Արմինֆո. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ Քարվաճառում մեկնարկել են շրջանային բուժմիավորման վերանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները:
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները չեն միջամտում և չեն ձգտում վերահսկել ԶԼՄ-ները, ինչպես եղել է վերջին տասնամյակների ընթացքում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2020թ.երկրորդ եռամսյակի ընթացքում երկրում խոսքի ազատության վիճակի հաշվետվությունը ։ Նա պատմել է նաև ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտման դեպքերի մասին: Աշոտ Մելիքյանը կարծում է, որ այս տարվա երկրորդ եռամսյակը բավականին ծանր ժամանակահատված էր հայկական լրատվամիջոցների համար: Նրա խոսքով ՝ դա սերտորեն կապված է կորոնավիրուսի համաճարակի եւ երկրի ներքաղաքական իրավիճակի հետ:
Արմինֆո. «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է «Սահմանային համայնքների հզորացում» դրամահավաք-արշավը: Այդ մասին հաղորդում է զետեղված հիմնադրամի «Ֆեյսբուքի» էջում:
Արմինֆո. Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (ԿՈՎԻԴ-19) դեմ պայքարի շրջանակում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մինչ օրս հատկացրել է ավելի քան 600,000 ԱՄՆ դոլար:
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է տեղեկատվություն այն մասին, որ երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ են կատարվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ: