Սեպտեմբերի 29-ից «HayTar»
հավելվածն արդեն անվճար է: Այդ մասին հաղորդել է կրթության և
գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում:
Աշոտյանը հիշեցրել է, որ ՀՀ ԿԳՆ-ն բանակցում էր APPLE սարքավորումների համար առաջին հայատառ ստեղնաշարի ստեղծողների հետ այն անվճար դարձնելու մտադրությամբ: «Շտապում եմ ձեզ ուրախացնել, որ մեր համատեղ ջանքերով այսօրվանից HayTar հավելվածը անվճար է բոլոր օգտատերերի համար», - հայտարարել է նախարարը` շնորհակալություն հայտնելով ծրագրի հեղինակներին: Նա նաև հավելել է, որ այդ նախաձեռնության համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվել: Եղել է, պարզապես, բարի կամքի դրսևորում: