Իրավիճակն ադրբեջանական և հայկական զորքերի
շփման գծում լարված է, կարծում է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ
Կասպրշիկը: Այդ են վկայում Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների եւ ռազմական կառույցների հաղորդագրությունները, ասել է Կասպրշիկը «Թրենդին»: Նրա ասելով,
այդ հաղորդագրություններում խոսք է գնում բազմաթիվ փոխհրաձգությունների եւ զոհեր պատճառող առավել լուրջ խախտումների մասին, որոնցից յուրաքանչյուրը ողբերգություն է այդ զոհերի ընտանիքների համար:
Նա
ընդգծել է, որ Լեռնային Ղարավաղի հակամարտության կարգավորումը երկրորդ պլան չի մղվում այլ երկրներում ծավալվող իրադարձությունների ֆոնին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետեւողականորեն փորձում են հակամարտության կողմերին ներկայացնել կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղված նոր գաղափարներ: Անցած ամիս միջնորդները երկու հանդիպում են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, և մեկ հանդիպում`
նախագահների հետ` արտգործնախարարների մասնակցությամբ», - ասել է Կասպրշիկը: Նրա ասելով, բոլոր ջանքերը նպատակաուղղված են հակամարտության կարգավորման առաջխաղացմանն ու լարվածության թուլացմանը: Ինչպես նշել է Կասպրշիկը, գործող նախագահի կողմից տրված մանդատին համապատասխան, ինքը պարբերաբար այցելություններ է կատարում տարածաշրջան: «Ես եւ իմ թիմը պարբերաբար այցելում ենք հակամարտությունից տուժած տարածքներ` ԵԱՀԿ գործող նախագահին եւ Մինսկի խմբի համանախագահներին նոր տեղեկություններ տրամադրելու նպատակով», - ասել է նա: