Արմինֆո.Նոյեմբերի 25-ին, ժամը 17:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից Տաթևի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 խմ):
Արմինֆո. Հայոց Ազատամարտի մի խումբ մասնակիցներ նախաձեռնում են Կամավորական շարժում հասարակական կազմակերպության ստեղծումը, որը նպատակ ունի պատերազմական իրավիճակում մասնակցելու երկրի պաշտպանությանը և խաղաղության պայմաններում՝ երկրի շենացմանը:
Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը սկսել է վերելակների փոխարինման գործընթացը: Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Փորձնական ծրագրով այս օրերին տեղադրվում է առաջին 20-ը:
Արմինֆո.Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը:
Արմինֆո.ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Արմինֆո.ԱՄՆ Ջորջիա նահանգից ընտրված հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի նախագծի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված թիվ 296 պատմական բանաձևին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Արմինֆո. <Արցախյան հակամարտության բանակցային փուլն ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում, սակայն ցանկացած, անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից>,- ԵԺԿ համագումարի ընթացքում իր ելույթում ասել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Արմինֆո.2018 թ. գարնանը Հայաստանում իշխանափոխությունը մեկ նպատակ էր հետապնդում՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեին և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից: Այդ մասին Խորվաթիայում ԵԺԿ համագումարում հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Արմինֆո.ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Արմինֆո. Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի հետ։