ՀՀ դրամի փոխարժեքի
ճշգրտումն ինֆլյացիայի և ֆինանսական կայունութան հետ կապված լուրջ ռիսկեր չի
պարունակում: Նման պաշտոնական հայտարարությամբ է հանդե եկել ՀՀ Կենտրոական բանկի
խորհրդի ադամ Արմենակ Դարբինյանը, ընդգծելով, որ դրամի փոխարժեքի ճշգրտումը
թելադրված էր գոյություն ունեցող արտաքին օբյեկտիվ գործոններով` տնտեսական աճի
դանդաղումով, գործընկեր-երկրների ազգային արժույթների արժեզրկումով, ինչպես նաև
աշխարհի մի շարք շուկաների ապրանքա-հումքային միտումներով:
«Մեր սթրես-թեստերը ցույց են տալիս, որ ֆինանսական
կայունությունը պահպանելու համար նման ճշգրտումը լուրջ ռիսկեր չի
պարունակում»,-նշել է նա, միաժամանակ հավաստելով, բոր ոլոր գործընթացները գտնվում
են Մեգառեգուլյատորի հսկողոթյան ներքո, և ԿԲ-ն իր քաղաքականության շրջանակներում
կանի ամեն ինչ, որպեսզի բացառի սպեկուլյատիվ երևոյթները շուկայում և պահպանի
ֆինանսական կայունությունը:
Ըստ Ա.Դարբինյանի, ԿԲ այս քայլը թույլ է տալիս լուծել
երկու պրոբլեմ` աջակցել հայկական արտահանման մրցունակությանը և ապահովել Հայաստան
հոսող տրանսֆերտների վճարունակությունը, որոնց ակտիվ սեզոնն ընկնում է նախատոնական
փուլին: Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, նա պարզաբանել է, որ
Հայաստանի միջազգային պահուստները պետք է ապահովեն ներմուծման առնվազն երեքամսյա
ծածկույթ, իսկ ներկայումս Հայաստանի միջազգային պահուստները գերազանցում են
ծածույթի սահմանը: «Հետևաբար, այստեղ նույնպես չկան շուկայում կայունություն ապահովելու գծով
ռիսկեր»,-հավելել է նա:
Ինչ վերաբերվում է ինֆլյացիոն ազդեցությանը, ապա
Դարբինյանը նշել է, որ ներկայումս ինֆլյացիան գտնվում է թույլատրելի նպատակային
տիրույթի ներքին շեմին: «Տարեվերջին և հաջորդ տարի, եթե անգամ չբացառենք
անկանխատեսելի ռիսկերը, ինֆլյացիան կտատանվի թույլատրելի տիրույթում, որն
ամրագրված է դրամավարկային քաղաքականության ծրագրում, կազմելով 4%(+/- 1%):
Տարեկան ինֆլյացիան հոկտեմբերի վերջին կազմել է 2.2%, իսկ տարեսկզբի
համեմատ`0.2%»,-նշել է նա: Համաձայն ՀՀ ԿԲ 2014 թվականի 4-րդ եռամսյակի
դրամավարկային քաղաքականության ծրագրի, ինֆլյացիան տարեվերջինբ կկազմի 3.2%:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը դրամի
նկատմաբ նոյեմբերի 21-ի համեմատ աճեց 16.6 կետով (419 դրամից մինչև 435 դրամ),
նորացնելով ութամյա մինիմումը:
Ըստ ՀՀ
ԿԲ վերջին տվյալների, Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014 թվականի
3-րդ եռամսյակոմ կազմել են 1.663 մլրդ.դոլար, եռամսյակում նվազելով 6.7%: