Arminfo.info



 Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2014

Տաթևիկ Շահունյան

Լևոն Տեր-Պետրոսյան. Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության մի հուժկու գործընթաց, որը հաջողությամբ պսակվելու լուրջ հեռանկար ունի

Լևոն Տեր-Պետրոսյան. Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության մի հուժկու գործընթաց, որը հաջողությամբ պսակվելու լուրջ հեռանկար ունի

Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության մի հուժկու
գործընթաց,
որը
հաջողությամբ
պսակվելու
լուրջ
հեռանկար
ունի,
այսօր
ոչ
իշխանական
ուժերի
հանրահավաքի
ժամանակ
հայտարարել
է
ՀԱԿ
առաջնորդ,
Հայաստանի
առաջին
նախագահ
Լևոն
Տեր-Պետրոսյնաը: 


 


ՙԱյսօրվա հանրահավաքի հիմնական ելույթի պատիվը վերապահված լինելով Գագիկ Ծառուկյանին, ես կբավարարվեմ
ընդամենը
մի
քանի
դիտարկումներով։


Առաջին. Նոր Համաժողովրդական շարժման առաջին երկու հանրահավաքների բազմամարդությունը ցույց
է
տալիս,
որ
Հայաստանում
մեկնարկել
է
իշխանափոխության
մի
հուժկու
գործընթաց,
որը
հաջողությամբ
պսակվելու
լուրջ
հեռանկար
ունի։
Ուստի
կոչ
եմ
անում
ամենեւին
ուշադրություն
չդարձնել
ընդդիմադիր
համարվող
որոշ
լուսանցքային
(մարգինալ)
ուժերի
կողմից
հոկտեմբերի
10-ի
հանրահավաքին
հետեւած
հիստերիկ
արձագանքին։


Նման հակազդեցությունը միանգամայն բնական է եւ բացատրվում է չափազանց պարզ մի պատճառով։ Շատ ավելի լուրջ քաղաքական ուժեր, որոնք իբրեւ-թե յոթանասուն տարի պայքարել էին Հայաստանի անկախության վերականգնման համար, երբ
1990-1991 թվականներին,
այդ
խնդրի
լուծման
հնարավորությունը
իրական
դարձավ,
մեկ
ակնթարթում
փոխեցին
իրենց
դավանանքը
եւ
կտրուկ
դեմ
արտահայտվեցին
անկախությանը,
որովհետեւ
այն
ձեռք
էր
բերվում
ոչ
թե
իրենց,
այլ
ուրիշների
շնորհիվ։
Նույն
բանն
է,
որ
տեղի
է
ունենում
այսօր։
Իրենց
ընդդիմություն
համարող
որոշ
լուսանցքային
ուժեր,
սարսափած
համաժողովրդական
շարժման
հզոր
ալիքից
եւ
հաղթանակի
հասնելու
նրա
հեռանկարից,
կատաղի
պայքար
են
սանձազերծել
վերջինիս
դեմ`
նախընտրելով,
որ
սարգսյանական
ավազակախումբը
100 տարի
էլ
իշխի
Հայաստանում,
անխնա
թալանի
սեփական
ժողովրդին
ու
հիմնահատակ
կործանի
երկիրը,
միայն
թե
իշխանափոխությունը
չկատարվի
ուրիշների
ձեռքով։
Նրանց
կարծիքով՝
Հայաստանում
նախ
պետք
է
ընդդիմափոխություն
տեղի
ունենա,
եւ
հետո
միայն
իշխանափոխություն՝
ջհանդամը
թե
արանքում
երկրից
բան
չի
մնա։


Լուսանցքային ուժերի պարագայում առկա է նաեւ ֆրուստրացիայի (վհատության, հուսախաբության)
մեջ
ընկնելու
մի
այլ
ծանրակշիռ
պատճառ.
երեք
տարի
շարունակ
պնդելով,
թե
Ծառուկյանը
խաղ
է
խաղում
Սերժ
Սարգսյանի
հետ,
եւ
որ
Բարգավաճ
Հայաստանը
ոչ
մի
պարագայում
ընդդիմություն
չի
դառնա,
այսօր
նրանք
հայտնվել
են
իրենց
կանխատեսման
մեջ
խայտառակ
լինելու
փաստի
առջեւ։
Ուստի
պարզ
չէ,
թե
սրանից
հետո
նրանք
ինչպե՞ս
են
զբաղվելու
քաղաքականությամբ,
եւ
այսուհետեւ
ո՞վ
է
հավատալու
նրանց
մյուս
կանխատեսումներին։


 


Մի խոսքով, գլխովին լծվելով Համաժողովրդական շարժման դեմ ծավալված պայքարին, մարգինալները դարձել են Սերժ Սարգսյանի
ամենահավատարիմ
դաշնակիցները,
որովհետեւ
եթե
ճիշտ
է
քաղաքական
այբուբենի
կարեւոր
տարրերից
մեկը
հանդիսացող
«թշնամուս
թշնամին
իմ
բարեկամն
էե
բանաձեւը,
ապա
նույնքան
ճիշտ
է
«ընդդիմության
ընդդիմությունը
իշխանության
բարեկամն
էե
բանաձեւը։
Այլ
կերպ
մեկնաբանելու
պարագայում,
դավաճանված
կլինեն
տրամաբանության
կանոնները։
Փակելով
մարգինալների
թեման,
ես
խոստանում
եմ
այլեւս
երբեք
չանդրադառնալ
դրան,
նույն
բանն
ակնկալելով
նաեւ
իմ
գործընկերներից։
Մենք
լծված
ենք
լրջագույն
մի
գործի,
որից
նման
մանրուքների
պատճառով
շեղվելու
իրավունք
չունենք։


 


Երկրորդ. Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ես չխոսեցի
նույն
օրը
Եւրասիական
միությանը
Հայաստանի
անդամագրման
պայմանագրի
ստորագրման
մասին,
քանի
որ
դա
տեղի
էր
ունեցել
հանրահավաքից
ընդամենը
մի
քանի
ժամ
առաջ,
իսկ
ես
սովորություն
չունեմ
ոտքի
վրա
հապշտապ
գնահատականներ
տալու։
Այժմ
ես
պատրաստ
եմ
այդ
առթիվ
ձեզ
ներկայացնել
իմ
որոշ
նկատառումները։


Նախ նշեմ, որ Եւրասիական միությանը Հայաստանի անդամագրումը, որ ես դեռ ամիսներ
առաջ
անշրջելի
էի
համարել,
Մինսկում
կնքված
պայմանագրի
ուժով
արդեն
կատարված
փաստ
կամ
կայացած
իրողություն
է,
ինչը,
իմ
կանխատեսման
հաստատումը
լինելուց
բացի,
նշանակում
է,
որ
տեսանելի
ապագայում
մեր
երկիրը
ապրելու
եւ
կենսագործելու
է
այդ
համակարգի
շրջանակներում։
Հետեւաբար,
տվյալ
իրողության
հետ
կապված
ցանկացած
ջղաձգում
այլեւս
ուշացած,
անիմաստ
եւ
վնասակար
է։
Իրականության
զգացողությունը
չկորցրած
մարդու
համար
եթե
ոչ
այլ
բան,
ապա
միայն
Ուկրաինային
վիճակված
ողբերգական
կացությունը
բավական
է
դրանում
համոզվելու
համար։


 


Մեծաքանակ բնակչությամբ, հսկայական տարածքով
եւ
հարուստ
բնական
պաշարներով
օժտված
Ուկրաինան,
հակառակ
իր
կրած
ծանր
կորուստներին,
մի
օր,
հաստատ,
ոտքի
կկանգնի
եւ
արժանի
տեղ
կզբաղեցնի
բարգավաճ
ու
հզոր
պետությունների
կողքին։
Մի՞թե
ոմանց
համար
դժվար
է
հասկանալ,
որ
Հայաստանին
Ուկրաինայի
կորուստների
թեկուզ
տասներորդ
մասի
բաժին
ընկնելու
պարագայում
մեր
երկիրը
պարզապես
կվերանա
աշխարհի
քարտեզից։
Տարօրինակն
այն
է,
որ
նույնիսկ
Արեւմուտքը
ըմբռնումով
է
մոտենում
Հայաստանի
կատարած
ընտրությանը,
մինչդեռ
մեզ
մոտ
մի
բուռ
մարդիկ
ոչ
մի
կերպ
չեն
ուզում
հաշվի
նստել
իրականության
հետ
եւ
փորձում
են
մեր
երկրում
արհեստականորեն
հակառուսական
տրամադրություններ
հրահրել,
առանց
մտածելու
դրա
հետեւանքների
մասին
եւ
առանց
հասկանալու,
որ
Հայաստանում
այդպիսի
տրամադրությունների
հող
չկա։


 


Հիմա, ինչ է թե Հայաստանը սարգսյանական վարչախմբի ձախորդ
քաղաքականության
եւ
անխուսափելի
զարգացումների
հետեւանքով
հայտնվել
է
Եւրասիական
միությունում,
դրա
համար
սո՞ւգ
հայտարարենք,
ողբա՞նք,
լա՞ց
լինենք,
անդադար
նվնվոցներով
թեւաթա՞փ
անենք
եւ
վերջնականապես
վհատեցնե՞նք
ժողովրդին,
թե՞
հակառակը,
թեւներս
քշտենք
եւ,
օգտվելով
այդ
միության
ընձեռած
հնարավորություններից,
փորձենք
շենացնել,
բարեկարգել
մեր
երկիրը։
Հայաստանի
խնդիրն,
ըստ
այդմ
Եւրասիական
համակարգում
այնպիսի
օրինակարգ,
անբասիր,
արժանապատիվ
եւ
վստահելի
իշխանություններով
ներկայանալն
է,
որն
ի
վիճակի
կլինի
տվյալ
համակարգի
ընձեռած
հնարավորություններն
առավելագույնս
ծառայեցնելու
մեր
ազգային
շահերին,
իսկ
բացասական
անդրադարձումները
հասցնելու
նվազագույնի։


Քանի որ ակնհայտ է, որ սարգսյանական ռեժիմն այն իշխանությունը չէ, որն ի զորու
է
իրականացնել
այդ
առաքելությունը,
սա
էլ
մի
լրացուցիչ
հիմք
է
այդ
ռեժիմից
շուտափույթ
կերպով
ազատվելու
համար։
Ես
համոզված
եմ,
որ
վերը
նշված
արժանիքներով
օժտված
նոր
իշխանությունների
ձեւավորման
պարագայում
Եւրասիական
միության
կազմում
անգամ
Հայաստանը
կարելի
է
դարձնել
արեւմտյան
կամ
համամարդկային
արժեքների,
այն
է`
ժողովրդավարության,
խոսքի,
մամուլի,
խղճի
ազատության,
մարդու
 


իրավունքների, շուկայական տնտեսության վրա հիմնված իրավական պետություն։


Ուստի իմ կարծիքով, չափազանցված են եւ իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում
նաեւ
Եւրասիական
միությանն
անդամագրվելու
հետեւանքով
Հայաստանի
ինքնիշխանության
(սուվերենության)
կորստի
մասին
խոսակցությունները։
Ինքնիշխանությունը
ոչ
այլ
ինչ
է,
եթե
ոչ
ինքնուրույն
որոշումներ
կայացնելու
եւ
գործադրելու
ունակություն։
Ցանկացած
միջազգային
կազմակերպության
անդամագրվելով
եւ
այդ
կազմակերպության
անդամների
հետ
փոխադարձ
պարտավորություններ
ստանձնելով,
պետությունները
սեփական
կամքով
մասնակիորեն
կորցնում
են
իրենց
ինքնիշխանությունը,
որովհետեւ
զրկվում
են
այդ
պարտավորությունների
շրջանակում
ինքնուրույն
որոշումներ
կայացնելու
իրավունքից։


 


ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, Եւրոմիության անդամ եւ միջազգային կոնվենցիաներին միացած բոլոր
պետություններն,
այսպիսով,
կորցրել
են
իրենց
ինքնիշխանության
մի
մասը։
Դա
նշանակում
է,
որ
եթե
անգամ
Եւրասիական
միության
փոխարեն
Հայաստանը
ստորագրեր
Եւրոասոցացման
պայմանագիրը
կամ
նույնիսկ
միանար
Եւրոմիությանը,
միեւնույն
է,
զրկվելու
էր
իր
ինքնիշխանության
որոշ
մասից,
գուցե
ավելի,
քան
Եւրասիականի
պարագայում։
Մի
խոսքով,
Եւրասիական
միությունում
Հայաստանն
այնքան
ինքնիշխան
է
լինելու,
որքան
Ռուսաստանը,
Ղազախստանը,
Բելառուսը
եւ
Կիրգիզստանը։
Ինձ
միամիտի
տեղ
դնելով,
կարող
են
հակաճառել,
որ
Եւրասիական
միությունում
Ռուսաստանն
այնուամենայնիվ
ունենալու
է
թելադրողի
դեր։
Համաձայն
եմ,
իսկ
ո՞վ
ասաց,
որ
միջազգային
մյուս
կազմակերպություններում
թելադրող
չկա։
ՄԱԿ-ում, օրինակ,
այդ
դերը
կատարում
են
վետոյի
իրավունքով
օժտված
գերտերությունները,
իսկ
Եւրոպական
միությունում՝
Գերմանիան
եւ
Ֆրանսիան։
Չե՞ք
տեսնում,
թե
այդ
միության
առաջատար
պետություններն
ինչպիսի
խստագույն
պայմաններ
են
դնում
Բուլղարիայի,
Ռումինիայի
եւ
մանավանդ
Հունաստանի
առջեւ։


Չեմ կասկածում, Եւրասիական միության վերաբերյալ այսօր հնչեցրած իմ մտքերը ոմանք ներկայացնելու են որպես
ռուսամետության
կամ
հակաարեւմտականության
արտահայտություն։
Դա
ինձ
բոլորովին
չի
հուզում,
որովհետեւ
իմ
մոտեցումը
թելադրված
է
ոչ
թե
արտաքին
որեւէ
կողմնորոշման
նախընտրանքից,
այլ
բացառապես
քաղաքական
ռեալիզմի
վերաբերյալ
ունեցած
կայուն
համոզմունքից։
Իսկ
ռեալիզմին
դավաճանելն
ինձ
համար
հավասարազոր
է
քաղաքական
կուրության
կամ
արկածախնդրության՝
մանավանդ
վտանգներով
հղի
այնպիսի
իրադրությունում,
որում
մենք
այսօր
գտնվում
ենք։


Երրորդ դիտարկումը վերաբերում է Համաժողովրդական շարժման ղեկավարության
կողմից
հասարակությանը
գործողությունների
ճանապարհային
քարտեզ
եւ
հստակ
ժամանակացույց
ներկայացնելու
պահանջին։
Որեւէ
մեկին
վիրավորելու
մտադրություն
չունենալով,
անմիջապես
հարկ
եմ
համարում
նշել,
որ
սա
անհիմն
եւ
քաղաքական
առումով
վտանգավոր
պահանջ
է,
քանի
որ
բռնապետության
պայմաններում
վճռական
պայքարի
դուրս
եկած
քաղաքական
շարժումը
չի
կարող
եւ
իրավունք
էլ
չունի
իր
բոլոր
քարտերը
միանգամից
բացել։


Պետք է հստակ տարբերություն դնել ռազմավարության (ստրատեգիայի) եւ մարտավարական
(տակտիկական)
հարցերի
միջեւ։
Շարժման
ստրատեգիան
հայտնի
է
եւ
որեւէ
գաղտնիք
չի
պարունակում։
Մենք
բացեիբաց
հայտարարում
ենք,
որ
ծրագրել
ենք
սահմանադրության
շրջանակներում
իրականացվող
համաժողովրդական
ճնշման
տակ
իշխանություններին
հրաժարական
պարտադրել,
որից
հետո
անցկացնել
արտահերթ
նախագահական
եւ
խորհրդարանական
ընտրություններ,
նախապես,
բնականաբար,
հիմնովին
վերափոխելով
ընտրական
օրենսգիրքը
եւ
նրանում
ընդգրկելով
այնպիսի
դրույթներ,
որոնք
այսուհետեւ
կբացառեն
լայնածավալ
եւ
համակարգային
բնույթ
կրող
ընտրակեղծիքների
հնարավորությունը։
Ստրատեգիայի
հարցում
մենք
միակամ
ու
վճռական
ենք
եւ
գնալու
ենք
մինչեւ
վերջ,
այսինքն՝
մինչեւ
սարգսյանական
ռեժիմից
լիակատար
ազատագրումը,
նույնն
է
թե՝
մինչեւ
հաղթանակ։


Ինչ վերաբերում է տակտիկային, այն է` մեր հետագա գործողությունների բնույթին, քայլերի
հերթագայությանը
եւ
միջոցառումների
ժամանակացույցին,
ապա
դա
հանրային
քննարկման
առարկա
չի
կարող
դառնալ։
Եթե
չեմ
սխալվում,
ես
մեկ
անգամ
արդեն
առիթ
եմ
ունեցել
ասելու,
որ
երբ
տակտիկան
բացահայտվում
է,
այդ
պահից
այն
դադարում
է
տակտիկա
լինել։
Այն
պարագայում,
երբ
պետությունները,
քաղաքական
կազմակերպությունները,
տնտեսական
կառույցները,
չխորշելով
անգամ
հետախուզական
միջոցներից,
հսկայական
ջանքեր
են
գործադրում
հակառակորդի
կամ
մրցակցի
տակտիկան
պարզելու
համար,
ոմանք
մեզանից
պահանջում
են,
որ
մենք
մեր
տակտիկական
մտահղացումները
սկուտեղի
վրա
մատուցենք
Սերժ
Սարգսյանին։


 


Շարժման տակտիկան բացահայտելու կարիքը չկա նաեւ մեկ այլ պատճառով։ Այս հրապարակում հավաքված ժողովուրդը հիմնականում ՀԺԿ-ի, Ժառանգության, ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի
համակիրներն
են,
որոնք
լիովին
վստահում
են
յուրաքանչյուրն
իր
կազմակերպությանը։
Հետեւաբար,
ոչ
ոք
հիմք
չունի
կասկածելու,
որ
նշված
ուժերի
առաջնորդները
սեփական
կազմակերպություններից
ինչ-որ բան են թաքցնում`
Շարժումը
սխալ
ճանապարհով
տանելու
նպատակով։
Քանի
որ,
ինչպես
նախորդ
հանրահավաքում
նշեցի,
ժողովրդի
եւ
մեր
համագործակցությունը
հիմնված
է
փոխադարձ
վստահության
վրա,
ինչը
մեր
բռնած
գործի
հաջողության
միակ
գրավականն
է,
ուրեմն
Համաժողովրդական
շարժման
ղեկավարությունը
կարո՛ղ
է
ձեզանից
հայցել
տակտիկական
հարցերն
ինքնուրույնաբար
լուծելու
իրավասությունը։


Այս հարցը ես հիմա դնում եմ քվեարկության. համաձա՞յն եք Շարժման ղեկավարությանը տալ այդ իրավասությունը։


– Դե՞մ. չկա։


– Ձեռնպա՞հ. չկա։


Շնորհակալություն։


Սա էլ՝ մեր պատասխանը չարախնդացող այն մարդկանց, ովքեր պնդում էին, թե իբր մենք հաշվի չենք նստում ժողովրդի կարծիքի հետ։


* * *


Իսկ այժմ մի վերջին հորդոր։ Քանի որ առջեւում մեզ լարված պայքար է սպասում, խնդրում եմ դրանից ամենեւին չնեղսրտել, չչարանալ, չմաղձոտել, այլ ամեն ինչին վերաբերվել բարեհոգաբար, թեթեւ սրտով,
նույնիսկ
հումորով։
Հիշեցնեմ,
որ
հակառակ
գերլարված
իրավիճակին,
հենց
այդպիսի
մթնոլորտ
էր
տիրում
1988 թվականի
փետրվարյան
հանրահավաքների
օրերին,
ինչի
վկայությունն
են,
օրինակ,
այդ
ժամանակ
տարածված
հետեւյալ
կատակները.


– Հանրահավաքներից մեկի ժամանակ ժողովրդին է մոտենում մի կողմնակի մարդ ու հարցնում. «Ապեր, էս ի՞նչ հաշիվ ա, ընչի եք հավաքվե գոռգռումե։ Պատասխանում են. «Ղարաբաղն ենք ուզումե։ «Սոչին ուզեք, Սոչին. Սոչին ավելի լավ տեղ աե,- ասում է նա ու հեռանում։


– 88-ի փետրվարի 23-ի գիշերային երթի ժամանակ ցուցարարները «Միացե՛ք, միացե՛քե
վանկարկելով
կոչ
էին
անում
մայթերին
կանգնած
մարդկանց
միանալ
երթին։
Երբ
«Կինո
Հայրենիքնե
անցել
էինք,
մայթին
կանգնած
տղաներից
մեկը
«Միացե՛ք,
միացե՛քե
կոչին
բարձրաձայն
պատասխանեց.
«Արա,
ձեր
էշ
խելքին
ընկա,
մաշնես
կոխինե։


– Այդ օրերին Ազատության հրապարակն այնքան խիտ էր, որ հնարավոր չէր միմյանց ոտքերը չտրորել։ Երբ մեկը կողքի կանգնածին ասում է. «Կներես ախպեր, ոտդ տրորեցիե, վերջինս պատասխանում է. «Ոչինչ, ախպեր ջանե։ Երբ երկրորդ անգամ է տրորում ու նորից ներողություն խնդրում, մյուսը
թե՝
«Ի՞նչ
ներողություն,
ցավդ
տանեմ։
Ազգի
խաթեր
էս
մեծ
գործում
մի
տրորած
ոտ
ավել,
մեկը
պակաս,
ի՞նչ
նշանակություն
ունիե։
Իսկ
երբ
երրորդ
անգամ
է
տրորում
ու
էլի
ներողություն
խնդրում,
մարդն
ասում
է.
«Ախպեր
ջան,
էլի
կներեմ,
բայց
հենց
Ղարաբաղի
գործը
կպավ,
տալու
եմ
գլուխդ
ջարդեմե։


– Երբ այս հրապարակում հնչեցին գործադուլի առաջին կոչերը, մի երիտասարդ բարձրացավ հարթակ եւ ասաց. «Ժողովուրդ ջան, էսօրվանից սկսած, մինչեւ Ղարաբաղի հարցի լուծումը, ողջ քյավառահայությունը մի մարդու
պես
արաղադուլ
ա
հայտարարումե։


Համոզված եմ, որ նման կատակներ ու սրամտություններ ծնվելու են նաեւ այս շարժման ընթացքում, եւ դրանց առաջին նմուշներն արդեն առկա են, ինչը նշանակում է, որ մեզ բոլորիս սպասում է նույնպիսի հաջողություն, որին հասավ
Ղարաբաղյան
շարժումը՚,-
իր
ելույթում
ասել
է
ՀԱԿ
առաջնորդը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationThe Power of One Dram to the Road of Life Charitable Organization
Ardshinbank CJSC has announced about the launch of a new  refinancing business loanArdshinbank CJSC has announced about the launch of a new refinancing business loan
Georgia turns down US invite for official visit over `pre-condition`Georgia turns down US invite for official visit over `pre-condition`
 Transitional dictatorship in Armenia - opposition MP Transitional dictatorship in Armenia - opposition MP
Not a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  HovhannisyanNot a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  Hovhannisyan
FMs of Armenia, Ukraine discuss current situation in regionFMs of Armenia, Ukraine discuss current situation in region
Armenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in WashingtonArmenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in Washington
WFP sees need to change format of assistance provided to Artsakh refugeesWFP sees need to change format of assistance provided to Artsakh refugees
Parliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meetingParliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meeting
Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be "Azerbaijani lands"
Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation 
Actions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientistActions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientist
Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense 
Police actions in Kirants criminal - clergyman  Police actions in Kirants criminal - clergyman  
Struggle continues despite repressions - Suren PetrosyanStruggle continues despite repressions - Suren Petrosyan
Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior 
Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP 
U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers 
Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation 
"Tavush for the Motherland" movement calls on citizens to continue  acts of disobedience
Armenian authorities` actions in Kirants to have grave consequences -  opposition MPArmenian authorities` actions in Kirants to have grave consequences -  opposition MP
Armenia`s premier expounds on Armenia-Azerbaijan border delimitation  processArmenia`s premier expounds on Armenia-Azerbaijan border delimitation  process
$250mln package proposed for Armenian$250mln package proposed for Armenian
Police forces block roads leading to village of Kirants, bordering  AzerbaijanPolice forces block roads leading to village of Kirants, bordering  Azerbaijan
Armenia, NATO discussing prospects for expanding cooperationArmenia, NATO discussing prospects for expanding cooperation
Azerbaijan, Armenia confirm their participation in negotiations in  AlmatyAzerbaijan, Armenia confirm their participation in negotiations in  Almaty
Armenian, Azerbaijani FMs meeting has not yet been determined due to  lack of response from Armenia to this proposalArmenian, Azerbaijani FMs meeting has not yet been determined due to  lack of response from Armenia to this proposal
Omer Celik: Turkiye to monitor developments around Azerbaijan -  Armenia border agreement Omer Celik: Turkiye to monitor developments around Azerbaijan -  Armenia border agreement 
Peacekeepers` withdrawal from Karabakh continuesPeacekeepers` withdrawal from Karabakh continues
Mirzoyan told Al-Jazeera about Armenian-Azerbaijani normalization,  relations with Russia and expressed his position on situation in Gaza  StripMirzoyan told Al-Jazeera about Armenian-Azerbaijani normalization,  relations with Russia and expressed his position on situation in Gaza  Strip
Europe Nostra Vice President to visit ArmeniaEurope Nostra Vice President to visit Armenia
Acba Bank to start public placement of its next USD, AMD bonds on May  2Acba Bank to start public placement of its next USD, AMD bonds on May  2
Participation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and DevelopmentParticipation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and Development
MP: As a result of border delimitation Armenia to receive state  border to protect its sovereigntyMP: As a result of border delimitation Armenia to receive state  border to protect its sovereignty
Hungary blocks European Peace Facility`s support project for Armenia Hungary blocks European Peace Facility`s support project for Armenia 
RAU rector`s office term extended by 4 yearsRAU rector`s office term extended by 4 years
"5165" movement calls on all healthy forces of Armenia to unite for   salvation of motherland
Investigative Committee comments on beating of servicemen who  attended protests in KirantsInvestigative Committee comments on beating of servicemen who  attended protests in Kirants
Italian orchestra ROMA SINFONIETTA to perfom Ennio Morricone`s famous  compositions in YerevanItalian orchestra ROMA SINFONIETTA to perfom Ennio Morricone`s famous  compositions in Yerevan
Armenia`s government making unilateral concessions in Azerbaijan`s  favor - Tavush for the Motherland movementArmenia`s government making unilateral concessions in Azerbaijan`s  favor - Tavush for the Motherland movement
Armenia`s new rep to UNESCO appointed Armenia`s new rep to UNESCO appointed 
Border delimitation supposed to settle problems on other border  sectionsBorder delimitation supposed to settle problems on other border  sections
Armenia`s minister of defense hosts member of French Senate  CommitteesArmenia`s minister of defense hosts member of French Senate  Committees
Armenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MPArmenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MP
Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital 
Armenia`s territories gradually surrendered under the guise of Armenia`s territories gradually surrendered under the guise of "pilot  border delimitation" - opposition MP
All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia 
Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan 
Armenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of KirantsArmenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of Kirants
Journalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protestsJournalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protests
Idram and IDBank at Career City FestIdram and IDBank at Career City Fest
"Shirak for Motherland" movement holds  car rally in Gyumri in  support of Tavush residents 
As of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, AzerbaijanAs of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, Azerbaijan
"Mother Armenia" bloc calls on students to stand up in support of  Tavush residents
European Commission Director General travels to South Caucasus to  launch new initiativesEuropean Commission Director General travels to South Caucasus to  launch new initiatives
Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush 
Opposition MP files complaint against police Opposition MP files complaint against police 
When organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiatorWhen organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiator
Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008
"Tavush for the Motherland " demands from Armenian law enforcement  agencies to investigate report accusing Bagrat Srbazan of committing  crime