Արմինֆո. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2024թ․առաջին եռամսյակում արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 41 դեպք։
Արմինֆո. Վարչախմբի կողմից «սահմանազատում, սահմանագծում» անվան ներքո իրականացվում են բացարձակ ապօրինի գործողություններ՝ առայժմ Տավուշում։ Այդ մասին ասվում է «Միասին» այլընտրանքային, հասարակական, քաղաքական շարժման հայտարարությունում:
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին:
Արմինֆո. Այն, որ մենք հնարավորություն կունենանք ունենալ դե-յուրե հաստատված սահմանի որոշակի տեղամաս, լուրջ հիմքեր է տալիս իրավական գործընթացների հետագա աշխատանքների համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով սահմանազատմանն առնչվող իրավիճակը Տավուշում։
Արմինֆո. Մայիսի 1-ից հունիսի 30-ը «Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «Հեքիաթներ անիվների վրա» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում:
Արմինֆո. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի փակմանը նվիրված եզրափակիչ գալա համերգը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին, Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում: Համերգը նվիրված է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին:
Արմինֆո. Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։