Արմինֆո.Լրագրողական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց վրդովմունքն են հայտնել հայ-ադրբեջանական շփման գոտում սահմանագծման գործընթացի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների անհիմն ագրեսիայի և դաժանության, ինչպես նաև չարդարացված բռնությունների առնչությամբ:
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կժամանի Հարավայիան Կովկաս՝ տարածաշրջանային շրջագայության:
Արմինֆո.Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս բանակցություններում որպես միջնորդ հանդես չեն գա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։
Արմինֆո.«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Բագրատ Գալստանյանի կողմից հանցագործության մասին հաղորդումը:
Արմինֆո. "Երեկվա ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են հայտնվել։ Մենք ստիպված կասեցրինք ակցիան Դիլիջանում և անմիջապես ուղևորվեցինք Ոսկեպար՝ հանդիպելու գյուղի բնակիչների հետ"։ Այդ մասին ապրիլի 29-ին հայտարարել է ԱԺ "Հայաստան" դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցում լրագրողների հետ զրույցում։
Արմինֆո.Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ:
Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Արմինֆո. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը, սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը՝ Politico-ի հետ հարցազրույցում։