<Բաց երկնքի>
քաղաքականությունը Հայաստանին պարտադրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի և
Համաշխարհային բանկի կողմից: Նոյեմբերի 27-ին մամուլի ասուլիսում այդպիսի
համոզմունք է հայտնել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ
Շահեն Պետրոսյանը:
Նրա ասելով, ԱՄՀ և ՀԲ 1990-ական թվականներին նույնպես
երկրի կառավարություն էին մտել նման նախաձեռնությամբ, բայց այն ժամանակ հաջողվեց
զսպել այդ ճնշումը: Ավելին, 1990-ական թվականներին հաջողվեց հասնել ազգային
փոխադրող <Հայկական ավիաուղիների> աշխատանքի բարձր շահութաբերության, որը
դարձավ երկրորդ ընկերությունը երկրի բյուջե հարկային հատկացումների ծավալների
գծով: Ազգային փոխադրողի համար, նույնիսկ, ստեղծվեց ներքին շուկայում մրցակցող
ֆիրմա` ի դեմս <Արաքսի>: Սակայն
արդեն 1990-ականների վերջին տեղի ունեցավ <Արաքս> ավիաընկերության
ռեյդերական զավթում, որը բռնի կերպով միացրեցին <Հայկական ավիաուղիներին>,
ինչից հետո <ձեռնամուխ եղան> նաև հենց ազգային փոխադրողին: <Ես կարծում
եմ, որ <Հայկական ավիաուղիներ> ավիաընկերությունը հատուկ սնանկացրեցին>,
- ասել է փորձագետը` ակնարկելով
իշխանությունների անսքող հետաքրքրությունը շահութաբեր ընկերությունների նկատմամբ:
Եվ պատահական չէ, որ հենց այն ժամանակ <Հայկական ավիաուղիների> փոխարեն
ասպարեզ եկավ <Արմավիան>, որն իր հերթին, բախվելով դժվարությունների,
բաժնետոմսերի 75 տոկոսը վաճառեց ռուսական <Սիբիրին>: Ռուսական փոխադրողն
սկսեց իրականացնել կայունացման ծրագիր, սակայն մի շարք պատճառներով (որոնց մասին
փորձագետը նախընտրեց չխոսել), ստիպված էր բաժնետոմսերը վերադարձնել
<Արմավիայի> նախկին սեփականատիրոջը:
Ինչպես կարծում է Պետրոսյանը, <բաց երկնքի>
քաղաքականությունն անմիջականորեն առնչվում է ազգային անվտանգության հարցերին:
<Մենք գործ ունենք պարտադրված քաղաքականության և լոբբիստական պատվերի հետ, որի
հետևում կանգնած են որոշակի ուժեր: Վերջին ժամանակներս մենք, ընդհանրիապես,
բախվում ենք մի իրավիճակի, երբ որոշումներ
են կայացվում ոչ թե հօգուտ պետության և ժողովրդի, այլ` որոշակի անհատի կամ
կլանի>, - կարծում է փորձագետը, նշելով, որ <բաց երկնքի>
քաղաքականություն իրագործելիս, նույնսկ, աուդիտ չի անցկացվել: Արդյունքում`
Հայաստանն սպառնում է դառնալ միջանցիկ բակ: <Այդ քաղաքականությունը հանգեցրեց
Սիմֆերոպոլ-Երևան ավիաչվերթ բացելու մտադրությունների, ինչին կարող են հաջորդել
արդեն երկրի նկատմամբ պատժամիջոցներ>, - ասել է Պետրոսյանը, նշելով այն փաստը,
որ շատ ավիաընկերություններ` <Ալ Իտալիան>, <Չեխական ավիաուղիները>,
արդեն հրաժարվել են դեպի Երևան թռիչքներից: <Ամեն ինչ տանում է այն բանին, որ
մենք վերադառնում ենք խորհրդային ժամանակների պատկերին, երբ օտարերկրյա չիվերթներն
իրականացվում էին Մոսկվայով>, - փաստել է ՀՀ ՔԱԳՎ նախկին ղեկավարը:
Հիշեցնենք,
որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է
հանրապետությունում մրցունակ և կայուն օդային փոխադրումների ապահովման
ծրագրի հայեցակարգը: Բազմաթիվ մասնագետների կարծիքով, Հայաստանը պետք է ընթանա
ազատականացման ուղիով, ինչը կխթանի ՀՆԱ աճը, կապահովի նոր աշխատատեղերի ստեղծում,
ուղևորափոխադրումները կդարձնի ավելի հարմար, իսկ գները` ավելի ցածր: