Arminfo.info



 Շաբաթ, 4 Հոկտեմբերի 2014

Ստեփանյան Դավիթ

ՎահանՎարդապետյան. Հոկտեմբերի 10-ը կդառնա հայակենտրոն կուսակցությունների շուրջ հասարակության համախմբման կուլմինացիայի օր

ՎահանՎարդապետյան. Հոկտեմբերի 10-ը կդառնա հայակենտրոն կուսակցությունների շուրջ հասարակության համախմբման կուլմինացիայի օր

2014 թ. քաղաքական աշունը բավականին թեժ ստացվեց, և, ըստ ամենայնի, խորհրդարանական կրքերի հանգուցալուծումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ի հանրահավաքում: Այդպես չե՞ք կարծում:


 


2014 թվականի թեժ քաղաքական աշունը ժամանակի ընթացքում ավելի կթեժանա, և դա կհանգեցնի համապատասխան արդյունքի: Մի երկու տարի առաջ ոչ ոք մտածել անգամ չէր կարող, թե ՀԱԿ, ԲՀԿ և ՙԺառանգության՚ մեկ հարթակում հայտնվելը, ինչն այն ժամանակ պատրանք էր թվում, կարող է իրական ուրվագծեր ստանալ: Այսօր դա կատարված փաստ է: Նշեմ, որ հենց դրա արդյունքում Ազգային ժողովն իր բովանդակությամբ կտրուկ տարբերվում է նախորդ գումարումների խորհրդարանից, ԱԺ ամբիոնը, վերջապես, վեր է ածվել քաղաքական բանավեճերի և քննարկումների սեղանի: Իշխանությունից ԲՀԿ հեռացման գործընթացն սկսվել է դեռ 2011 թվականին` իր քաղաքական վերլուծությունում այդ սցենարը նախանշած նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կանխատեսմամբ: Ի դեպ, ԲՀԿ-ն արդեն պատրաստ էր հեռանալ իշխանությունից` շահավետորեն առանձնանալով մյուս իշխանամետ ուժերից ժողովրդին ծառայելու և օգտակար լինելու պատրաստակամությամբ: Վերջին տարիներին այդ կուսակցությունն ապացուցել է իր հավատարմությունը ՙՄեր խոսքը`գործ է՚ կարգախոսին: Իշխանությունից ԲՀԿ հեռանալը և համագործակցությունը ՀԱԿ-ի հետ սկսվել է հենց դրանից հետո`չնայած իշխանությունների կողմից այդ համագործակցության ճանապարհին ստեղծվող բազմաթիվ խոչընդոտներին:


 


Այսինքն`այստեղ ևս զերծ չենք մնացել ավանդական սցենարի կիրառումի՞ց:


 


Անշուշտ: Մենք ապրում ենք բավականին հետաքրքիր երկրում, որտեղ իշխանությանը դիմակայող ընդդիմությանն իր հերթին դիմակայում է իր, նշանակվող ընդդիմությունը: Այդ նշանակվող ՙընդդիմադիրներն՚ ամեն ինչ արեցին մեր համագործակցությունը կանխելու համար, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը դարձել է հանրային պատվերի արդյունք, նրանց ջանքերն ի սկզբանե դատապարտված էին պարտության: Հայաստանում առկա իրավիճակի իրական բեկման միակ հնարավորությունն այդ երկու հիմնական հայ-կենտրոնամետ քաղաքական ուժերի համագործակցությունն է, որոնք արդեն համախմբել են հասարակությունը և ունեն հետագա համախմբման վիթխարի ներուժ: Եվ պետք է միայն ողջունել է այն հանգամանքը, որ ՙԺառանգությունը՚ կանգնած է ՀԱԿ և ԲՀԿ կողքին: Չեմ կարող չնշել ՀԺԿ և անձամբ նրա առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի ավանդը հանրապետությունում համաժողովրդական շարժման կայացման գործում: Այդ պատճառով հոկտեմբերի 10-ի հանրահավաքը կդառնա այդ չորս ուժերի շուրջ հասարակության համախմբման և այդ նույն հասարակությունից հանրապետականների մեկուսացման կուլմինացիան:


 


Սակայն, իշխանություններին, ըստ երևույթին, հաջողվել է ընդդիմությունից անջատել ՀՅԴ-ին…


 


Նման սցենարը որոշակի իմաստով կանխատեսելի էր: Իր նախապատվություններում և կողմնորոշումներում մշտապես տատանվող քաղաքական ուժն ի զորու չէ բարենպաստ ազդել արդարություն պահանջող ժողովրդի վրա: Այդուհանդերձ, հուսով եմ, որ շարքային դաշնակցականներն այդ ամենից անհրաժեշտ հետևություններ կանեն և կմասնակցեն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:


 


Կարելի՞ է արդյոք նշել, որ հասարակական դժգոհությունն արդեն հասել է իշխանություններին իրական վերջնագիր ներկայացնելու համար անհրաժեշտ եռման կետի:


 


Այսօր արդեն բոլորը, այդ թվում` միայնության մեջ հայտնված հանրապետականները հասկանում են արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը Հայաստանում:


Դա հասկացել է, նույնիսկ, Սերժ Սարգսյանը` դատելով նոր քաղաքական փուլ թևակոխելու մասին նրա հայտարարությունից: Ակնհայտ է, որ նա գիտակցում է, թե ինչ վտանգներ և փոփոխություններ է իր մեջ կրում այդ քաղաքական փուլն` անձամբ իր համար: Շատերն արդեն հասկացել են, որ խրամատների մասին բարձրաձայնող Սարգսյանը, իրականում, ինքն է «խրամատային քաղաքականությունե վարում դեռ 2008 թվականի մարտի 1-ից: Եվ նրա ՙխրամատում՚, ի դեպ, կարճատև, պակասում էր միայն տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանը: Նույնիսկ բարոյականությունից հեռու մարդիկ այսօր չեն կարող հասկանալ, թե ինչպես կարելի էր այդպիսի մարդուն դարձյալ մարզպետ նշանակել: Մեր հասարակությունը փոփոխությունների կարիք ունի, իսկ վտանգավոր և կեղծ ճանապարհը, որով այսօր ընթանում է Հայաստանը, կասեցման կարիք ունի, քանի որ իշխանությունը բազմիցս խաբել է և շարունակում է խաբել ինչպես սեփական ժողովրդին, այնպես էլ օտարերկրյա գործընկերներին: Միայն այդպիսի իշխանությունը կարող էր երեք տարի ընթանալ Եվրամիության հետ AA и DCFTA ստորագրման ուղղությամբ, իսկ հետո հայտարարել Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին: Որտե՞ղ ենք մենք հայտնվել այսօր: Աշխարհի ծայրին, և ես դա ասում էի դեռ ապրիլին: Նման որակի ոչ լեգիտիմ իշխանությամբ Հայաստանն այլ տեղում չէր էլ կարող հայտնվել: Ժողովրդի վստահությունը չվայելող վարչախումբն իր գործողություններում հետապնդում է միայն մեկ նպատակ` ամեն գնով մնալ իշխանության ղեկին` փորձելով ներքին լեգիտիմության բացակայությունը լրացնել արտաքին աջակցությամբ: Միանգամայն տրամաբանական է, որ ուժի տարբեր աշխարհաքաղաքական կենրոններին իշխանությունների հակասական խոստումների արդյունքում այսօր Հայաստանը անհուսալի գործընկերոջ հեղինակություն ունի և մեկուսացման մեջ է հայտնվել: Եվ եթե նախկինում մենք ասում էինք, որ սեփական ճակատագրի շուրջ բանակցային գործընթացից դուրս է հայտնվել Արցախը, ապա այսօր վստահությամբ կարելի է նշել, որ իր շուրջ աշխարհաքաղաքական գործընթացներից դուրս է հայտնվել արդեն Հայաստանը: Ոչ լեգիտիմ իշխանության հետ առանձնապես հաշվի չեն նստում, նրան ընդամենը հարկադրում են: Միայն այդպիսի իշխանությունից ձերբազատվելով, ստեղծելով ժողովրդավարական ինստիտուտներ, հնարավոր կդառնա նաև Հայաստանի հեղինակության վերականգնումը:


 


Չեմ կարող չհարցնել Ձեզ հանրապետականների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների մասին: Արդյո՞ք քաղաքական ասպարեզից նախագահական ընտրությունների համակարգի վերացումը կարելի է գնահատել որպես առնվազն առաջիկա 10 տարում սեփական վերարտադրությունն ապահովելու փորձ:


 


2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը զավթած վարչախումբը, որը խախտել և ոտնահարել է բոլոր սահմանադրական նորմերը, բարոյական իրավունք չունի անգամ արտաբերելու Սահմանադրություն բառը: Սահմանադրությունը բարեփոխելու մասին մտածելու համար հարկավոր է, գոնե, հետևել գործող Սահմանադրության նորմերին: Իշխանությունների կողմից հիմնական օրենքն անտեսելու արդյունքում այսօր Հայաստանում ամեն ինչ կեղծ է. սոցիոլոգիան, բնակչության մարդահամարի տվյալները, ընտրությունների արդյունքները: ՀԱԿ-ն ի սկզբանե հանդես է եկել հիմնական օրենքի բարեփոխման դեմ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող Սահմանադրության համաձայն, նույն մարդը հնարավորություն չունի երկու անգամ առաջադրվել նախագահի պաշտոնի համար, այն բարեփոխելու փորձը ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանությունը ցմահ զավթելու հայտ:


Ընդ որում, յուրաքանչյուրի համար հասկանալի է, որ վարչախումբը ոչ մի պատասխանատվություն չի կրի հերթական ՙսահմանադրական՚ վերարտադրության համար: Հետևաբար, վարչակազմի դեմ պայքարում խամախմբումից խուսափող բոլոր ուժերը, որոնք դառնում են ՙհանրաքվեի՚ մասնակից, աջակցում են Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը: Եվ միայն հասարակության համախմբումը, միասնական պատասխանն Ազատության հրապարակից իրապես կձախողի այդ գործողությունը: Այդ հարցը նույնիսկ պետք չէ քննարկել, այն հարկավոր է վերացնել սաղմնային վիճակում, և այն ժամանակ այն ի վերջո ինքնըստինքյան կհանգեցնի արտահերթ ընտրությունների: Մենք մեզ չենք կարող թույլ տալ նման շքեղություն` սպասել 2018 թվականի ընտրություններին, քանի որ իշխանությունը հղի է լուրջ վտանգներով` ընդհուպ Հայաստանի ազգային անվտանգությունը:


Իսկ արդյո՞ք Ազատության հրապարակի ձայներից չի օգտվի Ռոբերտ Քոչարյանը:


Քոչարյանը և համաժողովրդական շարժումն իրենց բնույթով հակադիր են, ուստի դրանց միջև կապ փնտրելն անհեթեթություն է: Ես վճռականորեն դատապարտում եմ այն մարդկանց, ովքեր ձգտում են Քոչարյանի հարությանը` որպես քաղաքական գործիչ: Եվ միշտ դեմ եմ եղել նույնիսկ նրա անձի քննարկմանը` 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո: Դա անբարոյական է, թեկուզ այն պատճառով, որ նույնսկ Քոչարյանի մասին խոսակցությունները բխում են Սերժ Սարգսյանի շահերից:


 


ՀՀԿ հայտնի համագումարից հետո մնացած քաղաքական ուժերին հստակ ասվեց, որ քաղաքական և այլ շահաբաժիններ ստանալու ճանապարհն անցնում է Մելիք Ադամյան փողոցով: Չե՞ք վախենում դռան հետևում մնալ:


 


ՀԱԿ, ԲՀԿ և ՙԺառանգության՚ շուրջ հասարակության առավել մեծ մասի համախմբումն ուղիղ պատասխան է Մելիք Ադամյան փողոցին (ՀՀԿ գրասենյակ – խմբ.), մասնավորապես, այնտեղ նստողների կողմից իշխանությունում սեփական վերարտադրության նպատակով ծրագրվող սահմանադրական գործողությանը: Հասարակությունն ինքը կորոշի, թե երկրում ինչ ճանապարհով կվերականգնվի ժողովրդավարությունն ու սահամանդրական կարգը: Հայաստանն այլևս ռեսուրսներ չունի հետևելու այդ փողոցում կայացվող որոշումներին: Մելիք Ադամյանն անխուսափելիորեն տեղի է տալու ժողովրդական զանգվածների պահանջներին: Եվ այսօր նրանց եզակի հնարավորություն է ընձեռվում ինչ-որ լավ բան անել Հայաստանի համար` խաղաղ, առանց արյունահեղության հեռանալ իշխանությունից:


 


Վերլուծելով իշխանությունների գործողությունները`տպավորություն է ստեղծվում, որ նախագահական ընտրությունների ինստիտուտից հրաժարվելու անհրաժեշտությունը նրանց կողմից գիտակցվել է դեռ 2008 թ. մարտի 1-ից հետո: Չէ որ դա մեկընդմիշտ օրակարգից կհանի հասարակության կողմից նախագահական ընտրությունների ՙարդյունքների՚ չընդունումը…


 


Ես այդքան բարձր կարծիք չունեմ գործող ռեժիմի և նրա վերլուծական կարողությունների մասին: Պարզապես Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետը մոտենում է ավարտին, և հարկավոր է մտածել ինչ-որ բան, որը վարչախմբին թույլ տա դարձյալ պահել իշխանությունը: Ներկայիս զինակիցներին իր շուրջը պահելու համար Սարգսյանին անհրաժեշտ են ծանրակշիռ փաստարկներ, որոնք թույլ տան նրանց ապացուցել, որ հետագայում ևս Հայաստանում ամեն ինչ առաջվա նման ինքն է որոշելու: Սակայն ես չեմ բացառում, որ հանրապետականների շրջանում կգտնվեն ողջախոհ մարդիկ, ովքեր ընդունակ են հարել համաժողովրդական շարժմանը`  քանի դեռ ուշ չէ: Համենայն դեպս, նրանք այդ հնարավորությունը դեռ ունեն:


 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

UN Assistant Secretary-General on visit to Armenia UN Assistant Secretary-General on visit to Armenia 
Procession led by priest Bagrat Galstanyan to head for Yerevan Procession led by priest Bagrat Galstanyan to head for Yerevan 
Armenian, Azerbaijani FMs to meet in Almaty on May 10 Armenian, Azerbaijani FMs to meet in Almaty on May 10 
Without Armenian history and culture, existence is meaningless -  cultural figure Without Armenian history and culture, existence is meaningless -  cultural figure 
Armenian serviceman injured during mine clearance in Kirants Armenian serviceman injured during mine clearance in Kirants 
Unified ticket system for travel on public transport to be introduced  by end of 2024Unified ticket system for travel on public transport to be introduced  by end of 2024
Azerbaijanis destroyed Pantheon of Heroes of Stepanakert Azerbaijanis destroyed Pantheon of Heroes of Stepanakert 
Most powerful strategic positions in Tavush are being surrendered;  Constitution`s foundations are being undermined:  Former Justice  MinisterMost powerful strategic positions in Tavush are being surrendered;  Constitution`s foundations are being undermined:  Former Justice  Minister
RA MoD refutes information spread by Armenian social networksRA MoD refutes information spread by Armenian social networks
ANCA calls on US House of Rep  to expel Henry Cuellar over accepting  $598,000 in Azerbaijani bribesANCA calls on US House of Rep  to expel Henry Cuellar over accepting  $598,000 in Azerbaijani bribes
Anahit Manasyan still does not know how legal it is to restrict  rights to freedom of movement in border village of TavushAnahit Manasyan still does not know how legal it is to restrict  rights to freedom of movement in border village of Tavush
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationThe Power of One Dram to the Road of Life Charitable Organization
Zakharova: Armenia has not taken any new steps regarding CSTO  membership Zakharova: Armenia has not taken any new steps regarding CSTO  membership 
5 criminal proceedings were initiated on facts of torture in Armenia  in 2023 - Prosecutor General`s Office5 criminal proceedings were initiated on facts of torture in Armenia  in 2023 - Prosecutor General`s Office
Vassilis Maragos: Armenia`s media field continues to remain  polarized, despite positive trends in WPFIVassilis Maragos: Armenia`s media field continues to remain  polarized, despite positive trends in WPFI
EAFJD: Constant concessions cannot stop Azerbaijani maximalismEAFJD: Constant concessions cannot stop Azerbaijani maximalism
US reaffirms support for Armenia`s territorial integrity and  sovereignty US reaffirms support for Armenia`s territorial integrity and  sovereignty 
Armenia`s Prosecutor`s Office sends application to prosecute  Pashinyan to NSS Armenia`s Prosecutor`s Office sends application to prosecute  Pashinyan to NSS 
Rights and safety of Tavush population should be considered in border  delimitation and demarcation process - StatementRights and safety of Tavush population should be considered in border  delimitation and demarcation process - Statement
Armenia`s Prosecutor`s Office initiates two criminal proceedings over  Azerbaijan`s aggression against ArmeniaArmenia`s Prosecutor`s Office initiates two criminal proceedings over  Azerbaijan`s aggression against Armenia
Poll: overwhelming majority of respondents in Armenia consider  celebrations dedicated to victory in WWII to be importantPoll: overwhelming majority of respondents in Armenia consider  celebrations dedicated to victory in WWII to be important
Armenia`s legal framework does not sufficiently protect freedom of  press - Reporters without bordersArmenia`s legal framework does not sufficiently protect freedom of  press - Reporters without borders
Armenian Genocide commemoration must be enshrined in Constitution -  poll Armenian Genocide commemoration must be enshrined in Constitution -  poll 
Most of respondents in Armenia not ready to co-exist with  Azerbaijanis- poll Most of respondents in Armenia not ready to co-exist with  Azerbaijanis- poll 
Ardshinbank CJSC has announced about the launch of a new  refinancing business loanArdshinbank CJSC has announced about the launch of a new refinancing business loan
No manifestations of apocalypse in law-enforcers` actions - NA  vice-speaker No manifestations of apocalypse in law-enforcers` actions - NA  vice-speaker 
Georgia turns down US invite for official visit over `pre-condition`Georgia turns down US invite for official visit over `pre-condition`
 Transitional dictatorship in Armenia - opposition MP Transitional dictatorship in Armenia - opposition MP
Not a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  HovhannisyanNot a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  Hovhannisyan
FMs of Armenia, Ukraine discuss current situation in regionFMs of Armenia, Ukraine discuss current situation in region
Armenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in WashingtonArmenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in Washington
WFP sees need to change format of assistance provided to Artsakh refugeesWFP sees need to change format of assistance provided to Artsakh refugees
Parliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meetingParliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meeting
Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be "Azerbaijani lands"
Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation 
Actions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientistActions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientist
Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense 
Police actions in Kirants criminal - clergyman  Police actions in Kirants criminal - clergyman  
Struggle continues despite repressions - Suren PetrosyanStruggle continues despite repressions - Suren Petrosyan
Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior 
Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP 
U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers 
Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation 
"Tavush for the Motherland" movement calls on citizens to continue  acts of disobedience
Armenian authorities` actions in Kirants to have grave consequences -  opposition MPArmenian authorities` actions in Kirants to have grave consequences -  opposition MP
Armenia`s premier expounds on Armenia-Azerbaijan border delimitation  processArmenia`s premier expounds on Armenia-Azerbaijan border delimitation  process
$250mln package proposed for Armenian$250mln package proposed for Armenian
Police forces block roads leading to village of Kirants, bordering  AzerbaijanPolice forces block roads leading to village of Kirants, bordering  Azerbaijan
Armenia, NATO discussing prospects for expanding cooperationArmenia, NATO discussing prospects for expanding cooperation
Azerbaijan, Armenia confirm their participation in negotiations in  AlmatyAzerbaijan, Armenia confirm their participation in negotiations in  Almaty
Armenian, Azerbaijani FMs meeting has not yet been determined due to  lack of response from Armenia to this proposalArmenian, Azerbaijani FMs meeting has not yet been determined due to  lack of response from Armenia to this proposal
Omer Celik: Turkiye to monitor developments around Azerbaijan -  Armenia border agreement Omer Celik: Turkiye to monitor developments around Azerbaijan -  Armenia border agreement 
Peacekeepers` withdrawal from Karabakh continuesPeacekeepers` withdrawal from Karabakh continues
Mirzoyan told Al-Jazeera about Armenian-Azerbaijani normalization,  relations with Russia and expressed his position on situation in Gaza  StripMirzoyan told Al-Jazeera about Armenian-Azerbaijani normalization,  relations with Russia and expressed his position on situation in Gaza  Strip
Europe Nostra Vice President to visit ArmeniaEurope Nostra Vice President to visit Armenia
Acba Bank to start public placement of its next USD, AMD bonds on May  2Acba Bank to start public placement of its next USD, AMD bonds on May  2
Participation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and DevelopmentParticipation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and Development
MP: As a result of border delimitation Armenia to receive state  border to protect its sovereigntyMP: As a result of border delimitation Armenia to receive state  border to protect its sovereignty
Hungary blocks European Peace Facility`s support project for Armenia Hungary blocks European Peace Facility`s support project for Armenia 
RAU rector`s office term extended by 4 yearsRAU rector`s office term extended by 4 years