Ադրբեջանում
գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահն ու բռնի գործողություններով
տեսանյութերը հիմք են տալի կասկածելու նրա բնական մահվանը: Այդ մասին ասվում է
Շվեդիայի հայկական միությունները համակարգող կենտրոնի` Կարմիր խաչի միջազգային
կոմիտեի ղեկավար Պետեր Մաուերին ուղղված բաց նամակում:
Համակարգող կենտրոնը նշում է Պետրոսյանի մահվան պատճառների
հետաքննությանը անկախ միջազգային փորձագետների մասնակցության անհրաժեշտությունը և
ԿԽՄԿ-ին կոչ է անում օգտագործել բոլոր միջոցները դիակը հարազատներին հանձնելու
համար:
Հհիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն
Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը
տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն, գերին մահացել է իբր «սրտանոթային
անբավարարության» հետանքով: Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ Պետրոսյանը մահացել
է խոշտանգումների արդյունքում: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է
վարում Պետրոսյանի դիակը վերադարձնելու շուրջ: Ֆրանսիան և ԱՄՆ արդեն Ադրբեջանին
կոչ են արել վերադարձնել Պետրոսյանի դին,
սակայն պաշտոնական Բաքուն անտեսում է այդ կոչերը և ամեն ինչի համար մեղադրում հայկակիան կողմին: