Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել միայն
խաղաղ բանակցությունների ճանապարհով, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն
Հեֆերնը:
Դեսպանը հիշեցրել է այն
հանգամանքը, որ ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որն զբաղվում է
միջնորդությամբ հակամարտության կարգավորման գործում: Աջակցություն հայտնելով բոլոր
նրանց, ովքեր տառապում են սահմանի մոտ և
շփման գծում տեղի ունեցող միջադեպերի ընթացքում, դեսպանն ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ
դատապարտում է ռազմատենչ հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի խախտումները:
Հեֆերնը նաև հիշեցրել է,
որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի վաղ վերահաստատել էր դիրքորոշումը ղարաբաղյան
հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ: Նա հույս է հայտնել, որ ապագայում
կկայանա նախագահների մակարդակով հանդիպում, ընդգծելով, որ միայն խաղաղ
բանակցությունների ճանապարհով կարելի է լուծել ղարաբաղյան հակամարտությունը: