Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը, չնայած մի շարք դժվարություններին, շարունակում են մնալ անվտանգության միասնական համակարգում։ Այս մասին «Երկիր Մեդիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը ՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ՝ վերջերս Հայաստան կատարած այցի համատեքստում:
Արմինֆո.Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա։ Այդ մասին ասվում է հետխորհրդային Հայաստանի Առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին ուղղված նամակում, որը զետեղված է քաղաքական գործչի Facebook-ի էջում:
Արմինֆո. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումն ու ամրապնդումը մեր տարածաշրջանում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (L`OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) տնօրեն Էմմանուել Սամսոնին: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Արմինֆո. Ապրիլի 17-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:
Արմինֆո. «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ իշխանության կողմից իրականացված քստմնելի արարքը:
Արմինֆո. ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ իրավապահ մարմինների կատարած գործողությունները հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար։ Այդ մասին ասվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հայտարարության մեջ։
Արմինֆո.Այս պահին Ոսկեպար գյուղի բնակիչների ճնշման ներքո ժամանակավորապես կասեցվել է Տավուշի մարզի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը: Այս մասին «24նյուզ»-ին ասել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։