաշտպանության
գիծը, տանկերը, սպառազինությունների մատակարարումները, սպաների պատրաստումը, այդ ամենը տեղավորվում է ստատուս-քվոյի պահպանմանը նպատակաուղղված Ռուսաստանի ընդհանոր քաղաքականությունում: Դա վերաբերում է նաև
Ադրբեջանին զենք վաճառելու Մոսկվայի շարժառիթներին, և ոչ
մենք, ոչ նրանք
դրանից չենք կարող խուսափել:


 


ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ 160-էջանոց պայմանագրում բացառություններն ամրագրված են ընդամենը
4-ից մինչև 8 տարվա համար: Տպավորություն է ստեղծվում,
որ մեր իշխանություններն ընդամենը փորձում են հետաձգել
ներմուծման կողմնորոշում ունեցող Հայաստանի տնտեսության կոլապսը: Իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարի մասին Երևանում, կարծես, չեն մտածում:


 


Մեր
իշխանությունների ռազմավարության մեջ, անշուշտ, տեղավորվում է բացասական
սցենարները հնարավորինս հետաձգելը և դրական սցենարները շարունակելը: Անցած տարվա սեպտեմբերից մինչ այսօր, ըստ էության, դրա շուրջ էլ ընթացել
են բանակցությունները: Եվրասիական միությունը ծրագրվել է որպես
Ուկրաինային միտված նախագիծ, և որևէ
տնտեսական հետաքրքրություն
ԵԱՏՄ համար Հայաստանը չի ներկայացրել,
չի ներկայացնում և չի
ներկայացնելու: Դեռ ապրիլին ՌԴ նախագահի
խորհրդական Սերգեյ Գլազևը պնդում էր, որ
ԵԱՏՄ ընդհանուր ուղղվածությունը Եվրամիության հետ այդ միավորումը սինխրոնիզացնելու ձգտումն է`մաքսատուրքերի և դրույքաչափերի
ներդաշնակեցման միջոցով: Ուկրաինական ճգնաժամը վերջակետ դրեց այդ ներդաշնակեցման հեռանկարների հարցում: Սակայն, այդ ճգնաժամն էլ հավերժ
չէ, այն նույնպես կավարտվի: Այդ պատճառով Մաքսային միությունը մտադիր է նվազեցնել
այդ սակագները: Ինչպե՞ս դա տեղի
կունենա: Կապրենք`կտեսնենք:


 


Այսինքն`Դուք համաձայն չե՞ք այն կարծիքին, ըստ որի`Եվրասիական միությունն ի սկզբանե
քաղաքական նախագիծ է եղել:


 


Ավելի
շուտ այն եղել է թե’
քաղաքական, թե’ տնտեսական: ԵԱՏՄ-ում ի սկզբանե
տնտեսական լուրջ բաղադրիչ կար: Ղազախստանի և Ռուսաստանի
միավորումը տնտեսական իմաստով բավական ռացիոնալ է թվում`հաշվի առնելով վերջիններիս նմանությունը. նավթ, գազ, մետաղներ, մեծ տարածք, փոքրաթիվ բնակչություն, իսկ հաղորդակցությունների հետ կապված որոշակի խնդիրներն իրենց շուկայի հովանավորչության պահանջ առաջացրեցին: 
Իսկ Ուկրաինան` Բելառուսի հետ միասին, հետաքրքրություն են ներկայացրել
ամենից առաջ իրենց տարանցիկ նշանակության տեսակետից: Սակայն, այդ նախագծին մասնակցելուց Ուկրաինայի հրաժարվելը խիստ փոխեց այն, և ԵԱՏՄ-ն փոխակերպվեց քաղաքական
նախագծի: Շատ հետաքրքիր է, թե ինչպես կընթանան գործերը Ղրղըզստանի հետ կապված,
արդյոք Տաջիկստանի հաշվին այն ընդլայնելու փորձեր կլինեն: Այդ պատճառով այսօր
դեռրս պարզ չէ, թե ինչ տեսքով գոյություն կունենա ԵԱՏՄ-ին 4, առավել ևս` 8 տարի
հետո:


 


Ուկրաինան հստակորեն ցույց տվեց ռուսական
քաղաքականության թերությունները հետխորհրդային տարածությունում,ՙփափուկ ուժի՚
բացակայությունը դրանում: Հնարավո՞ր է արդյոք մոտ ապագայում համանման սցենարը
Հայաստանում`հաշվի առնելով ոչ միայն հանրապետության իշխանության, այլ նաև
քաղաքացիական հասարակության հետ աշխատելու Մոսկվայի ցանկության բացակայությունը:


 


Տեսանելի ապագայում ուկրաինական սցենարի
կրկնումը Հայաստանում անհնար է: Նույնիսկ` հաշվի առնելով հետխորհրդային տարածքում
Ռուսաստանի քաղաքականության բոլոր բացթողումների առկայությունը Հայաստանի
պարագայում, ոչ միայն իշխանության, այլև քաղաքացիական հասարակության հետ աշխատելու
ցանկության բացակայությունը Մոսկվայում: Ուկրաինան և Հայաստանը շատ տարբեր են:
Ուսումնասիրելով Մայդանում զոհվածների կենսագրությունները` ես պարզել եմ, որ նրանց
շուրջ 80 տոկոսը ծնունդով Արևմտյան Ուկրաինայի գյուղերից էին: Ուկրաինայում կա
ապրիորի արևմտամետ տրամադրությունների բազմամիլիոնանոց պահեստարան: Երիտասարդ
Արևմտյան Ուկրաինայում ծնելիությունն ավելի բարձր է, նրանք կաթոլիկ են, հետևաբար`
առավել արմատական: Նրանք կտրուկ տարբերվում են կրոնական և մշակութային
կողմնորոշման առումով: Հենց այդ պահեստարանը բիկֆորդյան լարի դեր խաղաց
Ուկրաինայում Մայդանի բռնկման համար: Հայաստանում ոչ մի նման բան չկա: Կա որոշ
մարդկային նյութ, որը կենտրոնացած է Երևանի սոցիալական կենտրոնում.
երիտասարդություն, ուսանողություն, մտավորականություն: Սակայն բոլոր այդ մարդիկ
համապատասխան մտածելակերպ ունեն ոչ թե ազգային-կրոնական գործոնի, այլ իրենց
սոցիալական վիճակի արդյունքում: Եվ Հայաստանում չկա տարածաշրջան, որը պատրաստ է
պաշտպանել արևմտամետ կողմնորոշումը: Եվ, վերջապես, Ռուսաստանը չի կարող լինել
ՙփափուկ ուժ՚, դա նրան այնքան էլ չի հաջողվում: Ռուսաստանի լեզուն էներգետիկան է,
անվտանգությունը, ռազմավարությունը, աշխարհաքաղաքականությունը: Այստեղ նրանք կարող
են աշխատել: Իսկ Արևմուտքը կարող է աշխատել նաև «փափուկ ուժիե միջոցով, ինչն էլ
ցուցադրեց Ուկրաինայում: Այդ իրողությունը, իհարկե, կարելի է փոխել, սակայն դրա
համար հարկավոր կլինեն տասնամյակներ, մարդիկ, ովքեր ծնվել են արդեն արևմտամետ
հասարակությունում: Այդուհանդերձ, Հայաստանի արտաքին քաղաքականության
կողմնորոշումը միանգամայն հնարավոր է փոխել, սակայն բնավ ոչ այն պատճառով, որ
ինչ-որ մեկը, ով անչափ սիրում էր Ռուսաստանը, վաղը հանկարծ նույնպիսի մեծ սեր
կտածի Եվրոպայի հանդեպ: Քաղաքագետի կարծիքով, դա հնարավոր կլինի միայն այն
ժամանակ, երբ ցինիկաբար մտածող քաղաքական գործիչները տեսնեն աշխարհաքաղաքական
իրավիճակի իրական փոփոխություն: «Քաղաքական գործիչները ոչ ոքի չեն սիրում, նրանք,
պարզապես, նայում են հնարավորինի աստիճանին: Հայաստանում միշտ այդպես է եղել:
Մինչև 1994  թվականը Հայաստանը միանշանակ
ռուսամետ էր` բնավ ոչ այն պատճառով , որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը,
Աշոտ Մանուչարյանը և Վանո Սիրադեղյանը սիրում էին կեչիները, այլ` որովհետև այն
ժամանակ պատերազմ էր, և զենք  էր հարկավոր:
Եվ Ռուսաստանում դա շատ լավ էին հասկանում ու հասկանում են` զարգացնելով
հարաբերությունները հենց նույն Ադրբեջանի հետ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Azerbaijan, Armenia confirm their participation in negotiations in  AlmatyAzerbaijan, Armenia confirm their participation in negotiations in  Almaty
Armenian, Azerbaijani FMs meeting has not yet been determined due to  lack of response from Armenia to this proposalArmenian, Azerbaijani FMs meeting has not yet been determined due to  lack of response from Armenia to this proposal
Omer Celik: Turkiye to monitor developments around Azerbaijan -  Armenia border agreement Omer Celik: Turkiye to monitor developments around Azerbaijan -  Armenia border agreement 
Peacekeepers` withdrawal from Karabakh continuesPeacekeepers` withdrawal from Karabakh continues
Mirzoyan told Al-Jazeera about Armenian-Azerbaijani normalization,  relations with Russia and expressed his position on situation in Gaza  StripMirzoyan told Al-Jazeera about Armenian-Azerbaijani normalization,  relations with Russia and expressed his position on situation in Gaza  Strip
Europe Nostra Vice President to visit ArmeniaEurope Nostra Vice President to visit Armenia
Acba Bank to start public placement of its next USD, AMD bonds on May  2Acba Bank to start public placement of its next USD, AMD bonds on May  2
Participation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and DevelopmentParticipation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and Development
MP: As a result of border delimitation Armenia to receive state  border to protect its sovereigntyMP: As a result of border delimitation Armenia to receive state  border to protect its sovereignty
Hungary blocks European Peace Facility`s support project for Armenia Hungary blocks European Peace Facility`s support project for Armenia 
RAU rector`s office term extended by 4 yearsRAU rector`s office term extended by 4 years
"5165" movement calls on all healthy forces of Armenia to unite for   salvation of motherland
Investigative Committee comments on beating of servicemen who  attended protests in KirantsInvestigative Committee comments on beating of servicemen who  attended protests in Kirants
Italian orchestra ROMA SINFONIETTA to perfom Ennio Morricone`s famous  compositions in YerevanItalian orchestra ROMA SINFONIETTA to perfom Ennio Morricone`s famous  compositions in Yerevan
Armenia`s government making unilateral concessions in Azerbaijan`s  favor - Tavush for the Motherland movementArmenia`s government making unilateral concessions in Azerbaijan`s  favor - Tavush for the Motherland movement
Armenia`s new rep to UNESCO appointed Armenia`s new rep to UNESCO appointed 
Border delimitation supposed to settle problems on other border  sectionsBorder delimitation supposed to settle problems on other border  sections
Armenia`s minister of defense hosts member of French Senate  CommitteesArmenia`s minister of defense hosts member of French Senate  Committees
Armenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MPArmenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MP
Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital 
Armenia`s territories gradually surrendered under the guise of Armenia`s territories gradually surrendered under the guise of "pilot  border delimitation" - opposition MP
All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia 
Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan 
Armenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of KirantsArmenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of Kirants
Journalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protestsJournalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protests
Idram and IDBank at Career City FestIdram and IDBank at Career City Fest
"Shirak for Motherland" movement holds  car rally in Gyumri in  support of Tavush residents 
As of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, AzerbaijanAs of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, Azerbaijan
"Mother Armenia" bloc calls on students to stand up in support of  Tavush residents
European Commission Director General travels to South Caucasus to  launch new initiativesEuropean Commission Director General travels to South Caucasus to  launch new initiatives
Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush 
Opposition MP files complaint against police Opposition MP files complaint against police 
When organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiatorWhen organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiator
Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008
"Tavush for the Motherland " demands from Armenian law enforcement  agencies to investigate report accusing Bagrat Srbazan of committing  crime
Oppositionist: Turks seizing our lands step by step; Armenia`s  current authorities contribute to thatOppositionist: Turks seizing our lands step by step; Armenia`s  current authorities contribute to that
One of main problems of authorities` policy is to oppose history of  Armenian people - TatoyanOne of main problems of authorities` policy is to oppose history of  Armenian people - Tatoyan
Armenian FM holds talks with Speaker of the Shura Council of QatarArmenian FM holds talks with Speaker of the Shura Council of Qatar
One person, not Republic of Armenia protected now - opposition MPOne person, not Republic of Armenia protected now - opposition MP
Charles Aznavour a person of cosmic scale - Mkrtich MazmanianCharles Aznavour a person of cosmic scale - Mkrtich Mazmanian
Azerbaijani, Armenian FMs to meet in KazakhstanAzerbaijani, Armenian FMs to meet in Kazakhstan
Disobedience actions continue in Armenia Disobedience actions continue in Armenia 
Shift in Armenia s foreign policy not threat to Moscow - Tigran  BalayanShift in Armenia s foreign policy not threat to Moscow - Tigran  Balayan
Armenian premier. U.S. Sec of State discuss delimitation of  Armenian-Azerbaijani border Armenian premier. U.S. Sec of State discuss delimitation of  Armenian-Azerbaijani border 
U.S. Sec of State holds phone talks with Armenia`s premier,  Azerbaijani president U.S. Sec of State holds phone talks with Armenia`s premier,  Azerbaijani president 
Degradation of Tavush could start within 10 days - expert Degradation of Tavush could start within 10 days - expert
Prime Minister`s Cup must more and more closely linked with education  - Nikol Pashinyan  Prime Minister`s Cup must more and more closely linked with education  - Nikol Pashinyan  
Russia for further Armenian-Azerbaijani contacts - presidential spokesmanRussia for further Armenian-Azerbaijani contacts - presidential spokesman
Meeting of high-ranking officials of Armenia and Turkey took place in Tbilisi: the authorities are conducting negotiations behind Armenian people - expert Meeting of high-ranking officials of Armenia and Turkey took place in Tbilisi: the authorities are conducting negotiations behind Armenian people - expert 
Armenia`s leader forced into surrendering Homeland`s territories - clergyman Armenia`s leader forced into surrendering Homeland`s territories - clergyman 
Opposition MP critical of government over prosecution of servicemen Opposition MP critical of government over prosecution of servicemen 
Armenia`s premier addresses message on Citizen`s DayArmenia`s premier addresses message on Citizen`s Day
Russian embassy in Armenia reports events in commemoration of  Armenian Genocide victimsRussian embassy in Armenia reports events in commemoration of  Armenian Genocide victims
Servicemen join protesters in Tavush: criminal investigation launched Servicemen join protesters in Tavush: criminal investigation launched 
"Azerbaijan Sanctions Review Act" requires State Department to report on applicability of Magnitsky Act sanctions against Azerbaijani officials.
Law-enforcers use special means in Kirants: five hospitalized Law-enforcers use special means in Kirants: five hospitalized 
Int`l pressure must continue - David VardanyanInt`l pressure must continue - David Vardanyan
28 border posts have already been established between Armenia,  Azerbaijan28 border posts have already been established between Armenia,  Azerbaijan
Actions of disobedience continue throughout country: MP Artur  Khachatryan detained by brute force on Sevan-Yerevan highway Actions of disobedience continue throughout country: MP Artur  Khachatryan detained by brute force on Sevan-Yerevan highway 
Armenians of Berlin met Aliyev with protest actionArmenians of Berlin met Aliyev with protest action