Որոտանի ՀԷԿ կասկադը պետք է մնա հայոց պետության սեփականություն: Նման տեսակետի
կողմնակից է Հայրենի արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Օգոստոսի 20-ին մամուլի ասուլիսում նա նշել է, որ
կասկադում արտադրվող էլեկտրաէներգիայի արժեքը ամենացածրներից մեկն է
հանրապետությունում: Միության ղեկավարի կարծիքով, արդյունավետ գործող
ձեռնարկությունները չի կարելի վաճառել:
Ավելին, կասկադի վաճառքը ապագայում կհանգեցնի սակագների աճի: Սաֆարյանն ընդգծել է,
որ Միությունը հանդես է գալիս ոչ թե հնարավոր ներդրողների, այլ կասկադը վաճառելու
բուն գաղափարի դեմ:
Հիշեցնենք,
որ 2013 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովը հավանություն է տվել
«Որոտանի ՀԷԿ կասկադ» պետական ՓԲԸ ամերիկյան ContourGlobal-ի
դուրստր կառույցնի` ContourGlobal Hidrocaskade ՓԲԸ-ին
վաճառքի գործարքին, որը պատրաստակամություն է հայտնել 180 մլն դոլար ներդնել
կասկադում: