Արմինֆո. Հայաստանի վարչապետի իմփիչմենտի ընթացակարգի իրականացման գործընթացը քննարկման փուլում է։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին հաղորդել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նշելով, որ խոսքը գնում է ինչպես գործընթացի նախաձեռնման համար անհրաժեշտ 36 պատգամավորների ստորագրությունների ապահովման, այնպես էլ նոր վարչապետի թեկնածուի մասին:
Արմինֆո. «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։
Արմինֆո.Իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի արածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։ Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ։
Արմինֆո.Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին:
Արմինֆո.Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Արմինֆո.Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով։ Այս մասին հաղորդել է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ Facebook-ի իր էջում:
Արմինֆո. ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը Հանրապետության հրապարակում հավաքի մասնակիցներին կոչ է արել թույլ չտալ ոստիկանության կողմից ուժի կիրառում: <Ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում: Ես ուզում եմ կոչ անել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք թույլ տային ոստիկանությանը ուժ կիրառել", - ասել է նա։
Արմինֆո. Իշխանափոխությունից հետո բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցել են, այսպես կոչված, սահմանազատմանը, կանգնելու են դատարանի առաջ, քանի որ ժողովրդից խլում են իրենց տարածքն ու սահմանները որոշելու սահմանադրական իրավունքը։ Այդ մասին մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հասարակական գործիչ, քաղաքական գործիչ, "Հայաքվե" նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանը։