Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելը վկայում է այն մասին, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մտադիր չէ փոխել կառավարման ձևը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով, քաղաքական ուժերի և փորձագետների հետ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ավելի արժանի թեկնածուների անուններ: ՙՍակայն, հատկապես այդ թեկնածուի ընտրությունը նշանակում է, որ իշխանությունները շարունակելու են թալանել երկիրը ու վաճառել ամենաբարձր պաշտոնները կառավարման համակարգում՚,- նշել է նա: Ըստ որում, վերլուծաբանն ընդգծել է, որ ՀՀԿ-ն մտադիր չէ ինչ-որ բարեփոխումներ անցկացնել երկրում, քանի որ, նրա կարծիքով, հանրապետականներին ընդհանրապես չի հուզում քաղաքացիների ճակատագիրը: ՙՀայաստանում ոչ թե երկրից արտագաղթ է տեղի ունենում, այլ` տեղահանություն, ինչով զբաղվում է կառավարող ռեժիմը՚,- հայտարարել է նա:
Մանուչարյանը չի բացառել, որ գոյություն ունեցող քաղաքական շարժումներից, հնարավոր է, շուտով ստեղծվի քաղաքական ընդդիմություն, որը ՀՀԿ-ից ղեկանիվն իր ձեռքը վերցնելու փորձ կկատարի: Ըստ որում, նա ավելացրել է, որ օրեցօր Հայաստանում տեղի են ունենալու քաղաքական նոր իրադարձություններ, որոնք անուղղակիորեն կապված են աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ: