Եզդիների
հարցի նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշումը վկայում է, որ խոսքը վերաբերում է
նացիստական պետությանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում
եզդիների բնակեցմանը հակազդելու Ադրբեջանի կոչը ԵԱՀԿ-ին:
«Նրանց համար ավելի ընդունելի է եզդիների ցեղասպանության
շարունակումը, քան նրանց փրկությունը, նույնիսկ, եթե մի քանի մարդ կարողանա ինչ-որ
կերպ հասնել մինչև Լեռնային Ղարաբաղ», - նշել է Բաբայանը: Այդ համատեքստում նա
հավելել է, որ միջազգային հանրությունը նման հայտարարություններից հետո պետք է
պատժամիւոցներ սահմանի այդ պետության նկատմամբ: «Փաստորեն, Ադրբեջանի
հայտարարությունը եզդիների ցեղասպանության շարունակություն է», - նշել է ԼՂՀ նախագահի
մամուլի քարտուղարը:
Նրա ասելով, ավելի վաղ Արցախը քաղաքական դիրքորոշում էր արտահայտել
այդ հարցի նկտամամբ: «Մենք կարծում ենք, որ տեղի է ունենում եզդի ժողովրդի
ցեղասպանություն: Միջազգային հանրությունը և համապատասխան մարմինները պետք է
հակազդեն: Մենք նաև կարծում ենք, որ եզդիները հայ ժողովրդի մի մասն են, նրանք մեզ
հետ միասին անցել են բոլոր
դժվարությունները, փաստորեն, մենք ունեն ընդհանուր ճակատագիր, համենայն դեպս`
վերջին մի քանի հարյուրամյակներում, ուստի այն, ինչ տեղի է ունենում եզդիների հետ,
մենք հավասապես վերագրում ենք հայ ժողովրդին, այսինքն, եզդիների ցեղասպանությունը
հայ ժողովրդի ցեղասպանություն է: Ահա ինչպիսին է մեր դիրքորոշումը: Մենք նաև
արտահայտվել են այն մասին, որ պատրաստ ենք մեր ուժերի սահմաններում աջակցություն
ցույց տալ, իսկ թե այն ինչ տեսքով կլինի, ցույց կտա ժամանակը», - եզրափակել է
Բաբայանը:
Ինչպես արդեն հաղորվել է, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական
ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը տեղեկացրել է, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ
է արել հակազդել «Լեռնային Ղարաբաղում եզդիների ապօրինի բնակեցմանը»: «Նման
փորձերն ու գործողությունները խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային
գործընթացին և հակասում Ժնևի չորրորդ կոնվենցիային», - ասել է նա:
Հիշեցնենք,
որ Հայաստանի եզդիների համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանն ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել էր, որ Եզդիների համաշխարհային միությունը որոշել է Արցախում բնակեցնել 200 եզդի ընտանիքների, որոնք բռնության ենթրակվել Իրաքի հյուսիսում: Նրա ասելով, Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ընդունելու եզդի ընտանիքներին և սատարել նրանց դժվար պահին: Ավելի վաղ ԼՂՀ նախագահի
մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ Արցախը պատրաստ է եզդիների
ընդունել Իրաքից: Նրա ասելով, ԼՂՀ իշխանությունները դատապարտում են Իրաքի եզդի
բնակչության նկատմամբ իրականացվող գործողությունները:
Իրաքի
հյուսիսում զինված հակամարտությունն սկսվել է Մոսուլի վրա «Իրաքի և Լևանտի
իսլամակամ պետություն» կազմակերպության մեկշաբաթյա հարձակումից հետո: Իրաքի
մեծությամբ երկրորդ քաղաքի` Մոսուլի շուրջ 500 հազար բնակիչներ փախել են քաղաքից:
ԻԼԻՊ գրոհայիններն իրենց գրաված տարածքներում զանգվածային մահապատիժներ են
իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ: Հայտնի
է, առնվազն, մի քանի հարյուր մահապատժի ենթարկվածների մասին: Մարտական
գործողություններն ուղեկցվում են քրիստոնյան փոքրամասնության և եզդիների
զանգվածային բնաջնջմամբ: Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով, հակամարտության գոտում
արդեն 10 հազարից ավելի քրիստոնյա ու եզդի է զոհվել: