Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վադան Մելիքյանը Գեղարքունիքի մարզում հետևել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից հերթական անգամ իրականացվող՝ Սևանի իշխանի գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով 62.500 հատ և 240.000 հատ 1,75 գրամ քաշով մանրաձկան բացթողնման աշխատանքներին։
Արմինֆո. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook - ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ապացուցում է Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի Բերդ քաղաքի, Այգեպար, Չինարի, Ներքին, Կարմիրաղբյուր, Նորաշեն գյուղերի գնդակոծությունը: Անկախ իրավապաշտպան աշխատանքը հավաստի տվյալներ է հայտնաբերել 2020 թվականի հուլիսի 12-ից Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի գնդակոծման մասին: Արդյունքների մասին հաշվետվություն է նախապատրաստվում անգլերեն լեզվով։
Արմինֆո. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է, որ հայ հաքերներն անհասանելի են դարձրել ադրբեջանական հիմնական հաքերային թիմի՝ Anti-Armenia-ի կայքը։
Արմինֆո. Եվրոպայի հայկական ազգային կոմիտեի գրասենյակը Բրյուսելում դատապարտում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում շարունակվող ռազմական սադրանքները, հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի նախաձեռնած ներթափանցման փորձերը եւ ծանր հրետանու կիրառումը՝ չնայած 90-օրյա համընդհանուր հրադադարի հաստատման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անցյալ շաբաթ կայացրած որոշմանը:
Արմինֆո.Մարդասիրական առաքելության շրջանակում Իտալիայից Հայաստան են ժամանել 11 բուժաշխատողներ: Բժիշկները Հայաստան են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև համագործակցության շրջանակներում և ավելի քան մեկ շաբաթ աշխատում են Հայաստանի հիվանդանոցներում, որտեղ բուժում են ստանում COVID-19 ախտորոշմամբ հիվանդները:
Արմինֆո.Աշխարհահռչակ ռեժիսոր, <Ոսկե ծիրան> միջազգային կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ Ատոմ Էգոյանը GAIFF PRO առցանց հարթակում ակտիվ մասնակցություն կունենա փառատոնի աշխատանքներին: Ֆիլմի ռեժիսորն իր փորձը կներկայացնի GAIFF PRO-ի մասնակիցներին, որը տեղի կունենա հուլիսի 13-16-ը: Հուլիսի 14-ին նախատեսվում է Էգոյանի "Օրացույց" ֆիլմի և Եկատերինա Չելիձեի "Մեռած հոգիների արձակուրդը" ժապավենի շուրջ բանավեճը, որին կմասնակցեն երկու ռեժիսորները:
Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook - ի իր էջում հայտնել է, որ միջազգային կառույցներին է ուղարկվել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցն անգլերենով:
Արմինֆո. 2020 թվականի հուլիսի 8-ին նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ կազմակերպած՝ «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպմանը: