Արմինֆո. Լեգենդար "Մաշինա վրեմենի" խումբը երկարատև "երաժշտական դադարից" հետո կրկին կհանդիպի երևանյան հանդիսատեսի հետ: Համերգը տեղի կունենա ապրիլի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Խմբի հայ երկրպագուների և, պարզապես, լավ երաժշտությունը գնահատողների բանակի համար այդքան սպասված իրադարձության նախաշեմին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաջողվել է մի քանի հարց ուղղել խմբի մշտական առաջատար Անդրեյ Մակարևիչին:
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-5-ը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
Արմինֆո. Այս հյուրախաղերն ինձ համար կարևոր են, ես, նույնիսկ, չեմ ասի կրկնակի, դա ինչ-որ այլ բան է, ինչպես ես ինքս եմ ինձ համար որոշել, դա ճակատագրի շրջապտույտ է։ Այդ մասին ապրիլի 2-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան՝ խոսելով իր "Դեղձանիկը" (Մոսկվայի ազգերի թատրոն) ներկայացման առաջիկա երեւանյան պրեմիերայի մասին:
Արմինֆո.Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը Հայաստանի կառավարությանը կոչ է արել գործել բացառապես օրենքի սահմաններում: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Արմինֆո. Այսօր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի օրակարգում չորս հարց է. միջազգային աջակցություն եւ բռնի տեղահանված արցախցիների սոցիալական և հումանիտար խնդիրները Հայաստանում, արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովման, ինչպես նաև պատանդների ու գերիների իրավունքների պաշտպանության և վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները և հոգևոր ու պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ մասին մարտի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արմինֆո.Ադրբեջանը հայ ժողովրդի նկատմամբ վարում է համակարգային ցեղասպան քաղաքականություն, և եթե դրան դիմակայենք զիջողական և պարտվողական կեցվածքով, դա մեզ կտանի դեպի նոր ողբերգություններ։ Այդ մասին մարտի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում իր ելույթում նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արմինֆո. ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը:
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին: