ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 9-րդ ամենամյա օլիմպիադայի գլխավոր գործընկերը: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Երևանում՝ կազմակերպիչ` «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական կենտրոնում:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Ընկերության
մամուլի ծառայությունից, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն
օլիմպիադայի գլխավոր գործընկերոջ դերն առաջին անգամ ստանձնել է 2010 թվականին՝
անցած հինգ տարիների ընթացքում ամենամյա միջոցառման կազմակերպման համար
նվիրաբերելով ավելի քան 42 միլիոն ՀՀ դրամ: Օլիմպիադայի երիտասարդ մասնակիցներն
այս տարի ներկայացրել են 22 երկիր. Արգենտինան, ԱՄՆ-ը, Բելառուսը, Գերմանիան,
Եգիպտոսը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը, Հնդկաստանը, Հոնգ Կոնգը, Հորդանանը,
Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան,
Ուրուգվայը, Չինաստանը, Պերուն, Ռուսաստանը, Սերբիան, Վիետնամը, Վրաստանը և
Ֆիլիպինները:
Օլիմպիադան զգալի
դեր ունի միկրոէլեկտրոնիկայի ոլորտում կրթության առաջխաղացման հարցում և նպաստում
է Հայաստանում և մասնակից երկրներում ոլորտի շարունակական զարգացմանը:
Զքւգահեռաբար, այն օգնում է ճանաչել, գնահատել մինչև 30 տարեկան բազմաթիվ
տաղանդավոր ինժեներների և խթանել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նրանց առավել ակտիվ
ներգրավվածությանը: Ամենամյա միջոցառման նպատակը միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում
երիտասարդ մասնագետների հանրույթն ընդլայնելն ու մասնակիցների գիտելիքների
մակարդակը գնահատելն է: Դա բխում է
տարածաշրջանային կրթական ծրագրերն առկա պահանջներին համապատասխանեցնելու
հրամայականից:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը
մշտապես աջակցել է ՏՀՏ ոլորտում տաղանդավոր երիտասարդներ բացահայտելուն ուղղված
նախաձեռնություններին: Հայ երիտասարդների ինքնադրսևորմանն աջակցելու՝ մեր
երկարաժամկետ ռազմավարությունը բխում է այն հիմնարար և անկոտրում համոզմունքից, որ
Հայաստանն ունի պայծառ ապագա, և այն մեր երիտասարդների ձեռքերում է: Որքան
աջակցենք երիտասարդներին, այնքան մեր երկիրն ավելի մրցունակ կդառնա աշխարհում՝
դիմակայելով միջազգային և տարածաշրջանային մարտահրավերները: Առաջադեմ, հմուտ և
երկրի ապագային հավատացող երիտասարդություն ունենալը համազոր է ազգային ինքնության
և անվտանգության այնպիսի երաշխավոր ունենալուն, ինչպիսին, օրինակ, ազգային բանակն
է: Տեխնոլոգիաներն ու գիտելիքը երկրի զարգացման հիմքն են: Դրանք երաշխավորում են Հայաստանի
հզորացումն ու առաջխաղացումը: Տաղանդավոր երիտասարդները երկարաժամկետ կտրվածքում
նպաստելու մեր հայրենիքի կենսունակությանը,
երկրի կայացմանն ու սերունդների
բազմակողմանի զարգացմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր
տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Օլիմպիադայի շրջանակում
մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը և փորձարկումը»,
«Անալոգային և խառն ազդանշանային IC նախագծումը և փորձարկումը», «Կիսահաղորդիչ
սարքերը և տեխնոլոգիաները», ինչպես նաև «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման
մաթեմատիկական և ալգորիթմային խնդիրները»:
Հայաստանում
միկրոէլեկտրոնիկայի միջազգային իններորդ օլիմպիադայի հաղթողներին մրցանակները
հանձնվել են գալա-միջոցառմանը: Առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը ՎիվաՍել-ՄՏՍ-ի
կողմից ստացել է արժեքավոր նոութբուք:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: