Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ներկայացուցիչ Նանա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և խոսել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև առկա երկար տարիների արդյունավետ համագործակցությունից:
Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում աշխատանքի պաշտպանության և արտադրական անվտանգության ոլորտը կենտրոնական ոլորտներից է, ինչի կապակցությամբ ապրիլի 28-ին Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը երկաթուղայինները նշել են մի շարք միջոցառումներով: Այդ մասին հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները, որոնք միլիոնավոր հեռուստադիտողներ գիտեն մի շարք կուլտային ֆիլմերի շնորհիվ, Երևանում կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը:
Արմինֆո. Հայաստանում առաջին անգամ բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը, որը նվիրված է ֆրանսիացի ականավոր արտիստ, կոմպոզիտոր, գրող, բանաստեղծ և մեծ հայ Շառլ Ազնավուրի 100-ամյակին:
Արմինֆո. Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։