Արմինֆո. Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից տարածքում ականազերծման աշխատանքներ կատարելիս հայ զինծառայող է տուժել:
Ինչպես հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, Կիրանցում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նա տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց:
Նշենք, որ այս երկու շաբաթվա ընթացքում Տավուշում ականազերծման ժամանակ սա զինծառայողի վիրավորվելու երկրորդ դեպքն է ։