Arminfo.info



 Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2014

Մկրտչյան Էմանուիլ

Հակոբ Անդրեասյան. Այսօրվա ռեֆորմներն իրենց բարդությամբ չեն զիջում մասնավորեցման շրջանում իրականացվածներին

Հակոբ Անդրեասյան. Այսօրվա ռեֆորմներն իրենց բարդությամբ չեն զիջում մասնավորեցման շրջանում իրականացվածներին

 


 


Կարո՞ղ
եք այդյոք, որպես պրոֆեսիոնալ, մեկնաբանել, թե ներքին շուկայում գյուղմթերքի գներն
ինչո՞ւ են բարձր: Ի՞նչն է պատճառը, արդյո՞ք բարձր է գյուղատնտեսական մթերքի
արտադրության ինքնարժեքը:


 


Հայտնի է, որ տարին անհաջող էր, եղան ցրտահարումներ: Բայց
մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ մրգերի ու բանջարեղենի գները բարձրացան
նաև այն պատճառով, որ ցրտահարություններից տուժած ֆերմերերի վնասները պետք է
փոխհատուցվեին, ինչն էլ նրանք անում են: Բացի այդ, գների աճը կապված էր նաև մրգերի
ու բանջարեղենի արտահանման ծավալների աճի հետ: Դուք իրավացի եք, երկրում աճում է
գյուղատնտեսական արտադրության ինքնարժեքը՝ ծախսերը մեծ են, իսկ բեքը քիչ: Ես
գտնում եմ, որ գյուղատնտեսական մթերքի գների աճը շարունակական գործընթաց է, և այն
դիտվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մյուս երկրներում: Ավելանում են սպառման
ծավալները, աճում է բնակչության թիվը, աճում է որակյալ գյուղմթերքների պահանջարկը:
Սակայն, այնուամենայնիվ, գյուղատնտեսությունը Հայաստանում ունի զարգացման
հսկայական ներուժ: Հայկական արտադրության որակյալ գյուղմթերքը հաջողությամբ է
վաճառվում ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում: Եթե
գյուղատնտեսությունը Հայաստանում ճիշտ կազմակերպվի և ներդրվեն արտադրության և
վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաներ, ապա ոլորտն ի վիճակի է մեծ թռիչքների:


 


Պատմեք,
խնդրեմ, թե գյուղատնտեսության հետ կապված ինչպիսի՞ նոր պրոդուկտներ է պատրաստվում
ներդնել բանկը:


 


Բանկը տրամադրում է վարկային պրոդուկտների լայն տեսականի,
այդ թվում նաև գյուղատնտեսության և ագրոբիզնեսի հետ կապված: Ժամանակի թելադրանքով որոշ
պրոդուկտներ կորցրեցին պահանջարկը, որոշները ցածր արդյունավետության պատճառով
դուրս եկան շուկայից, իսկ որոշ պրոդուկտներ, հակառակը, կատարելագործվեցին և
շարունակում են գործել: Բայց, քանի որ մեր երկարամյա փորձը սովորեցրել է
օպերատիվերոն արձագանքել պահանջարկին, մենք պարբերաբար ուսումնասիրում ենք
տրենդները, նորացնում հին պրոդուկտները, վերայնայում տրամադրման պայմանները:


 


Այսօր մենք մտադիր ենք թեթևացնել այն պրոդուկտների
մատչելիությունը, որոնք կրում են, այսպես ասած, տեխնոլոգիական բեռնվածություն և
ուղղված են գյուղատնտեսության արտադրության և ագրոբիզնեսի արդիականացմանը: Օրինակ,
խոսքը կարող է գնալ նաև ավելի արդյունավետ հակակարկտային տեխնոլոգիաների մասին: Ճիշտ
է, դրանք շատ թանկ ներդրումներ են, բայց արդյունավետությունը երկարաժամկետ է: Այդ
տեխնոլոգիաները պարտադիր չէ ձեռք բերել արտասահմանում, դրանք կարելի է արտադրել
նաև Հայաստանում, լիովին ընդունելի գնով: Խոսքը, ինչպես դուք, հավանաբար, հասկացաք,
գնում է այդ նույն հակակարկտային սարքավորումների մասին, ինչի մասին վաղուց արդեն
խոսում ենք, բայց ոչ մի կերպ չենք կարողանում ձեռնամուխ լինել դրա արտադրությանը: Բայց
չէ՞ որ եղան ֆերմերական տնտեսություններ, որոնք ծախսեր կատարեցին և ձեռք բերեցին
դրանք արտասահմանում, փրկելով իրենց տնտեսություններն աղետից:


 


Անհետաձգելի լուծում պահանջող մյուս պրոբլեմն ագրոռիսկերի
ապահովագրությունն է: Այդ գործիքի բացակայությունը կապում են այն հանգամանքի հետ,
որ դրա կիրառման հետևանքով վարկերը կթանկանան: Բայց ես հակված չեմ իրար հետ կապել
այս երկու տարրերը: Պրոբլեմը կայանում է նրանում, որ հայկական ապահովագրական
ընկերություններն այդ հատվածում չեն աշխատում, քանի որ այն համարում են բարձր
ռիսկային և ի վիճակի չեն կառավարել այդ ռիսկերը: Իմ ֆրանսիացի գոևրծընկերները,
որոնք նույնպես ուսումնասիրել են Հայաստանի իրավիճակը, եկել են եզրակացության, որ
այստեղ դեռ վաղ է ներդնել ագրոռիսկերի ապահովագրության գործիքը: Բայց այժմ մենք
փնտրում ենք մեխանիզմներ, որոնք տնտեսվարող սուբյեկտներին թույլ կտան օգտվել այդ
ապահովագրությունից: Ներկայումս մենք գործընկերներ ենք փնտրում: Այո, անհրաժեշտ է
հաշվի առնել, որ ագրոռիսկերի ապահովագրության ներդրումն, անկասկած, կբերի
գյումթերքի թանկացմանը, քանի որ այն տնտեսվարող սուբյեկտների համար նոր ծախսեր է
առաջացնում: Սակայն, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ դրա բացակայությունը հաճախ
ազդում է արտադրանքի ինքնարժեքի վրա և նույնպես բերում է գների աճին: Նշանակում է,
գնագոյացման մեխանիզմների ճիշտ հաշվարկի շնորհիվ հնարավոր է կոմպենսացնել
օգուտներն ու վնասները, կայունացնելով գները: Համենայն դեպս, կարելի է սկսել
այսպես կոչված փոքր ապահովագրությունից, ապահովագրավճարների փոքր չափերով, որոնք
կարող են երաշխավորել գոնե նվազագույն ռիսկերը: Մի խոսքով, մենք այդ ուղղությամբ
աշխատում ենք: Այստեղ կա ևս մի փոքրիկ նրբություն՝ ապահովագրությունը եկամատաբեր է
դառնում այն դեպքում, երբ հաճախորդն օգնվում է ոչ թե փաթեթի մեկ, այլ մի քանի
պրոդուկտներից: Կարծում եմ, որ ապահովագրական ընկերությունների համար հետաքրքիր
կլիներ աշխատել «փաթեթային հաճախորդների» հետ, բայց նրանք դեռ պատրաստ չեն դրան,
համարելով, որ դրանք ավելորդ ծախսեր են: Մենք հոգեբանորեն դեռ պատրաստ չենք
հասկանալ, որ ապահովագրությունը ոչ թե շքեղություն է, այլ անհրաժեշտություն:


 


Չե՞ք
կարծում, որ պետության մասնակցությունն անհրաժեշտություն է այս ոլորտում, կամ էլ, առնվազն,
պետություն-մասնավոր հատված գործընկերությունը:


 


Ես չգիտեմ, թե որքանով կարող է հիմնավորված լինել պետության
մասնակցությունը, այդ հարցերն արդեն գտնվում են գյուղնախարարության ուշադրության
կենտրոնում և տեղի են ունեցել համապատասխան քննարկումներ: Բայց ոլորտի
ներկայացոցիչներն իրենք պետք է հանդես գան համապատասխան առաջարկներով: Պետք է
կատարել նախնական լուրջ հետազոտություններ, պարզելո համար, թե որքանո՞վ կարող է
պետության մասնակցությունը լինել արդարացված, և հատկապես ինչո՞վ կարող է նա օգնել:
Նշեմ, որ նախնական քննարկումների ընթացքում որոշ տնտեսվարող սուբյեկտներ
ցանկություն հայտնեցին օգտվել փոքր գյուղատնտեսական ապահովագրությունից, բայց թե որքանո՞վ
այդ պրոդուկտը պահանջված կլինի զանգվածային սպառման առումով, դեռ պարզ  չի: Մենք պետք է ուսումնադիրենք այդ դաշտը,
հնարավոր է, որ միջազգային գործընկերների հետ համատեղ, որոնք ունեն համապատասխան
փորձ, փոձելով մշակել հստակ առաջարկներ: Ինչ վերաբերվում է մեր բանկին, ապա մենք, բնականաբար,
շատ ենք շահագրգռված այդ պրոդուկտի ներդրման մեջ:


 


Միևնույն ժամանակ, ես հակված չեմ համարել, որ մեր
գյուղատնտեսությունը դոփում է տեղում: Վերջին տարներին շատ բան է փոխվել դեպի
լավը: Պրոբլեները հիմնականում կայանում են նրանում, որ տնտեսությունները շատ փոքր
են, հետևաբար, ավելի քիչ եկամտաբեր են ու ավելի շատ ծախսատար: Այդ համատեքստում
շատ են խոսում գյուղատնտեսական կոոպերատիվների մասին: Վերջերս պատիվ ունեցա
ծանոթանալ ֆրանսիական փորձին, այցելեցի մի կոոպերատիվ, որը մասնակգիտանում է մսի
վերամշաման ուղղությամբ: Ֆերմերները կոոպերատիվին միս են մատակաարում, որը
վերամշակվում է այն զանազան մսամթերքների, ընդ որում, այդ թվում պատրաստում են նաև
պատվիրատուի բաղադրատոմսերով: Այդ կոոպերատիվը վաճառքով չի զբաղվում, այն միայն
կատարում է իր անդամ-ֆերմերների պատվերները: Արդյունքում, իր միսը վերամշակելու
համար ֆերմերը մեծ ծախսեր չի կատարում, քանի որ դա անում է կոոպերատիվը, որն ունի
ցածր ինքնարժեք և արտադրության խոշոր ծավալներ: Ես ծանոթացա նաև գինի արտադրող
կոոպերատիվերի գործունեությանը: Միավորվում են մի քանի գինեգործ և իրենց խաղողը
վերամշակելու նպատակով հանձնում կոոպերատիվին: Ֆերմերները, մտնելով կոոպերատիվ,
ձեռք են բերում երաշավորված մթերողի, իսկ հետո իրար մեջ կիսում շահույթը:
Ֆրանսիական Credit Agricole-ը խրախուսում է նման կոոպերատիվների ստեղծումը,
մասնավորապես, մշակելով հստակ բիզնես-նախագծեր և զբաղվելով վարկավորման
կազմակերպման հարցերով: Մենք էլ կարող ենք նման նախագծեր մշակել, բայց անհրաժեշտ
է, առաջին հերթին, հաճախորդի ցանկությունը և շահագրգռվածությունը: Գաղտնիք չէ, որ
մեր ժողովրդի մոտ սեփականատիրական զգացումները որոշակիորեն սրված են, բայց դա
արդյունավետ տնտեսվարությունից կամ ապագա եկամուտներից հրաժարվելու պատճառ չի
կարող լինել:


 


Բանկային հատվածում դիտվում է միտում, որը կապված է
տնտեսական ընդհանուր իրավիճակի հետ. Բանկերի մոտ հայտնի,և հասկանալի, պատճառներով
աճում են ոչ տոկոսային եկամուտները, իսկ տոկոսային եկամուտները կրճատվում: Բանկերն
սկսել են մշակել այնպիսի պրոդուկտներ, որոնք ավելացնում են միջնորդավճարների
ծավալները: Դա բանկերի բնական արձագա՞նքն է ճգնաժամին, որը կապված է վարկավորման
նվազեցման հետ, ինչը պայմանավորված է նաև վարկերի նկատմամբ վճարունակ պահանջարկի
բացակայությունով: Բանկերն սկսում են շեշտը դնել տարբեր ծառայությունների, ինչպես
նաև ոչ վարկային պրոդուտների վրա: Բայց այդ ոչ-վարկային ու մանր-վարկային
մանրածախի հաջողությունը շատ է կախված հաճախորդների բազայի ծածկույթից ու չափերից:
Բանկերն ստիպված են իսկական պայքար մղել հաճախորդների համար, բացելով ավելի շատ
մասնաճյուղեր, հատկապես քաղաքներում: Չնայած ձեր կողմից գլխավորվող բանկի
յուրահատուկ առաքելությանը, այն վաղուց արդեն դրսևորվում է որպես հաջողակ և
ունիվերսալ բանկ, քանի որ դուք էլ եք ավելացնում ներկայության կետերի քանակը
քաղաքներում: Մ՞իթե նման խոշոր բանկի համար էլ է այդքան անհրաժեշտ ավելի շատ  ծախսեր կատարել մասնաճյուղերի ցանցն
ընդլայնելու ուղղությամբ:


 


Շրջաններում մենք միշտ էլ
ուժեղ ենք եղել, մեր գործունեությունն սկսել ենք շրջաններից և երկար ժամանակ աշխատել
ենք շրջանների հետ:Այժմ աշխատում ենք Հայաստանի բոլոր շրջաններում: Պրոբլեմը
կայանում է նրանում, որ շրջաններում ունենալով բավականաչափ հագեցված մասնաճյուղային
ցանց, Երևանում մենք չունեինք բավարար ներկայություն: Այժմ ցանկանում ենք մեր
ներկայությունն ապահովել մայրաքաղաքի տարբեր համայնքներում: Ինչպես նշվեց, շատ
կարևոր է, որպեսզի ծառայությունները բերեն ոչ միայն տոկոսային, այլ նաև ոչ-տոկոսային
եկամուտներ, քանի որ վարկային մարժան, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ
աշխարհում, գնալով փոքրանում է: Օրինակ, Ֆրանսիայում որոշ բանկեր աշխատում էին
գրեթե բացասական մարժայով կամ ընդհանրապես չէին վաստակում: Բայց նրանք աշխատում են
բազմաթիվ այլ պրոդուկտներով: Ֆրանսիայի բանկային համակարգը յուրահատուկ է նրանով,
որ այնտեղ, օրինակ, շատ են տարածված, այսպես կոչված, խաչաձև վաճառքները, օրինակ,
բանկային ծառայությունները վաճառվում են ապահովագրության հետ միասին: Հաճախ
բանկերն ունենում են իրենց ապահովագրական ընկերությունները, որոնք աշխատում են
տարբեր ապահովագրական դասերով: Նրանք կարող են շատ օպերատիվորեն արձագանքել
պրեբլեմներին ու հաճախորդների պահանջներին: Օրինակ, Credit Agricoleը
հանդիսանում է երեք ապահովագրական ընկերությունների հիմնադիր:  Շրջաններից մեկում բանկն իր եկամուտների կեսից
ավելին ստանում է ապահովագրական գործունեությունից: Բանկային մրցակցությունը սրվել
է ողջ աշխարհում, դրա համար էլ բանկերն իրենց եկամուտները մեծացնելու համար
ներդնում են նոր տեխնոլոգիաներ, կրճատում ծախսերը և վաճառում բանկային ոչ
ավանդական պրոդուկտներ: Այդ ուղին նրանք վաղուց են անցել, ընդ որում, անցել են շատ
երկար: Իսկ մենք այն անցնում են արագացված տեմպերով, օգտագործելով արդեն եղած
մեթոդներն ու տեխնոլոգիաները: Այսօր մենք արդեն շատ քիչ բանով ենք զիջում մեր
արտասահմանյան գործընկերներին, միակ բանը, ինչում թույլ ենք, դա շուկայի
մասնագետների պակասն է, ինչպես նաև տեղի ունեցածը համարժեք գնահատելու, լուրջ
համալիր խնդիրներ իրականացնելու և լուծումներին համակարգային և համալիր մոտեցումներ
տալու ունակությունը: Այսօրվա ռեֆորմներն ապագայի համար իրենց կարևորությամբ չեն
զիջում այն բարեփոխումներին, որոնք իրականացվում էին սեփականաշնորհման և
շուկայական տնտեսության նախահիմքերի ստեղծման փուլում: Այդ թվում ես նկատի ունեմ
նաև կենսաթոշակային համակարգը: Այն ցույց տվեց բնակչության վստահության
անբավարարությունը ռեֆորմների նկատամբ, իսկ այդ գործոնը պետք է փոխվի: Այդ դեպքում
մենք կարող ենք դուրս գալ տնտեսական փոխհարաբերությունների, սատանդարտների ու
լուծումների մի նոր մակարդակ:


 


Երկրի
տնտեսության առջև ծառացել է փոքր և միջին բիզնես զարգացման կարևորագույն խնդիրը:
Սակայն, ստեղծվում է տպավորություն, որ այդ խնդիրը դառնում է անհասանելի, ընդ որում՝
նաև բանկերի համար, որոնք վերջին 1-2 տարիներին էապես կրճատեցին ՓՄՁ վարկավորման ծավալները,
չնայած աջակցության ծրագրերին, ինչպես նաև օտարերկրյա լուրջ ֆոնդավորմանը: Ինչպիսի՞ն
է Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ:


 


Ներկայումս մենք շատ ենք շահագրգռված
ՓՄՁ ոլորտի վարկավորման մեջ, որը վերջին ճգնաժամային տարիներին կրճատվեց:
Նախկինում բանկերն այս հարցում պրոբլեմներ չունեին, ու չէին էլ մտածում միմյանցից
հաճախորդ փախցնելու մասին: Յուրաքանչյուր հայկական բանկ ուներ ՓՄՁ ոլորտի իր
հաճախորդների բազան և հանգիստ աշխատում էր այդ հատվածում: Բայց հիմա ՓՄՁ
հաճախորդ-սուբյեկտների թիվը կտրուկ կրճատվեց, ինչը մեծ պրոբլեմ դարձավ բանկերի
համար: Այդ հաճախորդները մի բանկից քոչում են մյուսը, կարծելով, թե պրոբլեմը բանկի
մեջ է, պատճառները չփնտրելով իրենց մեջ: Բախվելով ընթացիկ վարկերի սպասարկման հետ
կապված պրոբլեմներին, նրանք ավելի են մեծացնումիրենց վարկային բեռնվածությունը,
վերաֆինանսավորելով պարտքը: Այո, ժամանակին նրանք տեղավորվում էին հիմնական
միջոցներում և նոր տեխնոլոգիաներում, բայց վերջին տարիներին արտադրության և
սպասարկման ծավալները կրճատվեցին, իսկ վարկային բեռնվածությունը մնաց նույնը: Դա
բանկային համակարգի հիմնական պրոբլեմներից մեկն է, երբ հաճախորդների թիվը պակասում
է, մրցակցությունն աճում, իսկ հաճախորդները մի բանկից մյուսն են վազում: Մեր գործարարները
դժվարությամբ են հրաժեշտ տալիս այն ամենին, ինչը գնել են նախկինում, ենթադրելով,
որ թանկ են վճարել, և այժմ ստիպված են վաճառել ավելի էժան: Նրանք չեն էլ մտածում,
որ իրենց վարկային պարտավորվածությունը գնալով մեծանում է, ու որքան արագ նրանք
հրաժեշտ տան իրենց որոշ ակտիվներին, այնքան շատ ավելի լավ:


 


Պատմեք
ACBA Bussines-pertner ծրագրի մասին:


 


Ծրագիրը ենթադրում է բիզնեսի
իրականացման մոտեցումների հայեցակարգային փոփոխություններ, այսինքն, բիզնեսի
կառուցվածքի և փիլիսոփայության փոփոխություններ: Նախկինում բանկերը հաճախորդներին
վաճառում էին մի կոնկրետ պրոդուկտ, մինչդեռ հաճախորդը կարող էր ունենալ մի քանի
պրոդուկտ, ինչպես այդ, այնպես էլ մյուս բանկում: Առաջ բանկերն այնքան էլ չէին
մտածում, որպեսզի հաճախորդը լինի գոհ ու երջանիկ, աշխատելով «այն ինչ ինձ համար
ձեռնտու է, այն էլ կվաճառեմ, իսկ ինչը ձեռնտու չէ, թող հաճախորդը փնտրի մյուս
բանկերում» սկզբունքով: Այդ մստեցումն իրեն ամբողջովին սպառել է: Այժմ հաճախորդը
դիտվում է որպես լիարժեք գործընկեր, և բանկը ձգտում է բավարարել նրա բոլոր համալիր
պահանջները: Մենք առաջարկում ենք «բանկ-հաճախորդ» երկարաժամկետ գործընկերային
հարաբերություններ: Յուրաքանչյուր հաճախորդի հետ նման համագործակցության ձևաչափը
ենթադրում է անհատական աշխատանք: Բանկը պետք է լավ տեղեկացված լինի հաճախորդի
պահանջների, նրա բիզնեսում, ինչպես նաև անձնական կյանքում տիրող իրավիճակի մասին, պարբերաբար
նորացնի այդ տեղեկությունները: Դա բանկին թույլ կտա օպերատիվորեն արձագանքել
հաճախորդի պրոբլեմներին, առաջակելով նրան լուծման այլ տարբերակներ: Դրանով
հաճախորդը բանկի համար դառնում է կանխատեսելի: Մշտապես թարմացնելով հաճախորդի
վերաբերյալ տվյալները և պարբերաբար տեղեկություններ ստանալով նրա կյաքում տեղի
ունեցած իրադարձությունների մասին, բանկը հնարավորություն է ստանում հաճախորդին
առաջարկել այնպիսի ծառայություններ, որոնք նրա համար անհրաժեշտություն են հատկապես
այդ պահին: Բացի այդ, բանկում փոխվում է նաև աշխատանքի կազակերպումը, ինչը շատ
կաևոր է: Բանկը պետք է ունենա համապատասխան կառուցվածք և համապատասխան
տեխնոլոգիաներ: Մենք հաճախորդներին առաջարկում ենք փաթեթային առաջարկների լայն
տեսականի:


 


Ինչպիսի՞
ցուցանիշների բանկը կհասնի մինչև տարեվերջ:


 


Այժմ մեզ համար կարևորն ստեղծված
իրավիճակում ճիշտ լուծումներ գտնելն է, և մենք այս կամ այն ցուցանիշներով չենք
ձգտում դառնալ առաջատար: Մենք աշխատում ենք վնասով, քանի որ դասակարգեցինք մի քանի
մարված խոշոր վարկեր, որոնք տրամադվել էին մի քանի տարի առաջ: Մենք ուզում ենք
վերջականապես մաքրել մեր հաշվեկշիռը, ինչն սկսեցինք տարեսկզբին: Բանկի վնասը, որն
արձանագրվել է առաջին կիսամյակի ադյունքներով, կրճատվեց 2 անգամ, մինչև 600
մլնդրամ: Բակն այս կիսամյակում նույնպես դուրս գրելու բաներ ունի, և այդ հարցը
քննարկվել է բաժնետերերի հետ:


 


Մյուս ցուցանիշներով. ակտիվները
տարեսկզբի համեմատ աճել են մինչև 269 մլրդ.դրամ, կապիտալը կրճատվել է 600
մլն.դրամով, այսինքն, այնքանով, որքան վնասի չափն է, վարկային պորտֆելն աճել է
մինչև 176 մլրդ.դրամ: Բանկն իր առջև խնդիր է դրել մինչև տարեվերջ վարկային պորտֆելը
հասցնել 185-190 մլրդդրամի, չնայած այդ խնդիրը դժվար իրականացնելի է, քանի որ
գյուղատնտեսական վարկերն աշնանը մեծ պահանջարկ չեն ունենում: Բանկը նախատեսում է
մեծացնել նաև ավանդների պորտֆելը, ինչպես նաև բացել 4 նոր մասնաճյուղեր, որից 2-ը
Գյումրիում, իսկ մեկական մասնաճյուղ՝ Մեծամորում և Երևանում: Ընթացիկ տարում արդեն
բացվել է 3 մասնաճյուղ: Հաջորդ տարի նույնպես կբացվեն նոր, ինովացիոն
տեխնոլոգիաներով հագեցված մասնաճյուղեր: Մենք մտադիր ենք նաև ավելացնել աշխատակիցների
թիվը համալրելով կադրային ներուժը բարձրակարգ մասնագետներով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Is there penalty for spitting in face? Prosecutor General explainsIs there penalty for spitting in face? Prosecutor General explains
Yerevan, Budapest agree to open embassies in capitals of two  countriesYerevan, Budapest agree to open embassies in capitals of two  countries
Tavush movement returns our national dignity, Vazgen ManukyanTavush movement returns our national dignity, Vazgen Manukyan
ANCA: Biden & Blinken, having aided Azerbaijan in committing genocide in Artsakh, are now helping Aliyev consolidate his crimeANCA: Biden & Blinken, having aided Azerbaijan in committing genocide in Artsakh, are now helping Aliyev consolidate his crime
Opinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treatyOpinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treaty
Nikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow eitherNikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow either
Pashinyan`s office responds to Bagrat SrbazanPashinyan`s office responds to Bagrat Srbazan
Szijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relationsSzijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relations
Armenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in AlmatyArmenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in Almaty
ANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessionsANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessions
Ruling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionistRuling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionist
Alen Simonyan: Power shift in Armenia is possible only with results  of 2026 NA electionsAlen Simonyan: Power shift in Armenia is possible only with results  of 2026 NA elections
US Ambassador to Azerbaijan visits occupied ShushiUS Ambassador to Azerbaijan visits occupied Shushi
ANCA supports Tavush for the Motherland movement ANCA supports Tavush for the Motherland movement 
YPC Honorary President on on mass media self-regulation YPC Honorary President on on mass media self-regulation 
Armenia`s premier not to attend Russian president`s inauguration Armenia`s premier not to attend Russian president`s inauguration 
UN Assistant Secretary-General on visit to Armenia UN Assistant Secretary-General on visit to Armenia 
Procession led by priest Bagrat Galstanyan to head for Yerevan Procession led by priest Bagrat Galstanyan to head for Yerevan 
Armenian, Azerbaijani FMs to meet in Almaty on May 10 Armenian, Azerbaijani FMs to meet in Almaty on May 10 
Without Armenian history and culture, existence is meaningless -  cultural figure Without Armenian history and culture, existence is meaningless -  cultural figure 
Armenian serviceman injured during mine clearance in Kirants Armenian serviceman injured during mine clearance in Kirants 
Unified ticket system for travel on public transport to be introduced  by end of 2024Unified ticket system for travel on public transport to be introduced  by end of 2024
Azerbaijanis destroyed Pantheon of Heroes of Stepanakert Azerbaijanis destroyed Pantheon of Heroes of Stepanakert 
Most powerful strategic positions in Tavush are being surrendered;  Constitution`s foundations are being undermined:  Former Justice  MinisterMost powerful strategic positions in Tavush are being surrendered;  Constitution`s foundations are being undermined:  Former Justice  Minister
RA MoD refutes information spread by Armenian social networksRA MoD refutes information spread by Armenian social networks
ANCA calls on US House of Rep  to expel Henry Cuellar over accepting  $598,000 in Azerbaijani bribesANCA calls on US House of Rep  to expel Henry Cuellar over accepting  $598,000 in Azerbaijani bribes
Anahit Manasyan still does not know how legal it is to restrict  rights to freedom of movement in border village of TavushAnahit Manasyan still does not know how legal it is to restrict  rights to freedom of movement in border village of Tavush
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationThe Power of One Dram to the Road of Life Charitable Organization
Zakharova: Armenia has not taken any new steps regarding CSTO  membership Zakharova: Armenia has not taken any new steps regarding CSTO  membership 
5 criminal proceedings were initiated on facts of torture in Armenia  in 2023 - Prosecutor General`s Office5 criminal proceedings were initiated on facts of torture in Armenia  in 2023 - Prosecutor General`s Office
Vassilis Maragos: Armenia`s media field continues to remain  polarized, despite positive trends in WPFIVassilis Maragos: Armenia`s media field continues to remain  polarized, despite positive trends in WPFI
EAFJD: Constant concessions cannot stop Azerbaijani maximalismEAFJD: Constant concessions cannot stop Azerbaijani maximalism
US reaffirms support for Armenia`s territorial integrity and  sovereignty US reaffirms support for Armenia`s territorial integrity and  sovereignty 
Armenia`s Prosecutor`s Office sends application to prosecute  Pashinyan to NSS Armenia`s Prosecutor`s Office sends application to prosecute  Pashinyan to NSS 
Rights and safety of Tavush population should be considered in border  delimitation and demarcation process - StatementRights and safety of Tavush population should be considered in border  delimitation and demarcation process - Statement
Armenia`s Prosecutor`s Office initiates two criminal proceedings over  Azerbaijan`s aggression against ArmeniaArmenia`s Prosecutor`s Office initiates two criminal proceedings over  Azerbaijan`s aggression against Armenia
Poll: overwhelming majority of respondents in Armenia consider  celebrations dedicated to victory in WWII to be importantPoll: overwhelming majority of respondents in Armenia consider  celebrations dedicated to victory in WWII to be important
Armenia`s legal framework does not sufficiently protect freedom of  press - Reporters without bordersArmenia`s legal framework does not sufficiently protect freedom of  press - Reporters without borders
Armenian Genocide commemoration must be enshrined in Constitution -  poll Armenian Genocide commemoration must be enshrined in Constitution -  poll 
Most of respondents in Armenia not ready to co-exist with  Azerbaijanis- poll Most of respondents in Armenia not ready to co-exist with  Azerbaijanis- poll 
Ardshinbank CJSC has announced about the launch of a new  refinancing business loanArdshinbank CJSC has announced about the launch of a new refinancing business loan
No manifestations of apocalypse in law-enforcers` actions - NA  vice-speaker No manifestations of apocalypse in law-enforcers` actions - NA  vice-speaker 
Georgia turns down US invite for official visit over `pre-condition`Georgia turns down US invite for official visit over `pre-condition`
 Transitional dictatorship in Armenia - opposition MP Transitional dictatorship in Armenia - opposition MP
Not a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  HovhannisyanNot a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  Hovhannisyan
FMs of Armenia, Ukraine discuss current situation in regionFMs of Armenia, Ukraine discuss current situation in region
Armenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in WashingtonArmenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in Washington
WFP sees need to change format of assistance provided to Artsakh refugeesWFP sees need to change format of assistance provided to Artsakh refugees
Parliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meetingParliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meeting
Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be "Azerbaijani lands"
Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation 
Actions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientistActions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientist
Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense 
Police actions in Kirants criminal - clergyman  Police actions in Kirants criminal - clergyman  
Struggle continues despite repressions - Suren PetrosyanStruggle continues despite repressions - Suren Petrosyan
Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior 
Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP 
U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers 
Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation 
"Tavush for the Motherland" movement calls on citizens to continue  acts of disobedience