«Անելիք Բանկ» ՓԲԸ,
շարունակելով հնարավորինս պարզ և արագ
դարձնել վարկավորման գործընթացը, սույն թվականի օգոստոսի 26-ից իր հաճախորդներին է
առաջարկում նոր` ՊԱՐԶ-ԱՐԱԳ ԷՔՍՏՐԱ քարտային վարկերը: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկը տրամադրվում է
միայն ԱՄՆ դոլարով, առավելագույնը 1.400 ԱՄՆ դոլարգումարի չափով, 60 ամիս մարման
ժամկետով և 16.8% տարեկան տոկոսադրույքով, առանց եկամուտը հաստատող փաստաթուղթի:
«Անելիք Բանկը հավատարիմ
մնալով իր որդեգրած ռազմավարության
սկզբունքներին` շարունակելու է իր հաճախորդներին առաջարկել առավել մատչելի և
հասանելի բանկային գործիքներ: ՊԱՐԶ-ԱՐԱԳ ԷՔՍՏՐԱ քարտային վարկատեսակը հանդիսանում
է մեր որդեգրած ճկուն ռազմավարության
ապացույցներից մեկը: Այս վարկատեսակի
առավելությունն այն է, որ այն տրամադրվում է անհամեմատ ցածր` 16.8% տարեկան
տոկոսադրույքով»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ
գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ
լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.anelik.am/ էլեկտրոնային կայք:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության` Հայաստանի ԲՎանկերի Ֆինանսական Վարկանիշի, Անելիք Բանկը մի շարք
մանրածախ վարկային պրոդուկտներ ներդնելով ցուցադրեց բանկային շուկայի ամենաբարձր
աճի տեմպերը, ինչպես սպառողական, այնպես էլմասնրածախ վարկավորման գծով
ընդհանրապես: Այսպես, բանկի սպառողական վարկավորման ծավալը 2014-ի առաջին
կիսամյակում աճել է 35% (ընդհանուր շուկայի մասշաբով նվազելով 28.5%), իսկ
ֆիզիկական անձանց վարկերը` 40% (ընդհանուր շուկայի մասշաբով նվազելով ընդամենը
8.2%): Երկրորդ եռամսյակում բանկի սպառողական վարկավորման ծավալներն ավելացել են
19%, ֆիզիկական անձանց վարկավորումը`21%, տարեկան կտրվածքով` համապատասխանաբար
կազմելով 48.5% 53.3%: Մի շարք մառտչելի և պահանջված վարկային պրոդուկտների
ներդրման արդյունքում Անելիք Բանկը 2014 թվականին հունվարի 1-ին ձևավորեց 19.3
մլրդ.դրամի սպառողական պորտֆել, թռիչք կատարելով դեպի առաջատարների տասնյակը,
հաստատվելով այնտեղ երկրորդ եռամսյակում:
Նշենք,
որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L. բանկը, որը
2013-ի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.25 %-ից հասցրեց հասցրեց 100%-ի: