Արմինֆո.ԱՄՆ կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանն ընդգրկել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Արմինֆո. "Տավուշը հանուն Հայրենիքի" քաղաքացիական շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին:
Արմինֆո.Կոնգրեսի վաթսունհինգ անդամներ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտե՝ կոչ անելով 250 միլիոն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին: Նամակում նաեւ կոչ է արվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պատասխանատվության ենթարկել՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայերի էթնիկ զտման համար:
Արմինֆո. Ապրիլի 29-30-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումներին։
Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հայտարարությունում ողջունել է Ալմաթիում բանակցություններ վարելու Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը:
Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը 2024թ. մայիսի 2-ին կհյուրընկալի 2009-2021թթ. Երերույքի հնավայրում գիտական աշխատանքներ իրականացրած Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին, ինչպես նաև ՀՀ կառավարության, Եվրոպական Միության պատվիրակության, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչների և մշակութային ոլորտի այլ դերակատարների:
Արմինֆո. Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։
Արմինֆո. Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ. դ., պրոֆեսոր Էդվարդ Մարտինի Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով: Այդ մասին այսօր հաղորդել Է ՌԴ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին՝ ՀՌՀ-ում "Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում" միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ: