Վաղուց
ժամանակն է, որ Հայաստանի նախագահը հրաժարվի Ցյուրիխում ստորագրված
արձանագրություններից: Այդ փաստաթղթերը Երևանին միայն վնասում են: Ապրիլի 22-ին
մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա ասելով, 2009 թվականին ստորագրված արձանագրությունները մինչ օրս
Անկարայի համար Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը զսպելու
միջոց են ծառայում, քանի որ դրանք Հայաստանի և Թուրքիայի միջև իբր գոյություն ունեցող հաշտության գրոծընթացի
տպավորություն են թողնում:
«Իրականում, ոչ մի հաշտեցում չկա: Ավելին, Թուրքիան նաև հնարավորություն է
ստացել միջամտելու ղարաբաղյան կարգավորմանը: Մենք պետք է հետ կաչենք փաստաթղթերի
ներքո դրված ստորագրությունները և դրանով իսկ Անկարային զրկենք իմիտացիայի
հնարավորությունից», - նշել է Մանոյանը: Դաշնակցականն ընդսմին համոզված չէ, որ
ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանն իր ավանդական ուղերձում կհայտարարի
արձանագրությունները չեղյալ հայտարարելու մասին: Դրան խոչընդոտող գործոնները մի
քանիսն են. խոսքը վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը,
գլխավոր միջազգային խնդիրների նկատմամբ Երևանի
դիրքորոշմանը, որն այնքան էլ ձեռնտու չէ Արևմուտքին: « Ինչպես հայտնի է,
հայ-թուրքական գործընթացը նախաձեռնել էին արևմտյան խոշորագույն խաղացողները,
առաջին հերթին` ԱՄՆ: Եվ գործընթացից Երևանի հրաժարվելը` ստորագրությունները հետ
կանչելու տեսքով, կարող է էլ ավելի բարդացնել Հայաստանի և Արևմուտքի միջև
հարաբերությունները: Ըստ երևույթին, հենց դրանից է զգուշանում Հայաստանի
նախագահը», - ասել է Մանոյանը: