Համացանցում մեծ
տարածում է ստացել Ice Bucket`
«Սառցե ցնցուղ» միջազգային բարեգործական առցանց ֆլեշմոբը, որի շրջանակներում ինչպես հասարակ, այնպես
էլ հայտնի մարդիկ իրենց վրա
լցնում են սառցե ջուր, այնուհետև տեղադրում համապատասխան տեսանյութ համացանցում և դրանով մարտահրավեր նետում մեկ
այլ անձի կամ, ըստ ցանկության, որոշակի գումար
են փոխանցում բարեգործական նպատակով: Ֆլեշմոբի արդեն մասնակցել են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են` Մարկ Ցուկերբերգը, Բիլ Գեյթսը, դերասաններ Վին Դիզելն
ու Ջորջ Բուշ-կրտսերը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից:
«Մեր
բանկի թվով տաս աշխատակից ցանկություն հայտնեցին ջրվել
սառցե ջրով, որը և մենք իրականացրեցինք այսօր Հյուսիսային պողոտայում` բազմաթիվ
անցորդների ներկայությամբ, - հայտնեց ֆլեշմոբի կազմակերպիչ և անմիջական մասնակից`
Առէկսիմբանկի Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը: «Բանկի մնացած
աշխատակիցները կցուցաբերեն նյութական օգնություն, որը կհավաքվի
հանգանակությունների արկղի մեջ և կուղղվի «ԷԽՈ» հաշմանդամ երեխաներին և
երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպությանը: Ֆլեշմոբի կանոններով`այն
անձը, ով առաջինը համացանցում կտեղադրի տեսանյութ իր մասկացությամբ, իրավունք ունի
նշել հաջորդ մասնակցին: Այսպիսով` մենք մարտահրավեր ենք նետում բոլոր հայաստանյան
բանկերին», - եզրափակեց Ա.Հակոբյանը: