Արմինֆո. Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:
Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատկան մարմիններից պարզաբանում է պահանջում այն տեղեկությունների առնչությամբ, որ "Զվարթնոց" օդանավակայանում սահմանապահները թույլ չեն տվել ՀՀ տարածք մուտք գործել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին:
Արմինֆո.Այսօր ՝ ապրիլի 24-ին, լրանում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Այսօր աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում Սուրբ նահատակների հիշատակին: Այսօր Հայաստանում քաղաքացիները ծաղիկներ են տանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՝ հարգանքի տուրք մատուցելու մարդկության պատմության մեջ առաջին անգամ ազգային հողի վրա մարդկանց զանգվածային սպանության անմեղ զոհերի հիշատակին: Իսկ երեկ երեկոյան Երևանում և հանրապետության մի շարք մարզերի տեղի են ունեցել ջահերով երթեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։
Արմինֆո.ԵԿՄ և նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հավաքեք ձեզ, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք: Այս խոսքերով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Նորին Սրբություն Բագրատ Գալստյանը դիմել է ԵԿՄ ղեկավարին, որի անդամներն այսօր Նոյեմբերյանում ցույցի ժամանակ կրկին հարձակվել են մարդկանց վրա:
Արմինֆո.Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ապրիլի 23-ին "COP29-ը եւ կանաչ տեսլականը Ադրբեջանի համար" միջազգային համաժողովում ելույթում։ Նրա խոսքով, եթե Հայաստանը համաձայնի, ապա արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ղազախստանում:
Արմինֆո. Խոշորացված Նոյեմբերյան համայնքի բնակավայրերի ղեկավարները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատանքներին, քանի որ հասկացել են, որ տեղի ունեցածը շարունակվելու է։ Կոնկրետ Ոսկեպարում արդեն ընթանում են ականազերծման աշխատանքներ, և, հավանաբար, դրանք կավարտվեն այսօր։ Այդ մասին ապրիլի 23-ին Կիրանցում հավաքված քաղաքացիներին հաղորդել է Ոսկեպար գյուղի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը ։
Արմինֆո.Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին կանգնած ենք նոր գոյաբանական մարտահրավերների դեմ հանդիման։ Մեր անժամանացելի իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբեւէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա։ Այդ մասին ասվում է ՀՅԴ բյուրոյի տարածած հայտարարությունում: