Արագ բուժման կարիք ունեցող երեխաներին օգնելու նպատակով
«Ամերիա» ընկերությունների խմբի կազմակերպած բարեգործական աճուրդը հավաքեց 30.6
մլն.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում
հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Տնօրինության նախագահ Արտակ
Հանեսյանը, աճուրդի ընթացքում հավաքված ողջ գումարը կկրկնապատկվի Խմբի միջոցների
հաշվին (մինչև 61.2 մլն.դրամ) և կուղղվի օնկոլոգիական, գեմատոլոգիական
հիվանդություններով, յուվենալ արտրիտով և այլ հիվանդություններով տառապող երեխաների
բուժմանը:
Նրա խոսքով, վերջին 4 աճուրդների արդյունքում, ինչպես
նաև ուղղակի ֆինանսական ներդրումների միջոցով և Ամերիա Խմբի ու նրա գործընկերների,
հաճախորդների ու թիմի մյոս անդամների համատեղ ջանքերով հավաքվել է մոտ 300
մլն.դրամ, ինչի արդյունքում փրկվել է 100 երեխայի կյանք: «Ծանր հիվանդություններ
ունեցող երեխաներին օգնելը մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության
անբաժանելի մասն է կազմում, իսկ այս գործում ավանդ ունենալը համարում
եմ`պարտք»,-ասել է Ա.Հանեսյանը:
Արդեն ավանդական միջոցառումն այս տարի ընթացավ «Սպորտը
հանուն կյանքի» կարգախոսով: Թվով հինգերորդ աճուրդը կազմակերպվել էր «Մեգա Սպորտ»
և Project Hope ընկերույթունների
աջակցությամբ: Աճուրդում ավելի քան 20 խմբաքանակով ներկայացվել են հայ
և արտասահմանյան միջազգային կարգի մարզիկների մարզական իրերն ու սարքավորումները,
սպորտի աստղերի ստորագրությամբ: Դրանց թվում են`Արթուր Աբրահամի ու Վիկ Դարչինյանի
Ռոնդա Ռոուզի, Օսկար դել լա Խոյայի, Ալեքսանդր Միսկիրտչյանը ձեռնոցները, Հայաստանի
ֆուտբելի հավաքականի անդամներ Հենրիխ Մխիթարյանի, Յուրի Մովսիսյանի
ստորագրություններով գնդակներ, ինչպես նաև տարբեր հանրահայ մազիկների
ստորագրություններով համազգեստներ: Միջոցառմանը մասնակցել են նաև հայ ընբիշ Լևոն
Ջուլֆալակյանը, հանրահայտ մարմնամարզիկ Ալբերտ Ազարանը, գրոսմեյստեր Սմբատ
Լպուտյանը և ուրիշներ:
Բարեգործական աճուրդին օժանդակել են նաև Mega Toys, GN
Systems ընկերությունները, չեխական
«Կառլոֆֆ» ռեստորանը և Արմենիա Մարիոտտ հյուրանոցը:
Դեկտեմբեևւ 15-ին Ամերիան
անց է կացնում նաև առցանց-աճուրդ, որտեղ կներկայացվեն նախօրեին կայացած աճուրդում
չվաճառված առարկաների մի մասը, ինչի մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ
Ամերիաբանկի կայքում (հ/հ - 1570036910764400), նաև հետևյալ հղումով` https://online.ameriabank.am/CSRpayment/frm_userdetails.aspx?lang=am:
«Ամերիա»
ընկերությունների խումբը հայաստանյան շուկայի առաջատար ֆինանսական և խորհրդատվական
ընկերոյթուններից է: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է և ներդրումային,
կորպորատիվ ու մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային
լուծումների համալիր փաթեթի տեսքով: Ամերիաբանկի միակ սեփականատերն է Америя Групп CY Ltd ըկերությունը: