«Այսօր մենք նշում
ենք Մեծ Եղեռնը ու հարգում հիշատակն այն մարդկանց, ովքեր մահացել են 20-րդ դարի
ամենասարսափելի գազանություններից մեկի ժամանակ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք
Օբաման:
«99
տարի առաջ 1,5 մլն հայեր սպանվեցին կամ տեղահանվեցին Օսմանյան կայսրության
գոյության վերջին օրերին, և մենք սգում ենք այդ տղամարդկանց, կանանց և երեխաների
կորսված կյանքերի համար»,-ասել է Օբաման։ Մենք կանգ ենք առնում հարգելու խորտակված
կյանքների հիշատակը և հիշում այն աննկարագրչելի տառապանքները, որ նրանք կրել են:
Մենք միանում ենք աշխահի տարբեր ծայրերում և ԱՄՆ ապրող միլիոնավոր անձանց, որպեսզի
հարգենք զոհերի հիշատակը»,-ասել է նա: Օբաման նշել է, որ դա իրենց հիշեցնում է
պարտավորությունը՝ թույլ չտալ մարդկության պատմության նման մութ էջերի կրկնությունը։
«Ես
մշտապես հայտնել եմ իմ անձնական տեսակետը 1915 թվականինին տեղի ունեցածի
վերաբերյալ, և իմ դիրքորոշումը չի փոխվել. փաստերի ամբողջական, անկեղծ ու արդարացի
ճանաչումը մեր բոլորի շահերից է բխում: Անցյալի ցավալի էջերին առերեսվելը և դրանք
ճանաչելը ժողովուրդներին և պետությունները դարձնում է ավելի հզոր, քանի որ
առերեսումն ու ճանաչումը հիմք է ստեղծում ավելի արդար և հանդուրժող ապագա
կառուցելու համար: Մենք այս դասը քաղել ենք Միացյալ Նահանգների պատմությունից,
քանի որ մենք էլ ձգտում ենք հաշտվել մեր պատմության մութ էջերին»,- ասել է նա։
Մենք ողջունում ենք այն խիզախ հայերին և թուրքերին, ովքեր այդ ճանապարհով են
ընթանում և խրախուսում անել ավելին: Հայ ժողովրդի պատմությունն ու ժառանգությունն
անկասելի հոգի ունի և մեծ ճկունություն` չնայած անվիճելի դժվարություններին ու
տառապանքներին»-ասված է ուղերձում:
Իր ելույթում
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ ողջունում է հայկական համայքնի հսկայական ավանդը
Միացյալ Նահանգների զարգացմանը: «Մենք կանգնում ենք հայերի կողքին` ոգեկոչելու Մեծ
Եղեռնի հիշատակը և մեր հավատարմությունը հայտնում հայ ժողովրդի հանդեպ մեր սատնձած
հանձնառությանը»-, ասել է ԱՄՆ նախագահը: -