Arminfo.info


ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ

 Ուրբաթ, 17 Մայիսի 2024 19:31
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ

Արմինֆո. Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:

Քաղաքագետ. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացման համատեքստում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024 11:36

Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը, չնայած մի շարք դժվարություններին, շարունակում են մնալ անվտանգության միասնական համակարգում։ Այս մասին «Երկիր Մեդիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը ՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ՝ վերջերս Հայաստան կատարած այցի համատեքստում:

>>>
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. ինչ է հայտնի այս ժամին
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024 10:53

Արմինֆո. Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտին՝ ապրիլի 19-ի գիշերը։ Այդ մասին հաղորդել է ABC News -ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։

>>>
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024 17:21

Արմինֆո.ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի քսան դեմոկրատ և հանրապետական օրենսդիրներ  չորեքշաբթի հավաքվել են Կապիտոլիումում ՝ նվիրված Արցախի և Հայոց ցեղասպանության համար արդարադատությանը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Միջոցառումը կազմակերպել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը և Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ)՝ Կոնգրեսի հայկական խմբի հետ համագործակցությամբ:

>>>
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024 16:23

Արմինֆո. Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադառնալու շուրջ։ Այդ մասին հաղորդել է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը։

>>>
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024 16:01

Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանցի լրագրողին, որը փորձել է իրենց տներից վտարված արցախցիներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցը կապել Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հետ, հիշեցրել է այն հայերի մասին, որոնք նախորդ դարի 80-ականների վերջին լքել են Ադրբեջանը:

>>>
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024 11:08

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 17-ի որոշմամբ սահմանվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք:

>>>
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024 19:13

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է  Ֆրանկոֆոնիայի միջազգային  կազմակերպության  (L`OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) տնօրեն Էմմանուել Սամսոնին: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

>>>
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024 19:06

Արմինֆո. Ապրիլի 17-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:

>>>
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024 18:10

Արմինֆո.Այս պահին Ոսկեպար գյուղի բնակիչների ճնշման ներքո ժամանակավորապես կասեցվել է Տավուշի մարզի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը: Այս մասին «24նյուզ»-ին ասել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

>>>
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024 18:07

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը "հավասար է զրոյի", քանի որ նրա տարածքում հայեր չեն մնացել։ Այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

>>>
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024 17:21

Արմինֆո.2023 թվականին Հայաստանը չի կատարել Վստահության մասին Վիեննայի փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, որն ավելի հայտնի է որպես VD11։ Մասնավորապես, Հայաստանը չի  տրամադրել իր զինված ուժերի վերաբերյալ տարեկան տվյալներ VD11, ինչպես նաև՝ որևէ այլ անհրաժեշտ տեղեկատվություն կամ ծանուցում: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ աշխարհի երկրների կողմից սպառազինությունների վերահսկողության խախտման մասին Կոնգրեսին ուղղված ամենամյա զեկույցում։

>>>
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024 17:18

Արմինֆո. ԵԱՀԿ հեղինակությունը գլոբալ քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ "մնում է սպառնալիքի տակ"։ Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգը։

>>>
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024 11:24

Արմինֆո. ԱՄՆ Փասադենա քաղաքի հայկական կոալիցիան կանցկացնի հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Ըստ հայկական կոալիցիայի մամուլի ծառայության, միջոցառումը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին Փասադենայի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ: Հավաքվածները հարգանքի տուրք կմատուցեն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց ուժին և տոկունությանը և կհարգեն 109 տարի առաջ տեղի ունեցած կոտորածի ավելի քան 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

>>>
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024 11:21

Արմինֆո. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը հետ է կանչվել Փարիզ՝ խորհրդատվության համար:

>>>
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024 11:20

Արմինֆո.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հրաժարվել է "սառեցում" հասկացությունն օգտագործել կազմակերպությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

>>>
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024 17:57

Արմինֆո."Իրանի "կարմիր գծերը "տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում փոփոխություն չեն կրել, այդ մասին մշտապես շեշտում եմ իմ բոլոր հարցազրույցներում", - ապրիլի 16-ին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ի պատասխան ճշտման, թե արդյոք փոխվել է Իրանի դիրքորոշումն այդ հարցում, հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացման տակ պահել ՀՀ մի շարք տարածքներ:

>>>
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024 17:55

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները մեզ հավաստիացրել են, որ Բրյուսելի հանդիպումը բացառապես տնտեսական բնույթ է կրում։ Այդ մասին ապրիլի 16-ին  մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ՝ ի պատասխան ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին:

>>>
Իրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերից
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024 17:54

Արմինֆո.Երեւանում եվրոպական պետությունների մի շարք դեսպանատներ հայ հասարակության շրջանում միակողմանի նարատիվներ են սերմանում ՝ կապված ապրիլի լույս 13-ի գիշերն Իսրայելի նկատմամբ Իրանի պատասխան գործողությունների առնչությամբ: Այդ մասին ապրիլի 16-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Դամասկոսում իրանական դիվանագիտական օբյեկտի վրա իսրայելական հարվածից հետո Իսրայելի նկատմամբ Իրանի պատասխան գործողություններին ։

>>>
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024 14:41

Արմինֆո. Հաագայի ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում ապրիլի 16-ին սկկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ լսումները: Ինչպես իր ելույթում նշել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, դատաքննությունը Հայաստանը նախաձեռնել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին ՝ "Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին" միջազգային կոնվենցիային համապատասխան:

>>>
ReflectSpace պատկերասրահում բացվում է "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024 10:56

Արմինֆո.Գլենդելի հանրային գրադարանն ու ReflectSpace պատկերասրահն ուրախ են ներկայացնել "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը:

>>>



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան