Arminfo.info



 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2014

Ստեփանյան Դավիթ

Մանվել Սարգսյան. Հայաստանի համար Ռուսաստանի նշանակության միֆը ՙմենք ձեզ կպաշտպանենք՚ կանխադրույթի վրա է հիմնված

Մանվել Սարգսյան. Հայաստանի համար Ռուսաստանի նշանակության միֆը ՙմենք ձեզ կպաշտպանենք՚ կանխադրույթի վրա է հիմնված

 


Դուք բազմիցս բարձրաձայնել եք քաղաքական վերաիմաստավորման և վերլուծության անհրաժեշտության մասին` անվտանգության գոյություն ունեցող համակարգի վերանայման նպատակով: Արդյո՞ք շտկումներ են կատարվել Ձեր մոտեցումներում` Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում լարվածության սրման հետ կապված:


 


Հայաստանի անվտանգության համակարգի գնահատման նկատմամբ քաղաքական մոտեցում ընդհանրապես գոյություն չունի: Համենայն դեպս, այդ հարցի շուրջ բանավեճեր չկան: Մինչդեռ հարցի պատասխանի որոնումը, թե ինչպես է կառուցվում մեր անվտանգությունը և ինչպես այն կարող է կառուցվել, անհրաժեշտ է: Այդ թեման հիմա լրացուցիչ արդիականություն է ձեռք բերել Ռուսաստանի կողմից ուժերի հավասարակշռության`հօգուտ Ադրբեջանի աննախադեպ նպատակաուղղված փոփոխության պայմաններում: Այդ գործընթացն, իհարկե, տարակուսանք է հարուցել Հայաստանի ռուսամետ տրամադրված գործիչների շրջանում: Իսկ մյուսները համոզվել են անվտանգության խնդիրների վերլուծության, գնահատականների, գոյություն ունեցող մոտեցումների մերկության մեջ, քանի որ այդ մոտեցումներն անկարող էին բացատրել այդ առնչությամբ ստեղծված իրավիճակը: Ել ավելի շատ հարցեր են ծագել սահմանին օգոստոսյան իրադարձություններից հետո, երբ ադրբեջանական բանակը մեծ կորուստներ կրեց: Հայկական քաղաքական մտքի համար դա ընդհանրապես անբացատրելի էր:


 


Իսկ ադրբեջանական քաղաքական մտքի համա՞ր:


 


Իսկ Ադրբեջանում օգոստոսից  հետո ընդհանրապես փլուզվեց ալիևյան քաղաքականության ողջ ապոլոգետիկան, ինչը տեղի ունեցավ Մոսկվայի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության խախտումն ուժեղացնելու պայմաններում: Այդ երկու միտումները փլուզեցին քաղաքական մտքի թույլ դրսևորումները երկու երկրներում`ի հայտ բերելով դրա մերկությունը ու ապացուցելով, որ Կովկասում գոյություն ունեցող անվտանգության կառուցվածքն իրականում շատ հեռու է  նկարագրվածից: Դրանից հետո շատ քաղաքագետները սկսեցին փոխել այդ բոլոր փաստերի իմաստը`անվտանգության պահպանման իրենց կեղծ տեսլականի պահպանման նպատակով: Դրանից հետո անվտանգության նկատմամբ գոյություն ունեցող բոլոր մոտեցումների վերանայման անհրաժեշտության հրամայական է առաջացավ: Ինչու՞ է Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցվել անվտանգության ոլորտում հարաբերությունների նման համակարգ: Չի՞ կարող արդյոք հաջողությամբ աշխատել այլ համակարգ, փոխհարաբերությունների մոդել: Պե՞տք  արդյոք բղավել այն մասին, որ ՙռուսները դավաճանել են Հայաստանին և թող գրողի ծոցը գնան՚, ինչպես անում են քաղքենի մտածողության շատ կրողներ մեր երկրում: Քաղաքականությունում չկա այնպիսի կատեգորիա, ինչպես ՙդավաճանել՚. այն կառուվում է շահերի և այդ շահերն ապահովող ուժերի հավասարակշռության վրա: Այդ պատճառով տեսնելով Ռուսաստանի կողմից այդ հավասարակշռության խախտումը`հարկավոր է հետամուտ լինել փոխհարաբերությունների գոյություն ունեցող մոդելին`հասկանալու, թե արդյոք շարունակում է այն ապահովել Հայաստանի անվտանգությունը: Եվ արդեն պատասխանից կախված`կառուցել հայ-ռուսական հարաբերությունները: Եվ նման հասկացությունների վերաբերյալ ռացիոնալ դատել և եզրակացության հանգել կարելի է միայն այդ ճանապարհով, ինչը Հայաստանում ոչ ոք չի անում:


 


Ինչի՞ վրա է այսօր կառուցվում անվտանգության գոյություն ունեցող համակարգը:


 


Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի անվտանգության համակարգը կառուցված է Ռուսաստանի տարածաշրջանային մասշտաբի գործողությունների վրա: Մոսկվան երկար ժամանակ զենք է մատակարարել Ադրբեջանին`միաժամանակ պահպանելով հավասարակշռությունը Հայաստան մատակարարումներով, և առանձնակի խնդիրներ չեն ծագել: Այսօր աշխարհը փոխվել է, Ռուսաստանի և Արևմուտքի միջև խնդիրներ են առաջացել, և Ռուսաստանն անցում է կատարել երաշխավորված համակարգի`ուժերի հավասարակշռության խախտման միջոցով: Ադրբեջանին զենքից կախման մեջ գցելով`Մոսկվան միաժամանակ ուժեղացրել է Հայաստանի վրա ճնշման լծակը, քանի որ Երևանին ռուսական ուղեծրում պահելը հնարավոր է բացառապես Հայաստանի նկատմամբ 100% սպառնալիքի պահպանմամբ: Հաշվի առնելով, որ 102-րդ ռազմակայանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված սպառազինությունների նույնիսկ   10-րդ մասին չի տիրապետում`իրականում այդ ռազմակայանը հավասարակշռության պահպանման հարցում որևէ ռազմական նշանակություն չունի, ինչը չես ասի քաղաքական նշանակության մասին: 102-րդ ռազմակայանը Հայաստանին գործողությունների ազատությունից զրկող մեխանիզմ է: Ռազմակայանի առկայությունը խանգարում է Հայաստանին համագործակցություն սկսել ՆԱՏՕ-ի, Իրանի հետ:


 


Հայաստանի ռուսամետ ուժերը 102-րդ ռազմակայանի առկայությունը պայմանավորում են Թուրքիայից պաշտպանությամբ...


 


Թուրքիային ընդամենն ասված է, որ Հայաստան մտնել այն չի կարող, կամ կարող է`միայն Ռուսաստանի թույլտվությամբ: Այլ կերպ ասած`ռազմակայանի շնորհիվ այսօր նման լուրջ խնդիրների լուծման իրավունք ունի ոչ թե Հայաստանը, այլ`Ռուսաստանը: Չլինի ռազմակայանը, կառաջանան անվտանգությունը երաշխավորող այլ ոլորտներ, հարաբերություններ: Եվ Թուրքիան 100 անգամ կմտածի, նախքան Հայաստան ներխուժելը: Այդ նոր հարաբերությունների ձևավորմանը խոչընդոտելն է 102-րդ ռազմայանաի հիմնական խնդիրն է:


 


Այլ հարաբերությունները չեն խանգարել Թուրքիային օկուպացնել հունական Կիպրոսի հյուսիսային մասը…


 


1974 թ. Հյուսիսային Կիպրոսի շուրջ իրավիճակը խիստ տարբերվում է այսօրվա իրավիճակից: Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի պարտությունից հետո Հայաստանում լրջորեն քննարկվել է տարածաշրջանում այլ հարաբերությունների համակարգի ստեղծման հնարավորությունը: Սակայն, արդյունքում մենք, այնուամենայնիվ, հրավիրել ենք ռուս զինվորականներին Հայաստան`ընտրելով գոյություն ունեցող համակարգը: Բայց ռուսներին Ղարաբաղ թույլ չտվեցին մտնել, և 20 տարի այնտեղ գործում է անվտանգության միանգամայն այլ համակարգ, որը սթափեցնելով Ալիևին օգոստոսին`հերթական անգամ ապացուցեց իր կայացվածությունը: Հայաստանում ռուսական ռազմակայանի բացակայության պայմաններում մեզ մոտ կկառուցվեր հարաբերությունների միանգամայն այլ, կայուն կամակարգ, քանի որ որոշումներ կկայացվեին Երևանում, այլ ոչ թե Մոսկվայում:


 


Ինչպիսի՞ն կարող են լինել Մոսկվայի կանխատեսվող քայլերն անվտանգության ոլորտում հարաբերությունները վերանայելու Հայաստանի մտադրության դեպքում:


 


Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու պայմանների վերանայման վերաբերյալ ընդամենը մեկ առաջարկը շատ լուրջ խնդիրներ կստեղծի Ռուսաստանի համար: Հայաստանի համար Ռուսաստանի նշանակության միֆը ՙմենք ձեզ կպաշտպանենք՚ կանխադրույթի վրա է հիմնված: ՙԱյո, մենք ադրբեջանցիներին վաճառել ենք Տ-90 տանկեր և ՄԻԳ-29, բայց դուք մի վախեցեք`մենք ձեզ կպաշտպանենք՚: Եվ եթե Հայաստանը հանկարծ Ռուսաստանին առաջարկի հարաբերությունների սկզբունքորեն այլ, նոր համակարգ կառուցել, որի առաջին կետը 102-րդ ռազմակայանի դուրս բերումը կլինի, թուրքերի հետ խնդիրը կլուծվի Ռուսաստանի հետ համատեղ, բայց արդեն`Հայաստանի կողմից: Խոսքը վերաբերում է հարաբերությունների ավելի նպատակահարմար համակարգի կիրառմանը, այլ ոչ թե Ռուսաստանին թշնամի դարձնելուն: Եվ Ղարաբաղի օրինակը դրա նպատակահարմարության լավագույն հավաստումն է: Չէ որ Ղարաբաղը ոչ մի կերպ չի տեղավորվում ռուսական ՙավանդույթի՚ շրջանակներում, այն վերջինիս համար աննախադեպ է`գործելով որպես արդյունավետ մեխանիզմ:


 


Այո, բայց նման մեխանիզմը հաստատ չի նպաստի, օրինակ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը...


Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գաղափարն ուղղակի ծիծաղելի է: Դա նույնն է, եթե, օրինակ, ԱՄՆ-ը հանկարծ սկսի ստիպել Իսրայելին մտնել ԵՄ -ն հաստատել է Սարգիս Անանյանին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ տեղեկատվությունը կամ ՆԱՏՕ-ի մեջ: Դա Ռուսաստանի վերապրուկային ճամբարային փիլիսոփայության դրսևորում է, մինչդեռ աշխարհը վաղուց զարգանում է միանգամայն այլ սխեմաներով, իսկ իրական դաշնակիցները, որոնց հետ աշխատում ես, կարող են միանգամայն այլ ճամբարներում գտնվել: Բայց Ռուսաստանում առաջվա պես համառորեն պնդում են`ՙկամ մեզ հետ եք, կամ ՆԱՏՕ-ի: Շատ կարևոր էր, որպեսզի Սերժ Սարգսյանը գնար ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, քանի որ նա գնացել է` ելնելով առկա իրավիճակի դասավորվածությունից:  


 


Ահա այս մասին ավելի մանրամասն...


 


Ռուսաստանին թվում է, թե կարող է Հայաստանի հետ անել այն ամենը, ինչ կամենա, բայց Ռուսաստանը կորցնելու բան ունի: Ճնշելով Հայաստանին`Ռուսաստանը կկորցնի մեխանիզմները, որոնց վրա հիմնված է սեփական անվտանգությունը: Ադրբեջանն այսօր Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված և հավակնություններ ունեցող երկիր է: Եվ  անվտանգության գոյություն ունեցող համակարգը`Հայաստանի ու Իրանի մասնակցությամբ, զսպում է Ռուսաստանի այդ թշնամուն: Եվ այստեղ չկան մեծ և փոքր պետություններ, բոլորը վերջինիս մասն են կազմում: Եվ հենց Ռուսաստանն ինչ-որ բան այն չանի այդ համակարգում, ստիպված կլինի գործ ունենալ այլ խաղացողների,հետ:


 


Օրինակ`Իրանի՞ հետ:


 


Իրանի հետ: Այդ երկիրն այսօր դեռևս չգնահատված գործոն է, որի կայունացնող դերը լրջորեն չի քննարկվում: Մինչդեռ տարածաշրջանում Իրանն ունի կայունացման ավելի մեծ ներուժ, քան ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը, քանի որ իրավիճակի ցանկացած հավանական ապակայունացնող երկիր ամենից առաջ հաշվի է առնում Թեհրանին: ՌուսաստանՆ ավազակախմբեր է ստեղծել Ուկրաինայում, որոնց միջոցով խռովում է այնտեղ իրավիճակը, քանի որ ներխուժում երբեք թույլ չեն տա այլ խաղացողները: Այսօր համաշխարհային քաղաքականությունը կառուցվում է շահերի և այդ շահերը պաշտպանող ուժերի հավասարակշռության հիման վրա, քանի որ հենց հավասարակշռությունն է թույլ տալիս, որպեսզի գործընթացներն ընթանան վերահսկելի ու փոխկապակցված:


 


Այսինքն` Հայաստանում իրավիճակի ըմբռնում, այնուամենայնիվ, կա:


 


Հարաբերական: Բայց եթե Հայաստանում ճիշտ քաղաքական վերլուծություն կատարվեր, իշխանություններն այսօր ՙհիմարություններով չէին զբաղվի՚`ամեն առիթով կամ առանց դրա Մոսկվա վազելով: Իմանալով սեփական օբյեկտիվ, ոչ ոքից չկախված գինն ու ուժը` դա լիովին հնարավոր է: Ուկրաինայում հազարավոր մարդիկ զոհվեցին, այդ պայմաններում Ղարաբաղում մի քանի օր կրակոցներ հնչեցին, և անմիջապես ուժի տարբեր կենտրոններից դատապարտող հայտարարություններ արվեցին: Թվում էր, թե Ուկրաինայի լույսի ներքո Ղարաբաղը պետք է աննկատ մնար, բայց ուրիշ բան ստացվեց: Սակայն, հաշվի առնելով, որ մենք  չունենք այդ ամենի սեփական գնահատականը, մենք հավատում ենք ամեն տեսակ դուգինների: Նույն Ադրբեջանը կարող է երկաթ գնել, որքան ցանկանա, իրավիճակը դա չի փոխի: Ալիևն օգոստոսին ինքնաթիռներ և ուղղաթիռներ բարձրացրեց օդ, սակայն չօգտագործեց իրավիճակն իր օգտին փոխելու այդ միակ շանսը: Եվ դա զինվորների շրջանում զանգվածային կորուստների պայմաններում, երբ ադրբեջանական բանակն սկսեց փախուստի դիմել`իր հետևից տանելով բնակչությանը: Կանգնելով ծանր սպառազինություն կիրառելու անհրաժեշռության փաստի առջև`Ալիևը հասկացել է, որ անվտանգության գոյություն ունեցող համակարգը փոխել չի կարող: Մեր և ադրբեջանական ուժերի իրական ներուժն անհամեմատելի է: Դա ցույց տվեց օգոստոսը, այլ ոչ թե`Ռուսսատանի կողմից պահպանվող ՙհավասարակշռությունը՚:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

One person, not Republic of Armenia protected now - opposition MPOne person, not Republic of Armenia protected now - opposition MP
Charles Aznavour a person of cosmic scale - Mkrtich MazmanianCharles Aznavour a person of cosmic scale - Mkrtich Mazmanian
Azerbaijani, Armenian FMs to meet in KazakhstanAzerbaijani, Armenian FMs to meet in Kazakhstan
Disobedience actions continue in Armenia Disobedience actions continue in Armenia 
Shift in Armenia s foreign policy not threat to Moscow - Tigran  BalayanShift in Armenia s foreign policy not threat to Moscow - Tigran  Balayan
Armenian premier. U.S. Sec of State discuss delimitation of  Armenian-Azerbaijani border Armenian premier. U.S. Sec of State discuss delimitation of  Armenian-Azerbaijani border 
U.S. Sec of State holds phone talks with Armenia`s premier,  Azerbaijani president U.S. Sec of State holds phone talks with Armenia`s premier,  Azerbaijani president 
Degradation of Tavush could start within 10 days - expert Degradation of Tavush could start within 10 days - expert
Prime Minister`s Cup must more and more closely linked with education  - Nikol Pashinyan  Prime Minister`s Cup must more and more closely linked with education  - Nikol Pashinyan  
Russia for further Armenian-Azerbaijani contacts - presidential spokesmanRussia for further Armenian-Azerbaijani contacts - presidential spokesman
Meeting of high-ranking officials of Armenia and Turkey took place in Tbilisi: the authorities are conducting negotiations behind Armenian people - expert Meeting of high-ranking officials of Armenia and Turkey took place in Tbilisi: the authorities are conducting negotiations behind Armenian people - expert 
Armenia`s leader forced into surrendering Homeland`s territories - clergyman Armenia`s leader forced into surrendering Homeland`s territories - clergyman 
Opposition MP critical of government over prosecution of servicemen Opposition MP critical of government over prosecution of servicemen 
Armenia`s premier addresses message on Citizen`s DayArmenia`s premier addresses message on Citizen`s Day
Russian embassy in Armenia reports events in commemoration of  Armenian Genocide victimsRussian embassy in Armenia reports events in commemoration of  Armenian Genocide victims
Servicemen join protesters in Tavush: criminal investigation launched Servicemen join protesters in Tavush: criminal investigation launched 
"Azerbaijan Sanctions Review Act" requires State Department to report on applicability of Magnitsky Act sanctions against Azerbaijani officials.
Law-enforcers use special means in Kirants: five hospitalized Law-enforcers use special means in Kirants: five hospitalized 
Int`l pressure must continue - David VardanyanInt`l pressure must continue - David Vardanyan
28 border posts have already been established between Armenia,  Azerbaijan28 border posts have already been established between Armenia,  Azerbaijan
Actions of disobedience continue throughout country: MP Artur  Khachatryan detained by brute force on Sevan-Yerevan highway Actions of disobedience continue throughout country: MP Artur  Khachatryan detained by brute force on Sevan-Yerevan highway 
Armenians of Berlin met Aliyev with protest actionArmenians of Berlin met Aliyev with protest action
Converse Bank bonds were bought in primary market within daysConverse Bank bonds were bought in primary market within days
Aliyev: We highly appreciate peace negotiations ongoing between  Azerbaijan, ArmeniaAliyev: We highly appreciate peace negotiations ongoing between  Azerbaijan, Armenia
MP: In many cases, deminers refuse to carry out demining in TavushMP: In many cases, deminers refuse to carry out demining in Tavush
Armenian, Greek academic circles to strengthen cooperationArmenian, Greek academic circles to strengthen cooperation
Less hate speech, disinformation on Armenian TV channels - official Less hate speech, disinformation on Armenian TV channels - official 
Closing ceremony of Russian-Turkish monitoring center takes place in  AghdamClosing ceremony of Russian-Turkish monitoring center takes place in  Aghdam
Date of Armenian, Azerbaijani FMs` meeting in Kazakhstan not yet  specified  Date of Armenian, Azerbaijani FMs` meeting in Kazakhstan not yet  specified  
India responds to Azerbaijan`s criticism India responds to Azerbaijan`s criticism 
Armenia`s former human rights defender presents of demarcation of  Armenian-Azerbaijani border in TavushArmenia`s former human rights defender presents of demarcation of  Armenian-Azerbaijani border in Tavush
May One procession to take place in Yerevan May One procession to take place in Yerevan 
Armenian MP, Head of EU Delegation to Armenia discuss situation on  Armenia`s bordersArmenian MP, Head of EU Delegation to Armenia discuss situation on  Armenia`s borders
Contract serviceman injured in demining operations in TavushContract serviceman injured in demining operations in Tavush
Armenia today is in a particularly difficult situation and deserves  attention more than ever before - Jean-Luc MelenchonArmenia today is in a particularly difficult situation and deserves  attention more than ever before - Jean-Luc Melenchon
Driver blocks one of Yerevan`s tangled roadsDriver blocks one of Yerevan`s tangled roads
France is ready to expand framework of interaction with Armenia -  DevinazFrance is ready to expand framework of interaction with Armenia -  Devinaz
Ruben Vardanyan`s family persuaded him to stop his hunger strikeRuben Vardanyan`s family persuaded him to stop his hunger strike
20 border pillars have already been installed on Armenia-Azerbaijan  border 20 border pillars have already been installed on Armenia-Azerbaijan  border 
Freedom of speech is not highly valued in `bastion` of democracy: 7  people detained due to incident involving Premier`s wife in  TsitsernakaberdFreedom of speech is not highly valued in `bastion` of democracy: 7  people detained due to incident involving Premier`s wife in  Tsitsernakaberd
Armenia`s Parliament Speaker has not yet received letters from his  Federation Council partners Armenia`s Parliament Speaker has not yet received letters from his  Federation Council partners 
Current situation in region brings new challenges for both Armenia  and Syria - SpeakerCurrent situation in region brings new challenges for both Armenia  and Syria - Speaker
European Parliament: human rights violations in Azerbaijan are  incompatible with country`s preparations to host COP29European Parliament: human rights violations in Azerbaijan are  incompatible with country`s preparations to host COP29
"We are waiting!", Russian side expects Pashinyan`s participation in  EAEU summit
Protests in Armenia: roads, streets are closed; police use  disproportionate force to detain citizensProtests in Armenia: roads, streets are closed; police use  disproportionate force to detain citizens
Legitimate borders are very the guarantee of security that is talked  about a lot - RA NA SpeakerLegitimate borders are very the guarantee of security that is talked  about a lot - RA NA Speaker
Zakharova: How should CSTO actually act when Armenian leadership  itself decided to transfer several settlements to Azerbaijan?Zakharova: How should CSTO actually act when Armenian leadership  itself decided to transfer several settlements to Azerbaijan?
Vladimir Vardanyan: it is important to develop Armenian-French  cooperation at regional and local levelsVladimir Vardanyan: it is important to develop Armenian-French  cooperation at regional and local levels
Yeghishe Kirakosyan: European Court,UN Security Council have never  considered Armenia aggressor or occupierYeghishe Kirakosyan: European Court,UN Security Council have never  considered Armenia aggressor or occupier
Zakharova considers reports about recognition of Artsakh as part of  Azerbaijan back in 2020 by Russian President `shameless lie` and  `falsehoods`Zakharova considers reports about recognition of Artsakh as part of  Azerbaijan back in 2020 by Russian President `shameless lie` and  `falsehoods`
Political analyst:  only way to change situation in Armenia is  extraordinary parliamentary electionsPolitical analyst:  only way to change situation in Armenia is  extraordinary parliamentary elections
U.S. welcomes border delimitation process between Armenia-AzerbaijanU.S. welcomes border delimitation process between Armenia-Azerbaijan
If left without international support, the Armenian Genocide of 1915  will be finalized in the coming weeks and months - Robert F. KennedyIf left without international support, the Armenian Genocide of 1915  will be finalized in the coming weeks and months - Robert F. Kennedy
Those consigning Armenian Genocide to oblivion will not digest it -  Robert Kocharyan Those consigning Armenian Genocide to oblivion will not digest it -  Robert Kocharyan 
Russian pianist Ilya Ramlav to perform in Yerevan Russian pianist Ilya Ramlav to perform in Yerevan 
Armenia`s authorities plan demining of section near Kirants bridge Armenia`s authorities plan demining of section near Kirants bridge 
Situation in Tavush remains tenseSituation in Tavush remains tense
Armenia plans to open consulate general in TabrizArmenia plans to open consulate general in Tabriz
Summer conscription starts in Armenia Summer conscription starts in Armenia 
Armenia`s government proposes reviewing procedure for admission to  higher schoolsArmenia`s government proposes reviewing procedure for admission to  higher schools