ArmInfo. Գարնան առաջին օրը Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է հայտնի բրազիլական կառնավալը: Այս տարի բրազիլական կառնավալում մեծարվել է Հայաստանը: «Դուք պետք է հարգեք իմ անձը», Scola do Samba "Sociedad Rosas de Ouro-ի կարգախոսն էր, որը ներկայացվել է Բրազիլիայում կայացած կառնավալում "Viva Hayastan!" շոույով:
Ինչպես հաղորդում է Asociacion Cultural Armenia –ն, շոուի մասնակիցները խաղարկային ձևով բացահայտել են 20-րդ դարի ամենամռայլ իրադարձություններից մեկը` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:
Հավելենք, որ քաղաքապետարանի կանխատեսումներով, այս տարի մոտ 7 միլիոն մարդ կմասնակցի Բրազիլիայում անցկացվող պարային երթերին, այդ թվում` շուրջ 1.5 միլիոն զբոսաշրջիկ: