Արմինֆո.Ալինա Հովհաննիսյան: «Սա ավելին է, քան պարզապես ֆինանսական աջակցություն», - «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետզոտական ինստիտուտ»-ի տնօրեն Արա Խզմալյանն այդպես է բնութագրել ԱրարատԲանկի հետ գործակցության սկիզբը, որի արդյունքում Մատենադարանի ձեռագրերի ուսումնասիրությամբ եւ վերականգնմամբ զբաղվող կենսաքիմիական լաբորատորիան կհամալրվի անհրաժեշտ սարքավորումներով:
Արմինֆո.Ամենայն հարգանքով, բայց Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House - ը չի որոշում։ Այդ մասին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ՝ մեկնաբանելով Freedom House-ի վարկանիշում Հայաստանի դիրքերի վատթարացումը։
Արմինֆո. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա։ Այդ մասին ապրիլի 15-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար է օգտագործել "Մեծ եղեռն" տերմինը՝ "Հայոց ցեղասպանության" փոխարեն:
Արմինֆո.Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տեղական ինքնակառավարման, քաղաքային տնտեսության ծառայությունների կառավարման, մշակույթի, սպորտի, կրթության և զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական ապահովության և առողջապահության, հասարակական տրանսպորտի և երթևեկության կառավարման, ինչպես նաև գործարար շրջանակների ու մի շարք այլ ոլորտներում։
Արմինֆո.Հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերն իր Richter Trio անսամբլի հետ առաջին անգամ ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջև: Համերգը տեղի կունենա ապրիլի 21-ին, ժամը 19:00-ին Ա. Խաչատրյան համերգասրահում:
Արմինֆո. «Կամուրջ» մշակութային կենտրոնն ապրիլի 29-ին նշվող Պարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել է «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը, որը տեղի կունենա ապրիլի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։