«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ նրա
որդին` Շահեն Հարությունյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ:
Դատավճիռը կայացվել է հոկտեմբերի 17-ին` Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Պատիժը կրելու ժամկետը հաշվվում է 2013
թվականի նոյեմբերի 5-ից, երբ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվեցին`
Ազատության հրապարակում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների
հետ ընդհարումների արդյունքում:
Շանթ
Հարությունյանի համախոհներից առավել խիստ պատժի է դատապարտվել Վահե Մկրտչյանը` 7
տարի ազատազրկման: Այդ գործով մյուս ամբաստանյալներից Ալբերտ Մարգարյանը դատապարտել է 6 տարի ազատազրկման,Սևակ Մնացականյանը` 5,5 տարի ազատազրկման,
պահեստի գնդապետ Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանը և Ավետիս Ավետյանը
դատապարվել են 5 տարի ազատազրկման, Հայկ Հարությունյանը` 4,5 տարի ազատազրկման, Ալեքս Պողոսյանը և Մկրտիչ Հովհաննիսյանը` 4 տարի ազատազրկման, Արմեն Հովհաննիսյանը, ով 20 տարի ծառայել է հայոց բանակում,
դատապարտվել է 2 տարի ազատազրկման, իսկ Տիգրան Պետրոսյանի համար սահմանվել է ամենամեղմ պատիժը` 1 տարի ազատազրկում։
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից դեպի պետության ղեկավարի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը: Տեղի էին ունեցել բախումներ, Ոստիկանության պնդմամբ, իր աշխատակիցների ուղղությամբ նետվել էին ինքնաշեն պայթուցիկ փաթեթներ, Հարությունյանի կողմնակիցները կիրառել էին նաև մահակներ: Ոստիկանները բերման էին ենթարկել 38 մարդրու, նրանցից 20-ին ձերբակալել էին: Ավելի ուշ
տասից ավելի ձերբակալվածների
կալանավորեցին: