Արմինֆո. Եվրախորհրդարանն ապրիլի 25-ին ընդունել է "Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները և Գուբադ Իբադօղլուի և Իլհամիզ Գուլիևի գործը" բանաձևը:
Արմինֆո.Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցություն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ "Սպասում ենք", - պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Փաշինյանը կմասնակցի գագաթնաժողովին:
Արմինֆո. Մոսկվան ափսոսում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հրապարակային քննադատություն թույլ տալ ՀԱՊԿ-ի հասցեին։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի մանիպուլյատիվ կերպով մատուցված հարցին։
Արմինֆո.ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հանդես է եկել արցախամետ հզոր ուղերձով, որն այսօր ուղիղ եթերով ներկայացվել է Սպիտակ տանը Հայոց ցեղասպանության նկատմամբ արդարության պահանջով բողոքի ցույցի դուրս եկած ամերիկահայերին:
Արմինֆո. Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ ։ Տավուշցիները 6-րդ գիշերն անցկացնում են դրսում ՝ փորձելով ՀՀ իշխանություններին հասցնել ՀՀ ինքնիշխան տարածքների միակողմանի զիջումների անընդունելիությունը, որոնք անհնարին են դարձնում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կյանքը: