ՀՀ
արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն
աճուրդի է հանել Երևանի «Միկա» մարզադաշտը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԴԱՀԿԾ-ից,
մարզադաշտը վաճառքի է հանվել 9 մլրդ դրամով: Սակարկության վերջին ժամկետը
սեպտեմբերի 4-ն է:
Ավելի
վաղ հաղորդվել էր, որ հայոց պետությունը մտադիր չէ ներել Միխայիլ Բաղդասարովի
պարտքերը, ում պատկանում են որոշ ձեռնարկություններ, մասնավորապես, «Արմավիա»
ընկերությունը և «Միկա» մարզադաշտը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արմավիա»
ընկերությունը Հայաստանի բյուջեին պարտք է
24.2 մլրդ դրամ, այդ թվում` 6,9 մլրդ հարկերի, 17,3 մլրդ` տույժերի և
տուգանքների գծով: