Արմինֆո. Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Երևանում բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքացիները, ովքեր համաձայն չեն Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին տարածքների միակողմանի հանձնմանը: Փակվել են ճանապարհներ և փողոցներ։ Մասնավորապես, Շիրակի մարզում ճանապարհ է արգելափակվել Ալագյազի շրջանում, Արարատի մարզում՝ Տիգրանաշենի շրջանում, Գեղարքունիքի մարզում ՝ Մարտունու շրջանում, Տավուշի մարզում ՝ Բագրատաշենի շրջանում, ինչպես նաև՝ փողոցներ Երևանում:
Արմինֆո. Եվրոպական դատարանը երբեք որոշում չի կայացրել այն մասին, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, նույնը վերաբերում է նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է միջազգային-իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ Միջազգային դատարանում լսումների ժամանակ, որտեղ քննվում էր Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։
Արմինֆո.Ռուս վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը ելույթ կունենա Հայաստանում: Ինչպես ասվում է համերգի կազմակերպիչների հաղորդագրության մեջ, դաշնամուրային մենահամերգը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 19:00-ին՝ Ա.Բաբաջանյան համերգասրահում: Երևանյան հանդիսատեսի համար Ռամլավը կկատարի Բեթհովենի, Ռախմանինովի, Լիստի, Դեբյուսիի և Չայկովսկու ստեղծագործությունները:
Արմինֆո. Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով: Ակցիայի նախաձեռնողները, ինչպես նշվել է, "Հանրային ձայն" կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանն ու "Հայոց համազգային միասնություն" կուսակցության առաջնորդ Միհրան Պողոսյանն են: