Նախօրեին
Հայաստանի Բանկերի միությունում տեղի է ունեցել Հայաստանում գործող բանկերի
ղեկավարների և միջազգային կառույցների` Համաշխարհային բանկի (ՀԲ), Արժույթի
Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) և
Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (ՄՖԿ) ներկայացուցիչների հանդիպումը:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը հայտնի է դարձել արժանահավատ աղբյուրներից, օգոստոսի 28-ին
հանդիպման մասնակիցները ՀԲՄ գրասենյակում քննարկել են հարցեր և պրոբլեմներ, որոնք
կարևոր համակարգային նշանակություն ունեն երկրի ֆինանսա-բանկային ոլորտի հետագա
զարգացման համար: Մասնավորապես, մանրազնին վերլուծվել է վերջերս ՀՀ խորհրդարանի
կողմից ընդունված և շրջանառության մեջ դրված պրոբլեմային օրինագծերը, որոնք կապված
են մի շարք օրենսդիրների նախաձեռնությունների հետ: Քննարկվել են նաև ԴԱՀԿ և ՀՀ ԿԲ
ֆինանսական հաշտարարի գործունեությանը, ինչպես նաև դատական համակարգին առնչվող
հարցեր:
Հայաստանում
գործող բանկերի ղեկավարները և միջազգային կառույցների ներկայացուցիչները դիմել են
նաև պրոբլեմային այն հարցերին, որոնք խոչընդոտում են Հայաստանի բանկային համակարգի
զարգացումը, նշելով նաև վարկատուի և վարկառուի իրավունքների հավասարակշռված
պաշտպանության ստեղծման անհրաժեշտույթունը: Հանդիպման մասնակիցները նշել են, որ
բոլոր այս հարցերի հնարավոր լուծումները և պայմանավորվել հետագայում նույնպես
համագործակցել, որն ուղղված կլինի առաջացած պրոբլեմների լուծմանը և նոր
մարտահրավերների դիմակայմանը: