Հայաստանում լեռնահանքային ձեռնարկությունները շրջակա միջավայրը սնդիկով աղտոտման հիմնական աղբյուրներից մեկն են, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ ՀԿ փորձագետ Քնարիկ Գրիգորյանը:
Նա ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ իրենց մեջ վտանգ են պարունակում նաև ցեմենտ և քլոր արտադրող ձեռնարկություննեհո: Բացի այդ, փորձագետների ուշադրության կենտրոնում են գտնվում աղբակույտերը, որտեղ նետվում են սնդիկ պարունակող ցերեկային լուսի լամպերը: Նրա խոսքով, անցկացված հետազոտությունները պարզել են նաև սնդիկի պարունակություն Հայաստան ներկրված չինական արտադրության մանկական շրթներկում: Գրիգորյանն ընդգծել է սնդիկը մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ կուտակվելով մարդու օրգանիզմում`կարող է հանգեցնել լսողական և տեսողական խախտումների, անեմիայի:
Ելնելով դրանից`փորձագետները հուսով են, որ Հայաստանը կմիանա Մինամատայի կոնվենցիային, որը, մասնավորապես, կարգավորում է մետաղի առևտուրը և դրա օգտագործումն արդյունաբերական գործընթացներում, ինչպես նաև շրջակա միջավայրի սնդիկային աղտոտման նվազեցմանն ուղղված միջոցներ նախատեսում: Կոնվենցիան բաց կլինի ստորագրման համար այս տարի Մինամատայում /Ճապոնիա/ կայանալիք հատուկ խորհրդաժողովի ժամանակ: Գրիգորյանը տեղեկացրել է, որ Հայաստանում լիազոր մարմինները դրական են արձագանքել հիշյալ նախաձեռնությանը, և այժմ առաջարկությունների փաթեթը ներկայացված է ՀՀ ԱԳՆ քննարկմանը: