Arminfo.info


ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին

 Ուրբաթ, 17 Մայիսի 2024 15:35
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին

Արմինֆո.  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի  նախարարների  միջազգային խորհրդաժողովին:

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային պատվավոր 5 տեղերի
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024 16:29

Արմինֆո.Հայաստանյան հրատարակիչների հինգ գրքեր Մոսկվայում կայացած «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթում արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի: Այդ մասին հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:

>>>
Սուրենյանցը, Կոջոյանը, Կանդինսկին, Յակուլովը, Վրուբելը և շատ ուրիշներ՝ մեկ հարթակում. Ազգային պատկերասրահում բացվել է "Մոդեռն ոճ" ցուցահանդեսը
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 18:37

Արմինֆո.Ազգային պատկերասրահում բացվել է "Մոդեռն ոճ" ժամանակավոր ցուցադրությունը, որը մեկ հարթակում հավաքել է տվյալ հոսանքի ամենավառ ներկայացուցիչներին Հայաստանում, Ռուսաստանում և Եվրոպայում: Ցուցահանդեսի համակարգողն ու կազմողն Ազգային պատկերասրահի արտասահմանյան գեղանկարչության բաժնի վարիչ Իրինա Բաղդամյանն է:

>>>
Տասը րոպե չլռող ծափահարություններ. "Դեղձանիկ" ներկայացումը հաջող դեբյուտ ունեցավ Երևանում
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024 16:05

Արմինֆո.Երևանյան հանդիսատեսը մեծ ուրախությամբ է ընդունել Մոսկվայի Ազգերի թատրոնի "Դեղձանիկը" ներկայացումը, որը հյուրախաղերով հանդես եկավ Երևանում ապրիլի 5-6-ը:

>>>
"Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնն այս տարի կմեկնարկի հուլիսի 7-ին
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024 13:03

Արմինֆո. Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 21-րդ միջազգային կինոփառատոնը 2024 թվականին տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այդ մասին հաղորդում է կինոփառատոնի կազմակերպիչների մամուլի ծառայությունը:

>>>
Անդրեյ Մակարևիչ. իսկական երաժշտությունը մարդկանց ավելի լավն է դարձնում, թեկուզ՝ որոշ ժամանակով
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024 14:21

Արմինֆո. Լեգենդար "Մաշինա վրեմենի" խումբը երկարատև "երաժշտական դադարից" հետո կրկին կհանդիպի երևանյան հանդիսատեսի հետ: Համերգը տեղի կունենա ապրիլի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Խմբի հայ երկրպագուների և, պարզապես, լավ երաժշտությունը գնահատողների բանակի համար այդքան սպասված իրադարձության նախաշեմին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաջողվել է մի քանի հարց ուղղել խմբի մշտական առաջատար Անդրեյ Մակարևիչին:

>>>
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված  հոբելյանական միջոցառումներ են ընթանում
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024 15:40

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի  նախարար  Ժաննա  Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-5-ը պաշտոնական  այցով  մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

>>>
Սաթի Սպիվակովա. հյուրախաղերը Հայաստանում ճակատագրի շրջապտույտ են
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024 14:36

Արմինֆո. Այս հյուրախաղերն ինձ համար կարևոր են, ես, նույնիսկ, չեմ ասի կրկնակի, դա ինչ-որ այլ բան է, ինչպես ես ինքս եմ ինձ համար որոշել, դա ճակատագրի շրջապտույտ է։ Այդ մասին ապրիլի 2-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան՝ խոսելով իր "Դեղձանիկը" (Մոսկվայի ազգերի թատրոն) ներկայացման առաջիկա երեւանյան պրեմիերայի մասին:

>>>
Կառավարությունը շուրջ 1.4 մլրդ դրամ է հատկացրել Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյակների միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024 16:37

Արմինֆո. ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր,  աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը:

>>>
Ֆրանսիացի ջութակահար Ֆրանսուա Պինո-Բենուան ելույթ կունենա երևանյան հանդիսատեսի առջև՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 11:44

Արմինֆո. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում տեղի կունենա ֆրանսիացի ջութակահար Ֆրանսուա Պինո-Բենուայի համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ, որը հանդես կգա իսպանացի դիրիժոր Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ:

>>>
Լյուտնյայի հանրահայտ վարպետ Հոփկինսոն Սմիթը ելույթ կունենա Հայաստանում
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 11:42

Արմինֆո. Երևանում բացառիկ համերգով հանդես կգա լյուտնյայի հանրահայտ վարպետ Հոփկինսոն Սմիթը (ԱՄՆ / Շվեյցարիա): Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հաղորդագրության համաձայն, համերգը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 19։00-ին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։

>>>
Սաթի Սպիվակովան և Մոսկվայի «Ազգերի թատրոնը» շուտով Երևանում
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024 15:29

Արմինֆո.Հայաստանում մոսկովյան առաջատար «Ազգերի թատրոնի» անդրանիկ հյուրախաղերը կդառնան Կանանց միամսյակի գեղեցիկ ամփոփում: Թատրոնը երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը»: Օպերային դիվա Մարիա Կալլասի դերում հանդես կգա հաղորդավարուհի, հանրահայտ ջութակահար Զարեհ Սահակյանցի դուստրն ու աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան:

>>>
Ամերիկահայ դաշնակահար Վարդան Հովսեփյանն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա հայրենիքում
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024 12:29

Արմինֆո.Հայտնի դաշնակահար Վարդան Հովսեփյանը, ով 20 տարի ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, համերգով հանդես կգա Երևանում:

>>>
Շանսոնի լեգենդ Միխայիլ Շուֆուտինսկին ելույթ կունենա Հայաստանում
 Ուրբաթ, 22 Մարտի 2024 14:54

Արմինֆո.ՌԴ վաստակավոր արտիստ, շանսոնի լեգենդ Միխայիլ Շուֆուտինսկին ելույթ կունենա Հայաստանում:

>>>
Սահմանափակել չի կարելի, արարել
 Ուրբաթ, 22 Մարտի 2024 14:53

Արմինֆո. Սերգեյ Փարաջանովի արվեստն իր բազմակողմանիությամբ, բացառիկությամբ և պոետիկությամբ մշտապես ոգեշնչել է և շարունակում է ոգեշնչել արվեստաբանների ոչ մեկ սերնդի: Նրա ֆիլմերի մոտիվներով կամ, պարզապես, նրա անհատականությանը նվիրում են թատերական, պարային բեմադրություններ, կազմակերպում կերպարվեստի ցուցադրություններ, նկարահանվում տեսահոլովակներ, անցկացնում են նորաձևության ցուցադրություններ և այլն: Ցուցակն անվերջ է, ուստի դժվար է այսօր գնահատել Փարաջանովի արվեստի հետքն ու ազդեցությունը ժամանակակից արվեստի վրա:

>>>
Հայաստանում մեկնարկել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումները
 Ուրբաթ, 22 Մարտի 2024 09:43

Արմինֆո. Հանրապետության նախագահի նստավայրում այսօր պաշտոնապես մեկնարկել են Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները:

>>>
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցահանդես
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024 13:54

Արմինֆո. «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է հայ ժողովրդի ճարտարապետական ժառանգության պահապան և հետազոտող, ճարտարապետ և հնագետ Թորոս Թորամանյանի ծննդյան 160-ամյակին նվիրված ցուցահանդես:

>>>
Հայ-գերմանական արշավախմբի ստացած նոր տվյալները լույս են սփռում Հայաստանի հինավուրց Արտաշատ  մայրաքաղաքի տարբեր գործընթացների վրա
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024 14:56

Արմինֆո. ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները Գերմանիայի Մյունսթերի համալսարանի գործընկերների հետ Արտաշատ մայրաքա­ղաքի պեղումների արդյունքում ստացել են նոր տվյալներ։ Դրանք լույս են սփռում Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաքում ընթացած տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա, բացահայտում այդ հռչակավոր կենտրոնի՝ Մետաքսի ճանապար­հով իրականացվող ընդարձակ առևտրային կապերն ու Մերձավոր Արևելքում նրա քաղաքական և մշակութային դերակատարության մանրամասները։

Ինչպես հաղորդում է ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը, 2018 թ-ից Արտաշատ անտիկ մայրաքաղաքի թիվ 13 և 17 բլուրներն ու հուշարձանի դաշտային տարածքն ուսումնասիրվում են հայ-գերմանական «Արտաքսատա» ծրագրի շրջանակներում։ Կատարվել է քաղաքի շուրջ 40 հա մակերեսի գեոֆիզիկական հետազոտությունը, որից հետո13-րդ բլրի վրա պեղվել են Ք. ա. II-I դդ. սրբարան, Ք. ա. I - Ք. հ. I դարերի բնակելի համալիրներ և մի շարք դամբարաններ։

>>>
Երևանյան պրեմիերայից հետո Թբիլիսիում ցուցադրվել է ֆրանսիացի հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկիի բեմադրած "Նռան գույնը" պարային ներկայացումը
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024 14:31

Արմինֆո. Մարտի 18-ին Թբիլիսիի Ռուսթավելիի պետական թատրոնում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով հայ-ֆրանսիական պարային բեմադրության ցուցադրությունը` նվիրված մեծ կինոռեժիսորի 100-ամյա հոբելյանին։

>>>
Հնդիկ ժամանակակից գրող Արջուն Կրիշնա Լալը գիրք է հրատարակել Հայաստանում իր արկածների մասին
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024 15:08

Արմինֆո.Հնդիկ ժամանակակից գրող, բեսթսելերների հեղինակ Արջուն Կրիշնա Լալը գիրք է հրատարակել Հայաստանում իր արկածների մասին ՝ "Կյանք, Սեր, Գինի": Գրքի խմբագիրն է Արմինե Պետրոսյանը, անգլերենից թարգմանությունը՝ Ռոզա Գրիգորյանի, նկարիչը ՝ Լուսինե Թագմազյան:

>>>
Արամ Ավետիսն իր 4-րդ գիրքը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմին
 Ուրբաթ, 15 Մարտի 2024 15:58

Արմինֆո. Որքան կարելի է հավատալ հայրենասիրության բացակայությանը մի մարդու մոտ, ով բացահայտ և հեշտությամբ հերքում է իր մեջ որևէ հայրենասիրական դրսևորում, բայց որոշ ժամանակ անց հրատարակում է ցավի մասին "ճչացող" գիրք, գիրք, որն արյունահոսում է երիտասարդ տղաների մի ամբողջ սերունդ հնձած պատերազմի վերքերից:

>>>



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը