Արմինֆո.2023 թվականին Հայաստանում արձանագրվել է ոչ միայն տուբերկուլյոզով վարակման դեպքերի, այլև մահվան ելքերի նվազում։ Այդ մասին մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության թոքաբանության ազգային կենտրոնի տվյալների կառավարման եւ մոնիթորինգի բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը։
Արմինֆո.Սույն թվականի մարտի 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Ֆրանսալեզու տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը (17-18-րդ դարեր)» միջոցառումը։ Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը։
Արմինֆո.Հայտնի դաշնակահար Վարդան Հովսեփյանը, ով 20 տարի ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, համերգով հանդես կգա Երևանում:
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։
Արմինֆո. Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն:
Արմինֆո.ՌԴ վաստակավոր արտիստ, շանսոնի լեգենդ Միխայիլ Շուֆուտինսկին ելույթ կունենա Հայաստանում:
Արմինֆո. Սերգեյ Փարաջանովի արվեստն իր բազմակողմանիությամբ, բացառիկությամբ և պոետիկությամբ մշտապես ոգեշնչել է և շարունակում է ոգեշնչել արվեստաբանների ոչ մեկ սերնդի: Նրա ֆիլմերի մոտիվներով կամ, պարզապես, նրա անհատականությանը նվիրում են թատերական, պարային բեմադրություններ, կազմակերպում կերպարվեստի ցուցադրություններ, նկարահանվում տեսահոլովակներ, անցկացնում են նորաձևության ցուցադրություններ և այլն: Ցուցակն անվերջ է, ուստի դժվար է այսօր գնահատել Փարաջանովի արվեստի հետքն ու ազդեցությունը ժամանակակից արվեստի վրա:
Արմինֆո.Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է մայրաքաղաքում ապօրինի շինարարության հարցում քաղաքային իշխանությունների անզիջում լինելու մասին: Մասնավորապես, Ավինյանի գլխավորությամբ անցած տարվանից քաղաքում ակտիվորեն իրականացվում են ապօրինի շինությունների վերացման աշխատանքներ:
Արմինֆո. ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները չեն դադարի լինել ՀՀ կառավարության աջակցության ծրագրերի շահառու: Այդ մասին մարտի 20-ին կառավարության ժամի ընթացքում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, հիշեցնելով, որ կառավարությունն արդեն իրականացրել է Արցախից փախստականներին ֆինանսական աջակցության 3 ծրագիր։